Հենրի Ուոլիս
Հենրի Ուոլիս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1830[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 1916[3][4] (86 տարեկան) |
Մահվան վայր | Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և գրող |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Ուշագրավ աշխատանքներ | The Stonebreaker? և Չաթերթոն |
Համատեղ ապրող | Mary Meredith?[5] |
Henry Wallis Վիքիպահեստում |
Հենրի Ուոլիս (անգլ.՝ Henry Wallis, փետրվարի 21, 1830[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 20, 1916[3][4], Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, բանաստեղծ, կոլեկցիոներ։ Հենրին պրեռաֆայելիտների դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Ուոլիսը ծնվել է 1830 թվականին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Հոր անունը անհայտ է։ 1845 թվականին Հենրիի մայրը՝ Մերի-Էնն Թոմասն ամուսնանում է լոնդոնցի հաջողակ ճարտարապետի հետ, իսկ տղան վերցնում է վերջինիս ազգանունը։ Հենրի Ուոլիսի նկարչական կրթությունը բավականին հիմնավոր էր։ Նա փորձաշրջան անցավ Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ 1848 թվականի մարտին ընդունվում է նկարչական դպրոց։ Ուոլիսը սովորել է նաև Փարիզում Շառլ Գլեյրի մոտ, ինչպես նաև Փարիզի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ սովորել է 1849-ից 1853 թվականներն ընկած ժամանակահատվածում։
Գրեթե ամբողջությամբ կուրացած նկարիչն իր մահկանացուն կնքել է 1916 թվականի դեկտեմբերի 20-ին Սյուրեյում՝ ութսունվեց տարեկան հասակում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Ուոլիսն առավել հայտնի է իր «Չաթերթոնի մահը» ստեղծագործությամբ, որը ցուցադրության է ներկայացվել 1856 թվականին Թագավորական ակադեմիայում։ Այս նկարում պատկերված է Թոմաս Չաթերթոնը, 18-րդ դարի անգլիացի աղքատ բանաստեղծը, ով թախծի մեջ պարուրված ինքնասպանություն գործեց տասնութ տարեկանը չբոլորած։ Կտավն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։ Ուոլիսի ոճը խիստ կերպով կապված է պրեռաֆայելիտների շարժման հետ։ Հենրիի նկարներն աչքի են ընկնում վառ գունավորմամբ և դետալների մանրամակրկիտ պատկերմամբ։ Նկարիչը սիրել է օգտագործել պատուհանից ընկած լույսով նկարել, որպեսզի լուսաստվերային խաղն առավել արտահայտիչ երևա։ Հենրիի հաջորդ հայտնի ստեղծագործությունը կոչվում է «Քարեր ջարդողը» (1857 թիվ, որը ցուցադրվել է 1858 թվականին). այս կտավը ամրապնդեց պրեռաֆայելիտների փառքը[6]։
Ընդհանուր առմամբ Հենրի Ուլիսը ցուցահանդեսներով հանդես է եկել Թագավորական ակադեմիայում 35 անգամ։ Հետո սկսում է տարվել ջրաներկով։ 1878 թվականին արդեն հայտնի նկարիչ դարձաձ Հենրին ընտրվում է Թագավորական ջրաներկային ընկերություն, որտեղ ցուցադրության ներկայացրեց ավելի քան 80 աշխատանքներ։
«Չաթերթոնի մահը» ստեղծագործության համար որպես բնորդ կեցվածք է ընդունել անգլիացի երիտասարդ գրող Ջորջ Մերեդիթը։ Իր կարիերայի սկզբում Հենրի Ուոլիսը ստեղծում էր նկարի էսքիզը, հետո դա թաթախում էր ջրի մեջ, մոխրագույն ներկի միջոցով ստվերապատում էր աշխատանքը, հետո նոր գունավորում։ Էսքիզը չորանալուց հետո հեղինակը վրձինով նկարում էր մանրամասները, որի շնորհիվ էլ ճանաչում գտավ աշխարհում։ Լույսի պատկերման համար Ուոլիսը նկարի անհրաժեշտ հատվածը թրջում էր և հացի կտորով շփում այն։ Այդ ժամանակաշրջանում Ուոլիսի արվեստանոցը գտնվում էր Չելսիում՝ բոհեմական միջավայրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Henry Wallis (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Elkan J. Wallis, Henry // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T090497
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://www.bonhams.com/auctions/11959/lot/103/
- ↑ Robin Hamlin: Henry Wallis, in: Oxford Dictionary of National Biography, vol. 57, London 2004, S. 14.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hamlin, Robin: Henry Wallis, in: Oxford Dictionary of National Biography, vol. 57, London 2004, pp. 13–14.
- van de Put, A. Henry Wallis, 1830–1916, Faenza, v (1917), pp. 33–8.
- Ramm, John 'The Forgotten Pre-Raphaelite', 'Antique Dealer & Collectors Guide' , March/April 2003, Vol 56, 8&9.
- Treuherz, J. Hard Times: Social Realism in Victorian Art (London, 1987), pp. 36–39.
- Упоминается в романе Питера Акройда «Чаттертон» («Chatterton»), впервые опубликованном в 1987 году.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Birmingham Museums & Art Gallery's Pre-Raphaelite Online Resource Արխիվացված 2011-07-21 Wayback Machine includes several works of art by Henry Wallis
- Henry Wallis at Artcyclopedia
- Henry Wallis at Fine Arts Museums of San Francisco Արխիվացված 2007-03-13 Wayback Machine
- The Pre-Raph Pack Discover more about the artists, the techniques they used and a timeline spanning 100 years.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ուոլիս» հոդվածին։ |
|