Հենրի Գոլդինգ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Սարավակ, Մալայզիա |
Կրթություն | The Warwick School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել, հեռուստահաղորդավար և international forum participant |
Ամուսին(ներ) | Liv Lo?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Հենրի Իվեն Գոլդինգ (անգլ.՝ Henry Golding, փետրվարի 5, 1987, Սարավակ, Մալայզիա), մալայզիաբրիտանացի դերասան, մոդել և հեռուստահաղորդավար[3][4], որը 2014 թվականից աշխատում է BBC հեռուստաընկերության The Travel Show-ում[5]։ Հայտնիություն ձեռք է բերել «Խենթ հարուստ ասիացիներ» ֆիլմում Նիկ Յանգի դերակատարմամբ, «Պարզ խնդրանք» թրիլերում Սեն Թաունսենդի և «Անցյալ Սուրբ Ծնունդ» ռոմանտիկ կատակերգության մեջ Թոմի դերակատարումներով․ վերջին երկու կինոնկարների ռեժիսորը Փոլ Փեյգն է։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլդինգը ծնվել է Արևելյան Մալայզիայի Սարավակ նահանգի Բետոնգ քաղաքում։ Նրա մայրը՝ Մարգարեթ Լիկան Գոլդինգը[6] բնիկ Իբան Դայակ ցեղի մալայզիացի էր։ Նրա հայրը բրիտանացի Քլիվ Գոլդինգն է։ Ընտանիքը համարյա հինգ տարի ապրել է Մալայզիայի թերակղզու արևելյան ափին գտնվող Տերենգգանուում, հետո տեղափոխվել Անգլիայի Սուրեյ քաղաք, երբ Հենրին ութ տարեկան էր։ Այնտեղ նա հաճախել է Ռեդհիլլի Ուորվիք դպրոցը[7]։ Լոնդոնում մի քանի տարի վարսավիր աշխատելուց հետո 21 տարեկանում տեղափոխվել է Կուալա Լումպուր դերասան դառնալու նպատակով[8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտին համաշխարհային դերասանական ընտրությունից հետո հայտարարվել է, որ Գոլդինգը նկարահանվելու է «Խենթ հարուստ ասիացիներ» ֆիլմում[9] Կոնստանս Վուի հետ։ Առաջին անգամ նրա մասին ռեժիսոր Ջոն Չուին պատմել է հաշվապահ Լիզա-Կիմ Լինգ Կուանը, և Գոլդինգը տեսքի և բնավորության շնորհիվ արագորեն ստանձնել է այդ դերը[10][11]։ «Խենթ հարուստ ասիացիներ» կինոնկարը թողարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում 2018 թվականի օգոստոսի 15-ին Warner Bros. Pictures կինոընկերության կողմից և արժանացել քննադատության բարձր գնահատականի՝ իր բացման շաբաթվա վերջում դառնալով թիվ մեկ ֆիլմը ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններում[12]։ Մեկ ամիս անց Գոլդինգը նկարահանվել է Փոլ Ֆեյգի «Պարզ խնդրանք» թրիլլերում, որտեղ խաղում էին Բլեյկ Լայվլին և Աննա Քենդրիկը, որտեղ մարմնավորել է Լայվլիի մարմնավորած կերպարի ամուսնու դերը[13]։ «Խենթ հարուստ ասիացիներ»-ի և որոշ չափով «Պարզ խնդրանք»-ի հաջողությունից հետո Գոլդինգը նկարահանվել է Էմիլիա Քլարկի հետ՝ «Անցյալ Սուրբ Ծնունդ» ռոմանտիկ կատակերգությունում, որի ռեժիսորը Փոլ Ֆեյգն էր (իրենց երկրորդ համագործակցությունը)[14]։ Նկարահանումները սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 26-ին և շարունակվել են մինչև 2019 թվականի փետրվարը[15], իսկ ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին[16]։ Բացի այդ, Գոլդինգը 2019 թվականին «Ջենտլմեններ» քրեական ֆիլմում նկարահանվել է Մեթյու Մակքոնահիի, Հյու Գրանտի և Միշել Դոկերիի հետ, որի ռեժիսորը Գայ Ռիչին է[17]։
Առաջիկա ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջորդ անգամ Գոլդինգը կնկարահանվի «Մուսոն» ֆիլմում Կիթի՝ մի մարդու դերում, որը Լոնդոնից մեկնում է իր ծննդավայրը՝ Վիետնամ, որպեսզի ծնողների աճյունամոխիրը ցրի[18]։
2019 թվականի ապրիլի 29-ին CNBC-ն հայտարարել է, որ Գոլդինգը պետք է կրկին նկարահանվի Նիկի Յանգի դերում 2020 թվականին նախատեսված «Խենթ հարուստ ասիացիներ» ֆիլմի երկրորդ մասում, որի աշխատանքները ներկայումս նախապատրաստական փուլում են[19]։
