Հերման Գոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Գոլց
Hermann Goltz
Ծնվել էապրիլի 1, 1946(1946-04-01)[1]
Գերա, Թյուրինգիա, Գերմանական ռայխ
Մահացել էդեկտեմբերի 9, 2010(2010-12-09)[1] (64 տարեկան)
Հալե, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա և Flag of East Germany.svg Արևելյան Գերմանիա
Դավանանքevangelical church?
Մասնագիտությունեկեղեցական պատմաբան, աստվածաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտաստվածաբանություն[2], ուղղափառություն[2], բողոքականություն[2], Protestant theology?[2] և քրիստոնեության պատմություն[2]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][2] և հայերեն[2]

Հերման Գոլց (գերմ.՝ Hermann Goltz, ապրիլի 1, 1946(1946-04-01)[1], Գերա, Թյուրինգիա, Գերմանական ռայխ - դեկտեմբերի 9, 2010(2010-12-09)[1], Հալե, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա), գերմանացի գիտնական, աստվածաբան։ Երկար տարիներ զբաղվել է Յոհաննես Լեփսիուսի դիվանի փաստաթղթերի համակարգմամբ, մշակմամբ և տպագրության նախապատրաստմամբ։ Արխիվը, որը բովանդակում է մի քանի հազար փաստաթղթեր, այդ թվում և Լեփսիուսի անձնական ու պաշտոնական գրագրությունը, ներկայումս ավանդադրված է Մարտին Լյութերի (Հալլե-Վիտենբերգ) համալսարանում։ Արխիվային փաստաթղթերի շատ կրկնօրինակներ Գոլցը հանձնել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտին։ Գոլցը համալսարանում ստեղծել է հայագիտական կաբինետ, հավաքել Հայաստանի պատմությանը, հայկական հարցին վերաբերող մեծ գրադարան, կատարվում է գիտահետազոտական աշխատանք։ 1986 թվականին Մարտին Լյութերի համալսարանում կազմակերպել է Լեփսիուսի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով, որի նյութերը հրատարակվել են առանձին հատորով (1987 թվականին)։ Գոլցի հրապարակումներից տպագրվել են նաև հայկական պարբերական մամուլում և գիտական հանդեսներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png