Հենրիխ Բրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիխ Բրուն
գերմ.՝ Heinrich Brunn
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1822(1822-01-23)[1][2][3]
ԾննդավայրWörlitz, Oranienbaum-Wörlitz, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Մահացել էհուլիսի 23, 1894(1894-07-23)[1][2][3] (72 տարեկան)
Մահվան վայրՇլիրզե, Միսբախ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա
ԿրթությունԲոննի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և դասական հնագետ
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԱնդամությունCorps Palatia Bonn?, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Heinrich Brunn Վիքիպահեստում

Հենրիխ Բրուն (գերմ.՝ Heinrich Brunn, հունվարի 23, 1822(1822-01-23)[1][2][3], Wörlitz, Oranienbaum-Wörlitz, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա - հուլիսի 23, 1894(1894-07-23)[1][2][3], Շլիրզե, Միսբախ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն), գերմանացի հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1822 թվականի հունվարի 23-ին, Վյորլիցում։

Հենրիխ Բրունը շատ է ճամփորդել Իտալիայում և տարբեր վայրերում ցրված նյութեր է հավաքել Մոմզենի ու Ռիչլի կողմից արված արձանագրությունների մասին պատմող մեծ աշխատության համար, 1854-1856 թվականներին եղել է Բոնի համալսարանի գրադարանի պրիվատ-դոցենտ և հսկիչ։ 1866 թվականի վերջին Հռոմի Հնագիտական ինստիտուտում զբաղեցրել է քարտուղարի պաշտոնը։ Գենցենի հետ համագործակցության արդյուքնում նրան հաջողվել է բարձրացնել այդ հաստատության գիտական աստիճանը և դարձնել այն երիտասարդ հնագետների կրթական կենտրոն։

1865 թվականից Բրունը եղել է Մյունխենի համալսարանի հնագիտության պրոֆեսոր և դրամագիտության կաբինետի կոնստերվատոր, իսկ 1868 թվականից եղել է Մյունխենում Լյուդվիգ առաջին թագավորի ծաղկամանների հավաքածուի կոնսերվատորը։

Հենրիխ Բրունը մահացել է 1894 թվականի հուլիսի 23-ին, Շլիրզեում։

Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի` Բրունը 19-րդ դարի հնագիտության նշանավոր ներկայացուցիչներից մեկն է, որը հիմնվել է ստեղծագործության գեղարվեստական մոտիվների ու ոճի վրա` փորձելով բացահայտել արվեստի հուշարձանների պատմամշակութային նշանակությունը։ Հունական գեղանկարչության ու էտրուսկյան արվեստի պատմությունը ստեղծվել է գրեթե բացառապես նրա աշխատանքների շնորհիվ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Geschichte der griech. Künstler» (2 т., Շտուտգարտ, 1853—59),
  • «I rilievi delle urne etrusche» (т. I, Հռոմ, 1870),
  • «Die Kunst bei Homer» (Մյունխեն, 1871).

Ինչպես նաև շատ հոդվածներ է հեղինակել Հնագիտության համալսարանի, Բավարիայի գիտությունների ակադեմիայի պարբերականների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]