2019 թվականի օգոստոսին Գոլդինգն ստացել է «Օձի աչքեր» ֆիլմի գլխավոր դերը, որը հանդիսանում է «G.I. Joe» ֆիլմի սպին-օֆը, որը նախատեսված է թողարկել 2021 թվականին[20][21] [22]։ «Օձի աչքեր»-ի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հոկտեմբերին Վանկուվեր քաղաքում և ավարտվել են 2020 թվականի փետրվարին Տոկիոյում[23][24]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլդինգը 2011 թվականի Ամանորին հանդիպել է Թայվանի հեռուստահաղորդավար և յոգայի ուսուցիչ Լիվ Լոյին[25][26][27]։ Նրանք նշանվել են 2015 թվականին, իսկ 2016 թվականի օգոստոսին ամուսնացել են Մալայզիայի Սարավակ քաղաքում[28]։
Ամուսնությունից առաջ նա իրականացրել է տղամարդկության փուլ ոտք դնելու ծեսը և ավանդական դաջվածք արել․ նրա աջ ազդրի վրա կա թզենու ծառի դաջվածք, որը փաթաթվում է այլ ծառերի հետ և ստանում մեծ ծառի տեսք[29]։
Նոր զելանդիացի հաղորդավար Միշել Մանելիսի հետ հարցազրույցում Գոլդինգը խոսել է իր ազգանվան մասին. «Գոլդինգը հրեական ազգանուն է, այդպես չէ՞: Պապս պատերազմի տարիներին Լոնդոնում էր, և, ինչպես պատմվում է, նրան որդեգրել է այդ ազգանունը կրող հրեական մի ընտանիք։ Հարգանքից ելնելով՝ նա վերցրել է նրանց անունը և այն փոխանցվել է սերունդներին։ Այնպես որ, ես հպարտ եմ, որ պատվավոր հրեա եմ»[30]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Pisau Cukur | Իսկանդար Տան Սրի Մուրադ | |
2018 | Խենթ հարուստ ասիացիներ | Նիկ Յանգ | |
Պարզ խնդրանք | Սեն Թաունսենդ | ||
2019 | Մուսոն | Կիթ | |
Անցյալ Սուրբ Ծնունդ | Թոմ Վեբստեր | ||
Ջենտլմեններ | Դրայ Այ | ||
2021 | Սնեյկ այզ | Սնեյկ այզ | Հետարտադրություն |
2023 | Վագրի աշակերտը | Պարոն Հու (ձայն) | նկարահանումն ընթացքի մեջ է |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2007–2010 | The 8TV Quickie | Ինքն իր դերում | Հաղորդավար |
2009 | Goda | Հարիզ | |
2010–2012 | Football Crazy | Ինքն իր դերում | Հաղորդավար |
2012 | Welcome to the Railworld Malaysia | Ինքն իր դերում | Հաղորդավար |
2014–մինչ այսօր | The Travel Show | Ինքն իր դերում | Համահաղորդավար[5] |
2015 | Welcome to the Railworld Japan | Ինքն իր դերում | Հաղորդավար[31] |
2017 | Surviving Borneo | Ինքն իր դերում | Հաղորդավար[32] |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2009 | Cosmopolitan Fun անվախ առասպելական մրցանակ | Fun Fearless Fabulous – Charming Smile | Ինքն իր դերում | Առաջադրված |
2010 | 2-րդ Shout! Մրցանակ | Սիրված հեռուստատեսային անձի մրցանակ | The 8TV Quickie | Առաջադրված |
Hot տղայի մրցանակ | Ինքն իր դերում | Հաղթանակ | ||
2012 | 3-րդ Shout! Մրցանակ | Սիրված հեռուստատեսային անձի մրցանակ | Welcome to the Railworld Malaysia | Առաջադրված |
Hot տղայի մրցանակ | Ինքն իր դերում | Առաջադրված | ||
2013 | 4-րդ Shout! Մրցանակ | Hot տղայի մրցանակ | Ինքն իր դերում | Առաջադրված |
2019 | 9-րդ Ասիական մրցանակ | Կինեմատոգրաֆիայում ակնառու նվաճում | Խենթ հարուստ ասիացիներ | Հաղթանակ[33] |
Լավագույն պատանիների մրցանակներ | Լավագույն կատակերգու | Առաջադրված | ||
Screen Actor Guild Awards | Անսամբլի ականավոր դերասանական կազմ. Կինոնկար | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.elle.com/tw/entertainment/voice/g22805059/henry-golding-and-wife/
- ↑ https://www.tatlerasia.com/people/henry-golding
- ↑ Dave McNary (26 July 2017)։ «Henry Golding Signs for 'Simple Favor' Opposite Blake Lively, Anna Kendrick»։ Variety։ Վերցված է 27 July 2017
- ↑ «Henry Golding to star alongside Blake Lively»։ Star2.com։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2018-ին։ Վերցված է 27 July 2017
- ↑ 5,0 5,1 «The Travel Show - Henry Golding - BBC World News»։ BBC (en-GB)։ Վերցված է 2018-06-07
- ↑ «What is Henry's Golding's Race and Ethnicity?»։ 2018։ Արխիվացված է օրիգինալից 21 August 2018-ին։ Վերցված է 20 August 2018
- ↑ «Henry Golding - Found this lurking on one of my hard...»։ Facebook։ 2016-12-20։ Վերցված է 2019-05-04
- ↑ «There's Something About Henry»։ 2018։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2018-ին։ Վերցված է 26 August 2018
