Հիմնական բնազդ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմնական բնազդ
անգլ.՝ Basic Instinct
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ[1][2][3], էրոտիկ թրիլեր, էրոտիկ ֆիլմ, թրիլեր[4][1][5][…], դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականմարտի 17, 1992, մարտի 20, 1992[1][2], մայիսի 21, 1992[6], փետրվարի 12, 1992[7], 1992 և նոյեմբերի 13, 1992
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊաուլ Վերհուվեն[8][4][1][…]
ՊրոդյուսերՄարիո Կասար և Ալան Մարշալ[9]
Սցենարի հեղինակՋո Էստերհազ
ԴերակատարներՄայքլ Դուգլաս[8][4][5][…], Շերոն Սթոուն[8][4][5][…], Ջորջ Ձունձա[8][4][10][…], Ջին Թրիփլհորն[4][5][10][…], Դենիել ֆոն Բարգեն[8][4][11], Սթիվեն Տոբոլովսկի[8][4][11], Դորոթի Մելոուն[8][12][11], Ջեյմս Ռեբհորն[8][11], Ուայնե Նայթ[8][4][12][…], Բրյուս Ա. Յանգ[8][12][11], Չելսի Ռոս[8][12][11], Դենիս Արնդտ[4][12][11], Ջեք ՄաքԳի[4][11], Լեյլանի Սարել[8][4][12][…], Միտչ Փիլեջի[4][11], Բենջամին Մութոն[13], Մերի Փեթ Գլիսոն[13], Էնն Լոքհարթ[13], Դևիդ Ուելս[13], Ֆրեդա Ֆո Շեն[13] և Փիթեր Էփել[13]
ՕպերատորՅան դե Բոնտ
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
ՄոնտաժՖրենկ Ջ. Ուրիոսթե
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունCarolco Pictures, Canal+, StudioCanal և Columbia Pictures
Տևողություն128 րոպե
Բյուջե49 000 000 $
Շահույթ352 900 000 $[14]
ՀաջորդՀիմնական բնազդ 2
 Basic Instinct Վիքիպահեստում

«Հիմնական բնազդ» (անգլ.՝ Basic Instinct), ռեժիսոր Պաուլ Վերհուվենի 1992 թվականի էրոտիկ թրիլերն է՝ Մայքլ Դուգլասի և Շերոն Սթոունի մասնակցությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դետեկտիվ Նիք Քարրենը (Մայքլ Դուգլաս) հետաքննություն է վարում սեքսուալ հողի վրա այլասերված սպանության գործով։ Կասկածները ընկնում են սպանվածի ընկերուհու՝ Քեթրինի (Շերոն Սթոուն) վրա, որը վեպերի հեղինակ է, և իր վերջին գրքում նկարագրել է բացարձակապես միանման հանցագործություն։

Հմայիչ, անհավատալիորեն սեքսուալ գրողը, օժտված է տղամարդկանց մանիպուլացնելու յուրահատուկ ունակությամբ՝ արթնացնելով նրանց մեջ ամենահիմնական բնազդներից մեկը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղելի է, բայց ես չէի հասկանում, որ գրավիչ եմ, քանի դեռ չէի տեսել «Հիմնական բնազդը»։

«
»
Շերոն Սթոուն[15].
Դերակատար Դեր
Մայքլ Դուգլաս Նիք Քարրեն դետեկտիվ Նիք Քարրեն
Շերոն Սթոուն Քեթրին Թրամել Քեթրին Թրամել
Ջորջ Ձունդձա Գաս Մորան Գաս Մորան
Ջին Թրիփլհորն Բեթ Գարներ բժիշկ Բեթ Գարներ
Դենիս Արնդտ Ֆիլիպ Ուոքեր լեյտենանտ Ֆիլիպ Ուոքեր
Լեյլանի Սերել Ռոքսի Ռոքսի
Բրյուս Յանգ Էնդրյուս Էնդրյուս
Չելսի Ռոս Թելկոտ կապիտան Թելկոտ
Դորոթի Մելոուն Հեյզլ Դոբքինս Հեյզլ Դոբքինս
Ուեյն Նայթ Ջոն Կորելի Ջոն Կորելի
Դանիել ֆոն Բերգեն Մարտի Նիլսեն լեյտենանտ Մարտի Նիլսեն
Սթիվեն Տոբոլովսկի Լամոտ բժիշկ Լամոտ
Բենջամին Մոուտոն Հարրիգան Հարրիգան
Ջեկ Մակգի շերիֆ
Բիլ Քեյբլ Ջոնի Բոզ Ջոնի Բոզ
Միթչ Պիլեջի ներքին գործերի քննիչ

