Հերման Գարմենդիա
Հերման Գարմենդիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1990[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Կոպյապո, Չիլի[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | յություբեր, կատակերգու, երգիչ, երգերի հեղինակ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Make-A-Wish Foundation? |
![]() |
Հերման Գարմենդիա, ամբողջական անունը՝ Հերման Ալեխանդրո Գարմենդիա Արանիս (իսպ.՝ Germán Alejandro Garmendia Aranis, արտասանություն: [xeɾˈman aleˈxandɾo ɣaɾˈmendja aˈɾanis], ապրիլի 25, 1990[1], Կոպյապո, Չիլի[2]), հայտնի է նաև իր ՅուԹյուբ HolaSoyGerman և JuegaGerman ալիքների անուններով, չիլիացի տեսաբլոգեր, կոմիկ, երաժիշտ, երգիչ ու գրող։ Իր երաժշտական խմբի հետ ձայնագրել է բազմաթիվ երգեր, որոնք տեղադրված են նրա յություբյան ալիքում։ Ներկայումս նրա ալիքը բաժանորդների թվով երկրորդն է իսպանալեզու ալիքների շարքում և տասնմեկերորդը՝ համաշխարհային վարկանիշում[3]։ 2016 թվականի ապրիլի 28-ին նրա «#Chupaelperro» գիրքը վաճառքի է հանվել Լատինական Ամերիկայում և Իսպանիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերման Գարմենդիան ծնվել է 1990 թվականի ապրիլի 25-ին Թիերա Ամարիլիա քաղաքում (Չիլի)։ Երբ նա 3 տարեկան էր, հայրը մահացել է ավտովթարից։ Մանկության տարիներին Հերմանի ավագ եղբայրը՝ Դիեգոն, ապրել է նրանից առանձին, մինչև նրանք տեղափոխվել են Լոս Վիլոս։ Վաղ տարիքից նա հետաքրքրվել է երաժշտությամբ և 13 տարեկանում եղբոր հետ հիմնել է սեփական երաժշտական «Zudex» խումբը[4]։ Հերմանը իր առաջին տեսահոլովակը ՅուԹյուբում տեղադրել է 2011 թվականին՝ ընկերների առաջարկով[4][5]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի վերջին HolaSoyGerman հեռուստաալիքը բարձիթողի է մատնվել։ Մինչև 2019 թվականի մարտը նրա HolaSoyGerman ալիքը ունեցել է 38 միլիոն բաժանորդ, JuegaGerman ալիքը՝ 33 միլիոն, իսկ HolaSoyGerman2-ը ավելի քան 2 միլիոն[6]։ Նրա երկու ալիքները 2016 թվականին ադամանդե կոճակներ են ստացել։
2014 թվականի օգոստոսին Հերմանը MTV Millennial Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Icon of the Year» մրցանակին[7]։ Մասնակցել է YouTube Rewind 2014 [8] և YouTube Rewind 2015 ֆիլմերի նկարահանումներին[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase Data Dumps — Google.
- ↑ «Most Subscribed YouTube Channels»։ watchin.today։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին։ Վերցված է 3 April 2019
- ↑ 4,0 4,1 «Germán Garmendia de "Hola soy Germán": el chileno que arrasa en internet con su humor de lo cotidiano» (իսպաներեն)։ El Comercio։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է 2016-06-23
- ↑ Redacción Revista Tierra Cultah։ «Manual Práctico: Compilado de personas y personajes atacameños conocidos o históricos» (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին։ Վերցված է 2016-06-23
- ↑ «YouTube Top 100 Most Subscribed Channels List - Top by Subscribers»։ vidstatsx.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-16-ին։ Վերցված է 2016-06-23
- ↑ «Creador de "Hola soy Germán" gana premio en los MTV Millennial Awards 2014»։ Emol (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-20-ին։ Վերցված է 2016-06-23
- ↑ «HolaSoyGerman in Youtube Rewind: Turn Down For 2014»։ Youtube Spotlight։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին։ Վերցված է 2016-06-23
- ↑ «HolaSoyGerman in Youtube Rewind 2015»։ Youtube Spotlight։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-05-ին։ Վերցված է 2016-06-23
|