- ↑ Crucchiola Jordan։ «A Hollywood Newcomer Has Been Cast Opposite Constance Wu in Crazy Rich Asians»։ Vulture (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Henry Golding on Instagram: "So this ladies and gentlemen is THE Lisa-Kim I mentioned on @fallontonight ... We had met at an event that I was hosting in Kuala Lumpur, 5..."»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ Jung E. Alex։ «There's Something About Henry»։ Vulture (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21
- ↑ Lee Yen Nee (2018-08-20)։ «'Crazy Rich Asians' is No. 1 movie in US and Canada over the weekend»։ CNBC։ Վերցված է 2018-08-21
- ↑ McNary Dave (2017-07-26)։ «'Crazy Rich Asians' Star Henry Golding Joins Blake Lively, Anna Kendrick's 'A Simple Favor'»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-08-21
- ↑ «Emilia Clarke, Henry Golding to Star in 'Last Christmas' (Exclusive)»։ The Hollywood Reporter
- ↑ «Emma Thompson/Paul Feig's Universal Holiday Comedy 'Last Christmas' Shoots November–February In London»։ 5 September 2018
- ↑ D'Alessandro Anthony (19 April 2019)։ «Emilia Clarke & Henry Golding Romantic Comedy 'Last Christmas' Gets Release Date Shift – Update»
- ↑ Kroll Justin (10 October 2018)։ «Matthew McConaughey to Star in Guy Ritchie's 'Toff Guys' With Kate Beckinsale, Henry Golding»
- ↑ «'Crazy Rich Asians' Actor Henry Golding to Star in 'Monsoon' (Exclusive)»։ The Hollywood Reporter
- ↑ Gilchrist Karen (April 29, 2019)։ «Growing up different helped me do my job better, says 'Crazy Rich Asians' star Harry Shum Jr.»։ CNBC
- ↑ «Henry Golding to Star in G.I. Joe Spinoff Snake Eyes»։ The Hollywood Reporter
- ↑ «'Snake Eyes: G.I. Joe Origins' Production Begins in Japan with a Special Ceremony»։ /Film։ 10 January 2020
- ↑ «Hasbro Posts Quarterly Loss as Pandemic Hits eOne»։ The Hollywood Reporter
- ↑ «G.I. Joe spinoff movie, Snake Eyes, to shoot in Vancouver in autumn 2019»։ The Georgia Straight։ 15 July 2019
- ↑ «Henry Golding’s Instagram photo: “...and THAT, is a principal wrap on Snake Eyes lady's and gents ❤️🐍 What a crew we had, Vancouver + Japan, you were unstoppable. Thank you…”»։ Instagram
- ↑ «Henry Golding Fast Facts You Must Know (Singapore)»։ Guidesify Opinion (en-US)։ 2019-06-20։ Վերցված է 2019-09-06
- ↑ Heggeness Greta (2019-06-14)։ «Henry Golding Is Married!? Every Single Thing We Know About His Relationship with Liv Lo»։ PureWow (en-US)։ Վերցված է 2019-06-24
- ↑ «5 reasons why Crazy Rich Asians' Henry Golding and wife Liv Lo are total couple goals»։ Her World (անգլերեն)։ Վերցված է 2019-06-24
- ↑ Jamaluddin, Lira (26 August 2016)։ «Henry Golding Weds Liv Lo»։ Marie Claire։ Արխիվացված է օրիգինալից 27 March 2019-ին։ Վերցված է 26 November 2017
- ↑ Jung, E. Alex։ «There's Something About Henry»։ Vulture (website)։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2018-ին։ Վերցված է 26 August 2018
- ↑ "Why Crazy Rich Asians is a Hollywood gamechanger." Manelis, Michele. The New Zealand Herald. Published 23 August 2018 Accessed 14 November 2018.
- ↑ Zaidi Mohamad (12 January 2015)։ «Kembara Henry Golding di Jepun menerusi Welcome To The Railworld Japan» (մալայերեն)։ Berita Harian։ Վերցված է 4 August 2017
- ↑ «Surviving Borneo»։ Discovery Channel Asia։ 2017։ Վերցված է 11 November 2017
- ↑ «Outstanding Achievement in Cinema – CRAZY RICH ASIANS»։ The Asian Awards։ Վերցված է 28 October 2019
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հենրի Գոլդինգ կատեգորիայում։ |
|