Jump to content

Հենա Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենա Ռոդրիգես
իսպ.՝ Hena Rodríguez Parra
Ծնվել էմայիսի 20, 1915(1915-05-20)
ԾննդավայրԲոգոտա, Կոլումբիա
Մահացել էապրիլի 17, 1997(1997-04-17) (81 տարեկան)
Վախճանի վայրըԲոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
ԿրթությունԿոլումբիայի ազգային համալսարան
Մասնագիտությունքանդակագործ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿոլումբիայի ազգային համալսարան և Andes University?

Հենա Ռոդրիգես (իսպ.՝ Hena Rodríguez, մայիսի 20, 1915(1915-05-20), Բոգոտա, Կոլումբիա - ապրիլի 17, 1997(1997-04-17), Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի կին քանդակագործ։ Դասավանդել է Կոլումբիայի ազգային համալսարանում և Լոս Անդեսի համալսարանում` նախքան վերջին հաստատության արվեստի ֆակուլտետի հիմնադիր դեկան դառնալը։ Եղել է ավանգարդ արվեստի «Bachué Group»-ի հիմնադիրներից և միակ կին անդամը։ Ռոդրիգեսի «Կաբեսա դե Նեգրա» քանդակը գտնվում է Կոլումբիայի ազգային թանգարանի հավաքածուում, իսկ «Էսպալդա» գեղանկարը Հանրապետության բանկի արվեստի հավաքածուի մաս է կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենա Ռոդրիգես Փարրան ծնվել է 1915 թվականի մայիսի 20-ին Բոգոտայում, Կոլումբիա[1]։ Երիտասարդ տարիքում հետաքրքրվել է արվեստով, քանի որ ընտանիքն ապրում էր իսպանացի քանդակագործի Ռամոն Բարբա Գիչարդի հարևանությամբ։ Բարբան Հենային դասավանդել է, երբ նա տասներեք տարեկան էր[2]։

1930-1935 թվականներին Ռոդրիգեսը սովորել է Բոգոտայի գեղարվեստի դպրոցում (իսպ.՝ Escuela de Bellas Artes de Bogotá) Բարբայի, Ֆրանսիկո Կանոյի, Կորիոլանա Լեուդոյի, Եուժենյա Պենյայի, Ռոբերտո Պիսարոյի և այլոց հետ։ Դեռևս դպրոցում սովորելու տարիներին՝ 1930 թվականին, միացել է Դարիո Աչուրի Վալենսուելային, Ռաֆայել Ասուլա Բառերային, Թուլիո Գոնսալեսին, Դարիո Սամպերին և Խուան Պ. Վարելային Բաչուի Շարժման ստեղծման գործում, ավանգարդ արվեստի միություն, որն Ամերիկաների արվեստը դիտում էր որպես ինքնուրույն արմատներով և ազդեցություններով[1][3]։ Եղել է խմբի միակ կինը[3]։ Խումբը երկրում ստեղծել է առաջին ժամանակակից արվեստի շարժումը[4]։

1930-ական թվականներին Ռոդրիգեսը համագործակցում էր Բոգոտայի տաճարի ճակատային մասում աշխատող այլ արվեստագետների հետ[5]։ 1935 թվականին Ռոդրիգեսը Մադրիդում ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Եվրոպայում անցկացրած երեք տարիների ընթացքում ուսուցողական այցեր է կատարել Գերմանիա, Իտալիա և Մարոկկո, ինչպես նաև Լոնդոն և Փարիզ։ 1936 թվականին ստացել է պետական կրթաթոշակ և 1937 թվականին մասնակցել համաշխարհային ցուցահանդեսին` նվաճելով ոսկե մեդալ Ուրուգվայի տաղավարի ցուցադրության համար՝ նույն տարում արժանանալով Աշնանային սալոնի մրցանակին[1][6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին վերադառնալով Կոլումբիա՝ աշխատել է Կոլումբիայի ազգային համալսարանի գեղարվեստի դպրոցում՝ որպես արվեստի ուսուցիչ[4]։ Ստեղծել է Խուլիո Ֆլորեսի (իսպ.՝ Julio Flórez) կիսանդրին, որը տեղադրվել է Calle 26-ում։ Հաջորդ տարի Ռոդրիգեսի ստեղծած Անտոնիո Խոսե Ռեստրեպոյի (իսպ.՝ Antonio José Restrepo) կիսանդրին տեղադրվել է Տիտիրիբի քաղաքում։ 1940 թվականին Կոլումբիայի նկարիչների առաջին ամենամյա սալոնում ներկայացրել է երեք աշխատանք, 1942 թվականին Նյու Յորքի Մասիի Լատինաամերիկյան տոնավաճառում արժանացել է պատվավոր հիշատակման[1]։ Ռոդրիգեսն ապրել է որպես լեսբուհի և հաճախ հագել է տղամարդու հագուստ և ունեցել է կարճ մազեր։ Ընկերական կապի մեջ է եղել Կարոլինա Կարդենաս Նունեսի (իսպ.՝ Carolina Cárdenas Núñez) հետ, որը կերամիկայի հայտնի վարպետ էր։ Վերջինիս անժամանակ մահը լուրջ ազդեցություն ունեցավ Ռոդրիգեսի վրա [4][7]։

