Jump to content

Հեռացնել ընկերներից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռացնել ընկերներից
անգլ.՝ Unfriended
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր, ֆիլմ ուրվականների մասին և screenlife?
Թեմահամացանցային հալածանք[4], վրեժ[4], online shaming?[4], group dynamics?[4], գաղտնիություն[4], սուտ[4] և ինքնասպանություն[4]
Թվականհուլիսի 20, 2014[5], մարտի 13, 2015[6], ապրիլի 17, 2015[6], մայիսի 1, 2015[6] և հուլիսի 16, 2015[7][8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼևան Գաբրիաձե[9][2][10][…]
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով[2]
Սցենարի հեղինակՆելսոն Գրիվզ
ԴերակատարներՇեյլլի Հեննիգ[11][9][2][…], Ռենե Օլսթիդ[11][9][2][…], Հիթեր Սոսաման[11][2][3][…], Քորթնի Հալվերսոն[11][2][3][…], Ուիլ Փելթց[11][9][10][…], Ջեյքոբ Վիսոցկի[11][2][3][…] և Կոնստանտին Խաբենսկի[11]
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունBlumhouse Productions և Universal Studios
Տևողություն83 րոպե
Բյուջե1 000 000 $[12]
Շահույթ64 056 643 $[13]
ՀաջորդՀեռացնել ընկերներից։ Դարքնեթ
Պաշտոնական կայքէջ

«Հեռացնել ընկերներից» (անգլ.՝ Unfriended), 2015 թվականին ռեժիսոր Լևան Գաբրիաձեի և պրոդյուսեր Տիմուր Բեկմամբետովի կողմից նկարահանված սարսափ ֆիլմ։

Ֆիլմի աշխատանքային անունը եղել է Offline[14][15]։ 2014 թվականի հուլիսի 20֊ին ֆիլմը ցուցադրվել է Fantasia International Film Festival֊ում, որը անցկացվում էր Մոնրեալում, Cybernatural անվանմամբ[16]։ Վարձույթում ֆիլմը դուրս է եկել 2015 թվականի ապրիլի 18֊ին, Unfriended անվանմամբ[17]։

Իրադարձությունները տեղի էին ունենում Ֆրեզնոյում։ Ֆիլմի հիմնական պատմողական մասը անցկացվում է շրջանավարտուհի Բլեր Լիլիի համակարգչի էկրանից։ Մեկ տարի առաջ նրա ընկերուհի Լոռան դարձել է ծաղր ու ծանանքի զոհ։ Նա իր կյանքը ավարտել է ինքնասպանությամբ, այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ ստորացուցիչ տեսանյութը առանց իր համաձայնության հայտնվել էր YouTube֊ում։

Բլերը նայում է LiveLeak.com կայքում Լոռայի ինքնասպանության մասին տեսանյութը, որտեղ նա ատրճանակից կրակում է իր գլխին։ Skype֊ից նրան զանգում է իր ընկեր Միտչ Ռասսելը։ Պարզվում է, որ Բլերը և Միտչը լուրջ հարաբերություների մեջ են։ Նրանք անցկացնում էին էրոտիկական զրույց։ Անսպասելի կերպով խոսակցությունը վերածվում է կոնֆերենս կապի, որում միջամտում են նրանց ընկերները, Ջեսս Ֆելտոնը, Կեն Սմիթը և Ադամ Սյուելը։ Մի քիչ խոսելուց հետո, ընկերները նկատում են, որ ժողովին մասնակցում է ևս մեկ մասնակից, billie227 անվան ներքո, անջատած տեսախցիկով և չունենալով նաև գլխավոր նկար։ Բացի դրանից Բլերը Լոռայից ստանում է նամակ Ֆեյսբուքում։ Մտածելով, որ դա անհաջող կատակ է, Բլերը փորձում է Լոռայի էջում դնել հիշատակի ստատուս, բայց նա կայքում առնչվում է անհասկանալի «աշխատանքային խանգարումներ»֊ի։ Այնուամենայնիվ նրան հաջողվում է հեռացնել ընկերների ցուցակից։

Անցանկալի հյուրից ազատվելու անհաջող քայլերից հետո (նա հայտնվում էր նույնսիկ մեն մենակ խոսակցություններում), ընկերները կասկածում են, որ նրանց հետ կատակում է իրենց դասընկերներից մեկը՝ Վել Ռոմմելը։ Այնուամենայնիվ, ինչպես ոչինչ չի եղել, նա միանում է խոսակցությանը իր սեփական հաշվից։

