Հիմնական բնազդ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հիմնական բնազդ 2
անգլ.՝ Basic Instinct 2
Հիմնական բնազդ 2.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրքրեական[1][2], հոգեբանական թրիլեր, թրիլեր[1][3], Էրոտիկ թրիլեր, էրոտիկ ֆիլմ, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվականմարտի 30, 2006[4][1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորMichael Caton-Jones?[1][5][6][…]
ՊրոդյուսերՄարիո Կասար[7], Joel B. Michaels? և Էնդրյու Վայնա
Սցենարի հեղինակHenry Bean?[8]
ԴերակատարներՇերոն Սթոուն[9][5][10][…], Դևիդ Մորիսի[9][5][11][…], Դևիդ Թյուլիս[9][12][2], Շառլոտա Ռեմփլինգ[9][5][11][…], Հյու Դենսի[9][12], Հիթքոութ Ուիլյամս[9][12], Stan Collymore?[9][11][12][…], Anne Caillon?[12], Charlie Simpson?[9], Flora Montgomery?[9], Ինդիրա Վարմա[9][12], Iain Robertson?[9][12], Kata Dobó?[9], Jan Chappell?[9], Neil Maskell?, Թերենս Հարվի[8] և Ellen Thomas?[8]
ՕպերատորԴյուլա Պադոշ
ԵրաժշտությունՋերի Գոլդսմիթ
ՄոնտաժJohn Scott?
Պատմվածքի վայրԼոնդոն[1]
Նկարահանման վայրԼոնդոն և Pinewood Studios
ԿինոընկերությունC2 Pictures?, Intermedia և Մետրո Գոլդվին Մայեր
Տևողություն111 րոպե
ՆախորդՀիմնական բնազդ (ֆիլմ)
Պաշտոնական կայքէջ

«Հիմնական բնազդ 2» (անգլ.՝ Basic Instinct 2), թրիլլեր, 1992 թվականին նկարահանված «Հիմնական բնազդ» ֆիլմի սիքվելը։ Գլխավոր դերակատարներն են Շերոն Սթոունը, Դևիդ Մորիսին, Շառլոտա Ռեմփլինգը և Դևիդ Թյուլիսը։ Սթոունը նորից խաղացել է կին գրող Քեթրին Թրամելի դերը, որը կասկածվում է սպանությունների մեջ։

Ֆիլմը նկարահանվել է 2005 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին և էկրաններ բարձրացել 2006 թվականի մարտի 31-ին։ Ի տարբերություն առաջին մասի՝ «Հիմնական բնազդ 2»-ը հաջողություն չի ունեցել։ Ֆիլմին բացասաբար են արձագանքել քննադատները և չի փոխհատուցվել 70 միլիոն դոլար բյուջեն՝ ամբողջ աշխարհով վարձույթում հավաքելով 35 միլիոն դոլար[13]։ Ձախողումը հատկապես նկատելի էր Միացյալ Նահանգներում, որտեղ ֆիլմը վարձույթից 17 օր անց չի ցուցադրվել։

Ֆիլմն առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի յոթ անվանակարգում և «հաղթել» դրանցից չորսում՝ «վատագույն ֆիլմ», «կնոջ վատագույն դեր» (Սթոուն), «վատագույն սիքվել» և «վատագույն սցենար»[14]։ Բացի այդ, Շերոն Սթոունի կրծքերն առաջադրվել են «վատագույն դերասանական դուետ» անվանակարգում[15]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում ամերիկացի կին գրող Քեթրին Թրամելն իր երիտասարդ սիրեկանի[16]՝ հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Քևին Ֆրենկսի հետ Spyker C8 ավտոմեքենայով գնում է Լոնդոնում։ Բայց վթար է տեղի ունենում, և մեքենան ընկնում է գետը։ Թրամելը դուրս է գալիս մեքենայից, Ֆրենկսը խեղդվում է։

