Հիվեր ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիվեր ամրոց
Նկարագրություն
Տեսակպատմական շենք-թանգարան, English country house?, քառանկյուն ամրոց և դղյակ
ՀասցեEdenbridge TN8 7NG[1]
Վարչական միավորHever?
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Կազմված է մասերիցխրամատ[3] և Italian Sculpture Garden To South East Of Hever Castle?
Կառուցված1271[4]
Ճարտարապետանհայտ
Պատվիրողենթդ․ William de Hever?[5]
Իրադարձություններlicence to crenellate?[6] և licence to crenellate?[6]
Կայքhevercastle.co.uk և hevercastle.co.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Hever Castle Վիքիպահեստում

Հիվեր ամրոց, 13-րդ դարի կառույց, տեղակայված է Լոնդոնից 48 կիլոմետր հարավ-արևելքում՝ Հիվեր գյուղում։ 1462-1539 թվականներին եղել է Բոլեյն ընտանիքի նստավայրը[7]։

1505 թվականին ամրոցը ժառանգաբար անցել է Աննա Բոլեյնին՝ իր հոր մահից հետո։ Աննան Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի երկրորդ կինն էր։ Ավելի ուշ այն անցել է Հենրի VIII-ի չորրորդ կնոջը՝ Աննա Կլևացուն։ Այժմ ամրոցը բաց է բոլոր այցելուների առաջ։

Երկրորդ անգամ կարիք եղավ այն վերանորոգելու 1462 թվականին, երբ այն պատկանում էր Թոմաս Բոլեյնի փոքր եղբայր՝ Ջեֆրի Բոլեյնին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VIII-ի ննջասենյակը

Այս պատմական ամրոցի շինարարական աշխատանքներն ընթացել են երեք փուլով։ Ամրոցի ամենահին մասը՝ պարիսպը և դարպասը, կառուցվել են 1270 թվականին։ Այդ ժամանակ այն պատկանում էր Բարոն Ջեյմսին[8]։ Շինարարական երկրորդ փուլում՝ 1462 թվականին, ամրոցը վերափոխվեց առանձնատան, որը պատկանում էր Ջեֆրի Բոլեյնի կրտսեր եղբայր՝ Թոմաս Բոլեյնին։ Վերջնական վերակառուցումը և վերանորոգումը կատարվեց 20-րդ դարում, այն ժամանակ ամրոցի սեփականատերն էր Ուիլյամ Ուալդորֆ Ասթորը[9]։

Ջեֆրի Բոլեյնի ավագ որդի՝ Թոմաս Բոլեյնը ամրոցը ժառանգեց 1505 թվականին։ Նա այնտեղ ապրեց իր կնոջ՝ Լեդի Էլիզաբեթ Հովարդի, և նրանց երեխաներ՝ Մարիի և Աննայի (ապագայում՝ Հենրի VIII-ի կինը) հետ։ Աննայի ծննդյան տարեթիվը հայտնի չէ։ Նա ապրել է ամրոցում մինչ 1513 թվականին Նիդերլանդներ մեկնելը։ Նիդերլանդներում նա ուսում է ստացել Մարգարետ Ավստրիացու մոտ։ Հենրին հաճախ էր այցելում մոտակա Բոլբրոկ ամրոց, որպեսզի կարողանա տեսնել Աննային[10]։

Առիթը ստեղծվեց, երբ 1539 թվականին, մահացավ Աննայի հայրը՝ Թոմաս Բոլեյնը։ Հետագայում, Հենրին ամրոցը կիսում էր իր չորրորդ կին՝ Աննա Կլևացու հետ նրանց պաշտոնական ամուսնալուծությունից հետո։ երբեք ամրոցն այնքան կողպեք չի ունեցել, ինչքան Հենրիի օրոք։ Յուրաքանչյուր սենյակ ուներ իր հսկիչը։ Նրան շատ էր անհանգստացնում իր անվտանգությունը[11]։

Ամրոցը շատ տերեր է ունեցել։ 1557-1715 թվականներին, այն պատկանել է Ուոլդգրեյվ ընտանիքին, մինչև 1749 թվականը՝ Համֆրիս ընտանիքին, 1749-1903 թվականներին՝ Մեյդ-Ուալդո ընտանիքիքն։ Վերջին սեփականատերերի օրոք, ամրոցը գտնվում էր ամենաանմխիթար վիճակում, քանի որ վարձակալությամբ տրվում էր տարբեր մարդկանց[12]։