Բլերը Ջեսի էջում նկատում է Վելի հետ նկար, որտեղ նա գտնվում էր ալկոհոլային խմիչքի և թմրամիջոցներից թունավորության դրությունում, և Վելը դառնում է ծաղրանքի առարկա։ Ջեսը վստահեցնում է, որ դա նա չի բեռնել կայք, աղջիկները սկսում են վիճել իրար հետ։ Սկզբում, Ջեսը չի կարողանում ջնջել նկարները (ամեն անգամ էջը վերաբեռնելուց հետո դրանք կրկին հայտնվում էին այդտեղ), բայց նրան հետո հաջողվում է ջնջել այդ։ Այնուամենայնիվ նկարները հայտնվում են արդեն Ադամի էջում։ Այդ պահին billie227֊ը սկսում է ուղարկել նամակներ ընկերներին։ Բլերը նկատում է, որ այդ հաշիվը պատկանում է Լոռա Բարնսին։ Վելը իր անձնական փոստին ստանում է խիստ վարկաբեկող նամակ (Ջեսի խոսքերով, նա նկարահանվել է կիսամերկ) և սպառնալիք, հասկանում է, որ այդ բոլորը անհայտ անձից է ստացել, կանչում է ոստիկանություն։ Վելը անջատվում։

Բլերը իր փոստային հաշվին ստանում է նամակ Լոռայի հասցեյով, որտեղ տեսնում է էկրանապատկերներ, որտեղ Լոռան աղերսում է Վելին ջնջել տեսանյութը, եթե դա արել է նա։ Վելը առաջարկում է Լոռային սպանել իրեն։ Նկարների տակ հայտնվում են բարկացած մարդկանց հաշիվներից մեկնաբանություններ, ովքեր Լոռայի սպանության մեջ մեղադրում են Վելին։ Կենը ասում է, որ Լոռան միշտ բռնություն է կիրառել և արժանի էր այն ամենին, ինչը իր հետ կատարվեց։ Միտչը Բլերին ուղարկում է տեսանյութի հղում, որտեղ Լոռան արտահայտում է իր արհամարհանքը։ Բլերը բացատրում է այդ տեսանյութը այնպես, որ Լոռայի մոտ եղել են խնդիրներ ընտանիքում։ Վերջ ի վերջո, ընկերները համաձայնում են այն բանի հետ, որ Վելը շատ դաժան է վարվել նրա հետ։

Հանկարծակի խոսակցությանը վերադառնում է Վելը, ով առանց որևէ էմոցիայի նայում էր տեսախցիկին։ Ընկերները նկատում են, որ սեղանի վրա ջարդած հայելի է և բացված շիշ բացիչի հետ։ billie227֊ը հրամայում է Վելին ինքնասպան լինել, որից հետո նոտբուկը ընկնում է գետնին, իսկ Վելի տուն գալիս են ոստիկանները, որոնք տեղի ունեցածը վերնագրում են ինքնասպանություն (ընկերները չեն հավատում այդ ամենին, մտածելով, որ Վելը դեպրեսիայի մեջ է ընկել, որը կապված է իր լուսնոտության հետ)։ Կենը առաջարկում է, որ բոլորը իրենց համակարգիչները մաքրեն հակավիրուսի միջոցով, և միայն այդ դեպքում կարող է անհայտ հյուրը հեռանալ, բայց այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց նա նորից միանում է, այս անգամ միացված տեսախցիկով, որտեղ տեսանելի է դառնում այն սենյակի մասը, որտեղ գտնվում է Կենը։ Մոտենալով այդ վայրին, որտեղից գալիս էր պատկերը, Կենը նույնպես զոհվում է, այլանդակելով ձեռքը բլենդերում և այնուհետև դանակով ծակելով իր կոկորդը։ Որից հետո Ադամը զանգում է ոստիկանություն, և հեռախոսավարուհին հարցնում է, արդյոք ամեն ինչ անվտնագ է, իսկ հիմնականում Կեն։ Այդ ամենին հաջորդում է «Մի անջատվեք» և կապը ոստիկանության հետ անջատվում է։