Փաստեր ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բնազդի պրեմիերա, 1992 թվական
  • Կինոընկերություններն ի սկզբանե մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Էստերհազի սցենարի նկատմամբ և մրցել են այն ձեռք բերելու իրավունքի համար՝ առաջարկելով ավելի ու ավելի մեծ գին։ Արդյունքում իրավունքը 3 միլիոն դոլարով գնել է «Carolco» փոքր ընկերությունը[16]։
  • 2006 թվականին նկարահանվել է «Հիմնական բնազդ 2» ֆիլմը նույնպես Շերոն Սթոունի մասնակցությամբ գլխավոր դերում։ Շարունակությունը ձախողվել է վարձույթում և քննադատները բացասաբար են ընդունել։
  • Կա փաստագրական ֆիլմ ««Հիմնական բնազդի» ներսում» (անգլ.՝ Inside Basic Instinct), որը պատմում է ֆիլմի նկարահանումների մասին։
  • Տարիներ անց Վերհովենը խոստովանել է, որ Մայքլ Դուգլասը ֆիլմը բարձրացրել է անհրաժեշտ մակարդակի՝

«...Շերոնը փայլում էր այս նկարում, նրա իսկական հայտնագործություն էր։ Ամեն ինչ այդպես էլ եղավ, բայց դա տեղի ունեցավ հենց Մայքլի՝ նրա ուժի, խարիզմայի, նրա առատաձեռնության շնորհիվ։ Նրանց միջև հակակշիռ կար։ Շերոնը հիանալի խաղաց, քանի որ շատ էր հարգում Դուգլասին։ Նույնիսկ, կարելի է ասել, վախենում էր նրանից։ Չէ որ նա մեծ աստղ էր։ Ես անմիջապես հասկացա, որ նրա կողքին կադրում պետք է լինի մարդ, ում նա հարգում է։ Եթե նա չի հարգում գործընկերոջը, ոչինչ չի ստացվի»[17]։

  • Ֆիլմը մեծ արձագանք է առաջացրել և լավ հավաքներ է ունեցել վարձույթում։ Կինոքննադատները մեծամասամբ լավ են գնահատել ֆիլմը։ Սակայն ԱՄՆ ամենահայտնի կինոքննադատներ Ռոջեր Էբերթն[18] ու Դեյվ Քերը[19] բացասական են արտահայտվել ֆիլմի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0103772/
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/basic-instinct
  3. https://www.filmaffinity.com/en/film621244.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 http://www.filmaffinity.com/es/film621244.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/nagi-instynkt
  6. Internet Movie Database — 1990.
  7. film distribution certificate database
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 http://www.bbfc.co.uk/releases/basic-instinct-1992-1
  9. http://www.sinemalar.com/film/1017/temel-icgudu
  10. 10,0 10,1 http://www.beyazperde.com/filmler/film-7342/
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 http://www.imdb.com/title/tt0103772/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 http://www.movie-list.com/trailers.php?id=basicinstinct
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  14. Box Office Mojo — 1999.
  15. Правила жизни| Журнал Esquire.ru
  16. «Retrospectives: BASIC INSTINCT». web.archive.org. 2007 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  17. правды», Стас ТЫРКИН | Сайт «Комсомольской (2017 թ․ մարտի 21). «Режиссер «Основного инстинкта» Пол Верхувен: Шэрон Стоун врет, что я обманом заставил ее снять трусы». kp.ru - Сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. Ebert, Roger. «Basic Instinct movie review & film summary (1992) | Roger Ebert». www.rogerebert.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  19. Kehr, Dave. «BLATANT `INSTINCT`». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմնական բնազդ (ֆիլմ)» հոդվածին։