1903 թվականին, այն վերակառուցվեց ամերիկացի մեծահարուստ Ուիլյամ Ուալդորֆ Ասթորի կողմից, և ծառայեց, որպես ընտանեկան նստավայր[13]։ Նա ամրոցում ստեղծեց իտալական այգի՝ արձանների և զարդանախշերի իր հավաքածուն ցուցադրելու համար[14]։1983 թվականին, Ասթոր ընտանիքը վաճառեց ամրոցը[15]։

Որպես տեսարժան վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ, ամրոցն իր լաբիրինթներով, լճերով և այգիներով համարվում է տեսարժան վայր։ Ամրոցին մեծ գրավչություն է տալիս հատկապես այն փաստը, որ նրա տերերն են եղել Աննա Բոլեյնը և Հենրի VIII-ը։ Այստեղ, ամռան ամիսներին, տեղի են ունենում ամենամյա մրցաշարեր և նետաձգության ցուցադրություններ, իսկ սեպտեմբեր ամսին՝ ցուցահանդես։ Ամրոցում անցկացվում է նաև տրիաթլոն[16]։

Ամրոցը բաղկացած է երեք հարկից, ունի հնաոճ կահավորում։ Այստեղ են գտնվում նաև Աննա Բոլեյնի գրքերը և Թյուդորների նկարների մեծ հավաքածուն[17]։

Առանձնատան իրական տեսքը՝ փայտե կոնստրուկցիաները, դեռևս նկատելի են հետագայում, ամրության նպատակով կառուցված քարե պատնեշների արանքից։ Ամրոցի ամենապահպանված մասը դարպասն է, որը չի փոխարինվել դարերի ընթացքում։ Անգլիայում գործող ամենահին պարտկուլիսը, գտնվում է այստեղ[18]։

Ամրոցի այգում, դեռևս պահպանվել է կենու լաբիրինթը, որը տնկվել է 1904 թվականին։ 1999 թվականին, այստեղ բացվեց նաև ջրային լաբիրինթը, որի կենտրոն հասնելու ընթացքում այցելուները պետք է աշխատեն չոր մնալ։ Երեխաների համար նախատեսված է աշտարակ լաբիրինթ, որն այժմ վերակառուցվում է։ Ամրոցի բակն իր մեջ ընդգրկում է իտալական այգի, վարդերի այգի, դեղաբույսերի այգի և թեմատիկ ձևավորմամբ թփեր ու ծառեր[19]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mapping Museums — 2016.
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. http://archive.org/stream/victoriahistoryo01page#page/430/mode/1up
  4. Rickard J. The Personnel of English and Welsh Castles, 1272-1422 — 1999. — 451 p.
  5. https://www.hevercastle.co.uk/visit/hever-castle/owners/de-hever/
  6. 6,0 6,1 http://www.gatehouse-gazetteer.info/English%20sites/1622.html
  7. Jenkins, Simon (2003). Discover Britain's historic houses. The Southeast. Pub. Reader's Digest. 0-276-44068-4. P. 43.
  8. «Fiennes Family - Fiennes Family Owners of Hever Castle». Hever Castle.
  9. «Castle». Hever Castle and Gardens. Hever Castle and Gardens. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «The Tudor Trail». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  11. Jenkins, Simon (2003). Discover Britain's historic houses. The Southeast. Pub. Reader's Digest. 0-276-44068-4. P. 45.
  12. «Meade Waldo». Hever Castle. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  13. John Turner, ‘Astor, William Waldorf, first Viscount Astor (1848–1919)’, rev. Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004;
  14. Brown, Jane (1999). The English Garden Through the 20th Century. England: Garden Art Press. ISBN 1870673298.
  15. «Guthrie». Hever Castle. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  16. Hever Castle Triathlon website Արխիվացված 2011-07-14 Wayback Machine
  17. «Kent and Sharpshooters Yeomanry Museum». Sharpshooters. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  18. «Hever Castle». Pastscape. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  19. «Spotlight on the garden: topiary walk». Hever Castle. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիվեր ամրոց» հոդվածին։