Լոռան ստիպում է ընկերներից ողջ մնացածներին խաղալ «Ես երբեք չեմ» խաղը, որի մասնակիցները պարտավոր են ասել ճշմարտությունը, քանի դեռ չի վերջացել ժամանակը, իսկ պարտվողը պետք է մահանա։ Արդյունքում ընկերները սկսում են իրար մեջ վիճել։ Այսպես օրինակ, պարզվում է, որ Ջեսը Բլերի անորեքսիայի մասին լուրեր է տարածել, Բլերը ջարդել էր Ջեսի մոր մեքենան, Միտչը համբուրել է Լոռային, և նա պատկանում էր Ադամին, ինչ֊որ մեկը ծխում է կանեփ, Ջեսը Ադամից գողացել է 800 դոլար, Ադամը սեքսով է զբաղվել Բլերի հետ և շատ այլ տվյալներ։

Ադամի և Բլերի տպիչ սարքերը տպագրում են նամակ, որում ասվում էր, որ չի կարելի է այդ ցույց տալ ընկերներին։ Կասկածելով, որ նրանց միջև ինչ֊որ բան կա, Միտչը պահանջում է ցույց տալ տպագրված էջը, սակայն նա վախենում է անել դա։ Միտչը կատաղում է և սպառնում է նրանով, որ կհեռանա զրույցից։ Վախեցած Բլերը ցույց է տալիս էջը, որտեղ գրված է «Եթե ցույց տաս այս թերթը, Ադամը կմահանա»։ Հենց այդ իսկ վայրկյանին Ադամը ատրճանակից կրակում է իր վրա։ Նրա թերթի վրա գրված է․ «Եթե ցույց տաս այս թերթը, Բլերը կմահանա»։

billie227 պահանջում է արդարանալ, թե ով է պղծել Լոռայի գերեզմանը — այդ պարզվում է, որ Ջեսն է։ Այդ վայրկյանին շրջանավարտների տներում հանկարծակի անջատվում է լույսը, որից հետո Ջեսը վեր է թռչում իր տեղից և նոուտբուկը վերցնելով փորձում է թաքնվել։ Բլերը զանգում է ոստիկանություն և նրանց տալիս է Ջեսի տան հասցեն, բայց այնուամենայնիվ, մինչ իրենց հայտնվելը, Ջեսը մահանում է մազերի համար ուղղիչով, որը միացված վիճակով հայտնվում է իր կոկորդում։ Դրանից հետո նրա էջում հայտնվում է նկար, որտեղ ցուցադրվում է Ջեսսի մահը, իսկ այդ նկարը անմահացրվել է մեմով։

Այնուհետև Լոռան ստիպում է խոստովանել, թե ով է նկարահանել և կայք բեռնել այն նույն ստորացուցիչ տեսանյութը, որտեղ Լոռան եղել է անգիտակից վիճակում և միացնում է ժամաչափը։ Լոռան ճնշում է Բլերին, ստիպելով նրան մեղադրել այդ ամենում Միտչին, որը և նա անում է։ Միտչը ասում է Բերին, որ սիրում է նրան և ինքնասպան է լինում, գլուխը դնելով դանակի վրա։ Բլերը Լոռայի հետ մնում է միայնակ, իսկ ժամանակաչափը գնալով չի կանգնում։

Լոռա Բլերին մեղադրում է ստախոսության մեջ, և երբ նա խուճապի մեջ էր փորձում է Լոռայի մոտ խղճահարություն առաջացնել, ցույց տալով նրան այն նկարները, որտեղ երկուսով դեռ ընկերներ էին։ Լոռան նշում է Բերին հենց այն տեսանյութում, որտեղ ցուցադրվում էր թե ինչպես էին նրանք աղջկան հանգեցնում սպանության։ Հայտնի է դառնում, որ հենց Բլերն է եղել այդ տեսանյութի օպերատորը։ Տեսանյութի տակ կայքի բազմաթիվ օգտատերեր գրում էին զայրացած մեկնաբանություններ, անվանելով նրան հրեշ, և սպառնում են, մեղադրելով նրան Լոռայի սպանության մեջ։

Բլերը ներողություն է խնդրում իր ընկերուհուց, այնուհետև ստանալով նաև Լոռայի պատասխանը, որ նա ցանկացել է ներել նրան, բայց կայքում այդ բոլոր ստորացուցիչ նյութերը կմնան հավերժ։ Բլերի հաշիվը դուրս է գալիս սկայփից, մնում է միայն Լոռան։ Էկրանը մթանում է։ Ենթագրերի ժամանակ լսվում է Բլերի ճիչը, այնուհետև նա ճչում է ևս մեկ անգամ։