1944 թվականին Ռոդրիգեսը սկսեց դասավանդել Լոս Անդես համալսարանի գեղարվեստի դպրոցում։ Նույն տարում Բոգոտայի Գրանադա հյուրանոցում տեղի ունեցավ նրա անհատական ցուցահանդեսը։ 1945 թվականին Կոլումբիայի նկարիչների 4-րդ սալոնում Cabeza de Negra (Սևամորթ կնոջ գլուխը) փայտե քանդակի համար արժանացավ բրոնզե մեդալի[1]։ Այս աշխատանքը գտնվում է Կոլումբիայի ազգային թանգարանում։ Այն պատկերում է ուժող, հպարտ սևամորթ կնոջ՝ զգայուն, հյութեղ շրթունքներով[4]։ 1945 թվականին Բոգոտայի Կոլոմբոս թատրոնում հիմնադրեց Տպավորությունների և վերարտադրությունների թանգարանը (իսպ.՝ Museo de Impresiones y Reproducciones), որտեղ ցուցադրվել են մեծ արվեստագետների դիմանկարներ և քանդակներ, ինչպես նաև Ռոդրիգեսի ստեղծագործություններից` Manos de Nicanor Zabaleta (Նիկանոր Սաբալետայի ձեռքերը), Manos de (niño) Roberto Benzi (Երեխա Ռոբերտո Բենցիի ձեռքերը) և Manos de Andrés Segovia (Անդրես Սեգովիայի ձեռքերը)[1]։

1954 թվականին Ռոդրիգեսը եղել է Կանանց համալսարանի հիմնադիրներից մեկը և դարձել արվեստի բաժնի ղեկավար։ Համալսարանի տնօրենն էր դաշնակահար Էլվիրա Ռեստրեպո դե Դուրանա[8]։ Գեղարվեստական արվեստանոցների գաղափարն այն էր, որ արվեստի բարձր կուրսերի կանանց ցուցումներ տար ազատելու խիստ սոցիալական սովորույթներից։ Դասընթացներն ի սկզբանե կազմակերպվում էին կանանց նախկին բանտի լվացքատանը և կանանց մտավոր ապաստարանում, ըստ ուսումնական ծրագրերի տևում էին երեք տարի կերպարվեստի և երկու տարի անկախ ուսուցման և գործնական կիրառման համար[3]։ Երբ ծրագիրն ընդգրկվեց Լոս Անդեսի համալսարանի դասացանկում, Ռոդրիգեսը դարձավ արվեստի ֆակուլտետի առաջին դեկանը[5]։ 1968 թվականին նա թոշակի անցավ և արժանացավ համալսարանի Chivo de Oro բարձրագույն կոչման[3]։

Ռոդրիգեսը աշխատել է քանդակագործության բնագավառում՝ ստեղծելով փայտե, մարմարե և քարե քանդակներ[5], ինչպես նաև զբաղվել է նկարչությամբ։ Նրա ստեղծած Espalda (Մեջք, 1945) նկարը գտնվում է Հանրապետության բանկի արվեստի հավաքածուում։ Նկարում պատկերված է մերկ կնոջ ֆիգուր՝ օգտագործելով դրամատիկ լուսավորության էֆեկտ[9]։

Երբ Ռոդրիգեսը ստիպված թոշակի անցավ, նրա աշխատանքները մոռացության մատնվեցին։ Ըստ 20-րդ դարի առեղծվածի՝ Կոլումբիայում կին արվեստագետներ չկային, և հազվադեպ արվեստագետների աշխատանքներ էին ձեռք բերվում թանգարանների կողմից կամ ներկայացվում ցուցահանդեսներում։ Հանրապետության բանկը արվեստի հավաքածու է ձեռքբերել 1950-1970-ական թվականներին, սակայն կանոնավոր ձեռքբերումները սկսվել են 1980-ական թվականներից[4]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը մահացել է 1997 թվականի ապրիլի 18-ին։ Թաղված է Բոգոտայի կենտրոնական գերեզմանատանը[5]։ Ռոդրիգեսի մահից հետո նրա նշանակալիությունն ու Բաչուե շարժումը վերագնահատվել է և այժմ ճանաչվում է որպես Կոլումբիայում ժամանակակից արվեստի զարգացման կարևոր ներդրում[10]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Badawi, Halim (2014 թ․ հունիսի 20). «Una mujer llamada Hena Rodríguéz» [A Woman named Hena Rodríguéz]. Revista Arcadia (Spanish). Bogotá, Colombia: Publicaciones Semana SA. ISSN 1900-589X. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Ortega Ricaurte, Carmen (1965). «Hena Rodríguez Parra». Diccionario de Artistas en Colombia. Bogotá, Colombia: Editorial Tercer Mundo. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  • Ospina, Lucas (2015 թ․ նոյեմբերի 16). «Pedro Manrique Figueroa: the last art student of Universidad de los Andes (a college)». Terremoto (Spanish and English). Cuauhtemoc, Mexico City, Mexico: Temblores Publicaciones SA de CV (4). Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Salamanca, Daniel (2016 թ․ փետրվարի 28). «El Proyecto Bachué: los modernistas relegados» [The Bachué Project: Relegated Modernists]. Revista Arcadia (Spanish). Bogotá, Colombia: Publicaciones Semana SA. ISSN 1900-589X. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Valencia de Castaño, Gloria (1954). «Trascripción de la Entrevista de la Hjck a la Escultora Hena Rodríguez» [Transcript of the Hjck Interview with the sculptor Hena Rodríguez]. Cosas de Mujeres (Women's Things) (Spanish). Bogotá, Colombia. H.J.C.K. F.M. Estérero. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին – via International Center for the Arts of the Americas at the Museum of Fine Arts, Houston. {{cite episode}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Desnudo femenino: Hena Rodríguez» [Female Nude: Hena Rodríguez]. Banco de la República (Spanish). Bogotá, Colombia: Banco de la República. 2013. AP3877. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Murió la Escultora Hena Rodríguez» [Death of Sculptor Hena Rodríguez] (Spanish). Bogotá, Colombia: El Tiempo. 1997 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]