Հարավային ծովափիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային ծովափիղ
Southern Elephant seal.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Phocidae
Ցեղ Ծովափղեր
Տեսակ Հարավային ծովափիղ
Լատիներեն անվանում
Mirounga leonina
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Հարավային ծովափիղ (Mirounga leonina), Ծովափղերի ցեղի ներկայացուցիչ։ Աշխարհում մաշկոտանիների ամենամեծ ներկայացուցիչն է։ Նրա չափերը կարող են հասնել 6 մետր երկարության, իսկ քաշը՝ 4 տոննա և ավելի։ Իր անունը ստացել է իր ճարպոտ մարմնի մեծ չափերի և քթի վրայի մաշկապարկի համար արուների մոտ՝ անհանգստության կամ ամուսնական կռիվների ժամանակ մեծ գունդ դարձող։«Հարավային» այս ծովափղին անվանում են այն պատճառով, որ հյուսիսային կիսագնդում կալիֆորնիական ափերին Հյուսիսային Ամերիկայում ապրում են նրանց մոտ բարեկամները՝ հյուսիսային ծովափղերը, որոնք ունեն ավելի փոքր չափսեր, բայց ավելի երկար կնճիթ։

Արտաքին նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Mirounga leonina 01.jpg

Մարմնի կառուցվածքը շատ մեծ է և ճարպոտ։ Աչքերը խոշոր են, փոքր ինչ դուրս թռած։ Դիմացի վերջույթները փոքր են, կարճ, կազմում են մարմնի երկարության մեկ քառորդը, ունեն շատ երկար եղունգներ՝ 5 սմ երկարությամբ և 1 սմ հաստությամբ։ Ընդհանուր գունավորումը սովորաբար մուգ մոխրագույն է կամ շագանակագույն, երբեմն կա մուգ գիծ ողնաշարի շրջակայքում։ Որոշների մոտ գունավորումը արծաթագույն է կամ դեղնականաչավուն։ Դեղնականաչավուն երանգների գունավորումը կարող է կապ ունենալ միահյուսվացքային ջրիմուռների հետ։ Նորածին ծովափղերի մոտ մորթին գրեթե սև է։ [1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հարավային կիսագնդում, հիմնականում Սուբանտարկտիկայի և Անտարկտիկայի կլիմայական գոտիներում։ Անցյալում հարավային ծովափղերի գաղութները գոյություն են ունեցել Թասմանիայում, Քինգ կղզում, Խուան-Ֆերնանդես կղզիներում և Սուրբ Ելենա կղզում, բայց կաթնասուն կենդանիների որսի հետևանքով XIX դարի վերջին այս կենդանիները ոչնչացան։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուների չափսերը հասնում են 4.2-5.8 մ երկարության(որոշ տվյալներով մինչև 6.2-6.5 մ) և քաշը՝ 3-5 տոննա։ Էգերը ավելի փոքր չափեր ունեն՝ երկարությունը ոչ ավելի քան 2.6-3.0 մ և քաշը՝ 400-900 կգ, հնարավոր է մինչև 1 տոննա։ Նորածինները ունեն 127 սմ երկարություն և 40-46 մինչև 50 կգ քաշ։

Ապրելակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են հիմնականում կաղամարներով, որոնք կազմում են իրենց պարենի 75%- ը, սնվում են նաև ձկներով։ Խորջրյա սուզումները մինչև 400-700 մ կատարում են ցերեկային ժամերին։ Սարքերի կողմից ամրագրված ջրի տակ մնալու առավելագույն տևողությունը եղել է 120 րոպե, իսկ առավելագույն խորությունը մի դեպքում 1250 մ, մյուսում՝ 2000 մ։ Ամառային տեղաշարժերի ժամանակ դեպի Անտարկտիդա, այս կենդանիները կարող են հաղթահարել ահռելի հեռավորություններ՝ մինչև 4800 կմ։

Էգերը դառնում են սեռահասուն 2-4, իսկ արուները՝ 3-7 տարեկանում։ Որպես կանոն, բուծման սկզբին արուները ոչ սառույցոտ վայրում ձևավորում են մեծ հարեմներ՝ պարունակող մինչև 50, հազվադեպ 100-300 էգեր։ Ափ դուրս գալու համար նախընտրում են ավազոտ ծովափները։ Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին էգը ունենում է մեկ ձագ, հազվադեպ՝ երկու։ Կաթով կերակրելը, որի ընթացքում էգերը չեն լքում իրենց ձագերին, տևում է 3-4 շաբաթ։

Ձմեռային ամիսներին այս կենդանիներին կարելի է հանդիպել Անգոլայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։ Հնդկական օվկիանոսում հարավային ծովափղերին հանդիպել են Մավրիկիոս կղզում։

Կյանքի տևողությունը արուների մոտ մինչև 20 տարի է, էգերինը՝ 14։

Թվաքանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային ծովափղերի ընդհանուր քանակը կազմում է 670-800 հազար, որի ավելի քան կեսը բնակվում են Հարավային Ջորջիայում, իսկ 40%-ը Անտարկտիկայի Հնդկական օվկիանոսի հատվածում՝ սուբանտարկտիկայի կղզիներում։

Թշնամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային ծովափղերի միակ թշնամիները ծովային ընձառյուծը և խոյադելֆինն են։

Որսը և բնապահպանական միջոցառումները[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում հարավային ծովափիղը եղել է ինտենսիվ որսի օբյեկտ։ Հատկապես ոչնչացվեցին մեծ արուները։ 1964 թվականից հարավային ծովափղերի որսը արգելված է Հարավային Ջորջիայում։ Ներկայումս հարավային ծովափիղը պաշտպանվում է միջազգային Կոնվենցիայի կողմից (Convention for the Conservation of Antarctic Seals)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jefferson T. A., Leatherwood S., Webber M. A. FAO species identification guide. Marine mammals of the world. — Rome, FAO, 1993. — 320 p., 587 figs.