Ալտերնատիվ վերջնաբան․ Լոռան անջատվում է, Բլերը մնում է միայնակ։ Այնուհետև լսվում է դռան բացվելու ճռռոցը։ Ֆիլմի վերջը գնում է Բլերի դեմքով, որի վրա հարձակվում է Լոռայի ուրվականը, լսվում է աղջկա վերջին ճիչը։

Դերասան Դեր
Շեյլլի Հեննիգ Բլեր Լիի Բլեր Լիի Միտչի ընկերուհին
Ռենե Օլստիդ Ջես Ֆելտոն Ջես Ֆելտոն
Ուիլյամ Պելտց Ադամ Սյուելլ Ադամ Սյուելլ
Ջեյկոբ Վիսոցկի Կեն Սմիթ Կեն Սմիթ
Կորտնի Հելվերսոն Վել Ռոմմել Վել Ռոմմել
Խիզեր Սոսսամեն Լոռա Բարնս Լոռա Բարնս
Մեթյու Բոռեր Մեթ Մեթ
Մոզես Ջեյկոբ Ստորմ Միտչ Ռասսել Միտչ Ռասսել Բլերի ընկերը
Կոնստանտին Հաբենսկի Ոստիկանության սպա Ոստիկանության սպա ենթագրերում չի նշվում

Ֆիլմը ստացել է հիմնականում չեզոք տեսակետ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 61 % վարկանիշ, հավաքելով 10 բալից 5,9֊ը[18]։ Ֆիլմը առևտրային ասպարեզում մեծ ձեռք բերումների է հասել, $1 մլն բյուջետով, համաշխարհային վարձույթում հավաքելով $64 մլն. եկամուտ[19]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարահանումները անցկացվել են մեկ տնում, իսկ բոլոր դերասանները գտնվել են տարբեր սենյակններում։ Նկարահանումները իրականացնելու համար պետք է եկել GoPro-տեսախցիկներ, որոնք տեղադրվել էին նոուտբուկների էկրաններին։
  • Թրեյլերում ցուցադրվում են այնպիսի տեսարաններ, որոնք բացակայում են ֆիլմից։ Առաջին թրեյլերում բոլոր հերոսները սկսում են վիդեոչատը միաժամանակ, չնայած որ ֆիլմում Կենը, Ադամը, Ջեսը և Բիլին միանում են Բլերին և Միտչին, երբ նրանք էրոտիկայով էին զբաղվում։ Նաև թրեյլերում, երբ չատում մնում են Ադամը, Ջեսը Միտչը և Բլերը, բոլորի տան լույսերը անջատվում են։ Սակայն ֆիլմում ամեն ինչ այլ կերպ էր։
  • Ֆիլմում ցուցադրված բոլոր Ֆեյսբուքյան և Skype֊ի էջերը իրականում գոյություն ունեն։

Ռեկորդ Twitter֊ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին հայտնվելով համացանցում՝ «Հեռացնել ընկերներից» ֆիլմի միջազգային թրեյլերը դարձավ ամենահայտնի թրեյլերը Twitter֊ի պատմության մեջ։ Միայն մեկ օրում, հունվարի 14֊ին, նրա օգտատերերը հրապարակել են 261 941 գրառում, որը վերաբերվում է տեսանյութին և հենց ֆիլմին[20]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.fantasiafestival.com/2014/en/films-schedule/250/cybernatural
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.dvdsreleasedates.com/movies/7377/unfriended
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/unfriended
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Unfriended — 2014.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.
  7. Internet Movie Database — 1990.
  8. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.adorocinema.com/filmes/filme-230452/
  10. 10,0 10,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=230452.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Internet Movie Database — 1990.
  12. http://www.hollywoodreporter.com/news/box-office-preview-paul-blart-788968
  13. http://www.boxofficemojo.com/movies/?id=cybernatural.htm
  14. «Убрать из друзей (2014) — о фильме, отзывы, смотреть видео онлайн на Film.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  15. Unfriended (2014) — Trivia — IMDb
  16. «Trailer For Social-Media Horror Movie Unfriended | The Escapist». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  17. ‘Unfriended Trailer’: A Killer Stalks Teen Prey Online
  18. «Unfriended». Rotten Tomatoes.
  19. Свой среди чужих: как на Западе принимают российское кино :: Кино :: Кругозор :: РБК.Стиль
  20. Фильм Бекмамбетова Unfriended обновил рекорд обсуждаемости в интернете