Դատարանը Քեթրինին նշանակում է հոգեթերապիայի պարտադիր դասընթացներ, որոնք վարում է դոկտոր Մայքլ Գլասը։ Քեթրինն աստիճանաբար կորացնում է Գլասին և ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում իր կյանքում (ճիշտ այնպես, ինչպես տեղի էր ունեցել դետեկտիվ Նիկ Կարենի հետ առաջին ֆիլմում)։

Մի անգամ Գլասին զանգում է նրա նախկին կինը և հաղորդում, որ հայտնաբերվել է սպանված լրագրող, որը Գլասի մասին անդուրեկան հոդված է գրել։ Այնուհետև հետևում է սպանությունների շղթան, որոնցից յուրաքանչյուրում Թրամելը կարող է խառնվել։ Գլասը վերջնականապես կորցնում է վերահսկողությունը տեղի ունեցածի նկատմամբ, նրա կարիերան փլուզվում է։

Ֆիլմը վերջանում է հոգեբուժական հիվանդանոցում տեսարանով, որտեղ գտնվում է ակնհայտորեն խելագարված Գլասը։ Թրամելը նրան հայտնում է, որ իր նոր գրքի հերոսը հոգեբան է, որն ակնհայտորեն ընդօրինակվել է Գլասից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Շերոն Սթոուն Քեթրին Թրամել Քեթրին Թրամել
Դևիդ Մորիսի Մայքլ Գլաս Մայքլ Գլաս
Շառլոտա Ռեմփլինգ Միլենա Գարդոշ Միլենա Գարդոշ
Դևիդ Թյուլիս Ռոյ Ուոշբըրն Ռոյ Ուոշբըրն
Հյու Դենսի Ադամ Թաուերս Ադամ Թաուերս
Էնն Քեյլոն Լեյնի Ուորդ Լեյնի Ուորդ
Են Ռոբերտսոն Փիթեր Ռիստեդես Փիթեր Ռիստեդես
Սթեն Կոլիմոր Քևին Ֆրենկս Քևին Ֆրենկս
Կատա Դոբո Մագդա Մագդա
Ֆլորա Մոնթգոմերի Միշել Բրոդվին Միշել Բրոդվին
Յան Չափել Անժելա Անժելա

Փաստեր ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Իմ պայմանը ֆիլմում երկրորդ աստղի՝ Շերոն Սթոունի զուգընկերոջ լինելն էր։ Պրոդյուսերները համարել են, որ միայն Շերոնը բավարար կլինի։ Ես դա լրիվ զառանցանք եմ համարել, քանի որ գիտեի, թե որքան բան է արել Մայքլ Դուգլասը «Հիմնական բնազդ»-ի համար։ Գուցե հանդիսատեսը դա չի նկատել, քանի որ Շերոնը փայլում էր այդ կինոնկարում, դա նրա իսկական հայտնագործությունն էր։ Ամեն ինչ այդպես էլ եղավ, բայց դա տեղի ունեցավ հենց Մայքլի, նրա ուժի, խարիզմայի, նրա առատաձեռնության շնորհիվ։ Նրանց միջև հակակշիռ կար։ Շերոնը հիանալի խաղաց, քանի որ շատ էր հարգում Դուգլասին։ Նույնիսկ, ըստ երևույթին, վախենում էր նրանից։ Չէ՞ որ նա մեծ աստղ էր։ Ես անմիջապես հասկացա, որ Շերոնի կողքին կադրում պետք է լինի նա, ում նա հարգում է։ Եթե նա չի հարգում խաղընկերոջը, ոչինչ չի ստացվի։ Սիքվելի պրոդյուսերն ասել է. «Ոչ-ոչ, Շերոնը կփայլի միայնակ»։ «Հիանալի է, - պատասխանեցի ես, - այդպես էլ արեք, բայց առանց ինձ»։ Ես հրաժարվեցի այդ կինոնկարից, որովհետև գիտեի, որ ոչինչ չի ստացվելու։ Այդպես էլ եղավ[17]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]