Jump to content

Կոլումբիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Կոլումբիա[1]
ՏեղագրությունԲոգոտա[1] և Սանտա Ֆե
ՎայրԲոգոտա
Ղեկավարության նստավայրԲոգոտա, Կոլումբիա
ՀասցեCarrera 7 N° 28-66
Հիմնադրվել էհուլիսի 28, 1823
Կայքmuseonacional.gov.co
Քարտեզ
Քարտեզ

Կոլումբիայի ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Colombia), ազգային թանգարան Կոլումբիայում, որի հավաքածուում ներկայացված է Կոլումբիայի պատմությունը, արվեստն ու մշակույթը[2][3]։ Թանգարանը տեղակայված է Բոգոտայի կենտրոնում։ Համարվում է Կոլումբիայի ամենամեծ և հին թանգարանը։ Թանգարանը գտնվում է Կոլումբիայի մշակույթի նախարարության ենթակայության ներքո։

Ազգային թանգարանը Կոլումբիայի և մայրցամաքի ամենահին թանգարանն է։ Կառուցվել է 1823 թվականին։ Ամրոցային ճարտարապետությամբ շինությունը կառուցված է քարից և աղյուսից։ Շենքն ունի կամարներ, գմբեթներ և սյուներ, որոնք միանալով հունական խաչի տեսք են ստանում, որի վրա 104 բանտային խցեր են ճակատամասում։ Այն հայտնի է եղել որպես Պանօպտիկո (ոգեշնչված Պանօպտիկյան բանտից) և մինչև 1946 թվականը ծառայել է որպես բանտ։ Թանգարանը շենքը ձեռք է բերել 1948 թվականին, վերականգնել է 1975 թվականին։

Թանգարանի հավաքածուն բաժանված է չորս բաժինների` արվեստի, պատմության, հնագիտության և ազգագրության։ Հավաքածուն ներառում է ինչպես կոլումբիական, այնպես էլ լատինաամերիկյան և եվրոպական արվեստը՝ նկարներ, պատմություն, փորագրություն, քանդակներ, ինստալյացիաներ, դեկորատիվ և կիրառական արվեստի նմուշներ գաղութային ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։

Թանգարանի հավաքածուն կազմված է ավելի քան 20 հազար կտոր նմուշներից, ներառյալ արվեստի գործեր և տարբեր ազգային պատմական շրջաններ ներկայացնող օբյեկտներ։ Մշտական ցուցադրությունում ներկայացված են կոլումբիական արտեֆակտների հնագիտական և ազգագրական նմուշներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 10000 տարի առաջ մինչև 20-րդ դարի բնիկ և աֆրո-կոլումբիական արվեստ և մշակույթ։ Հիմնադիրները և Գրանադայի նոր Թագավորություն սրահներում ներկայացված են ազատարարները և այլ իսպանական պատկերագրություններ։ Կլոր սենյակում ցուցադրվում են կոլումբիական արվեստի պատմությունը ներկայացնող մի շարք գեղանկարներ։

Թանգարանի մշտական հավաքածուում ներկայացված են Դեբորա Արանգոյի, Ֆեռնանդո Բոտերոյի, Էնրիկե Գրաուի, Էգնասիո Գոմես Խարամիլյոյի, Սանտիագո Մարտինես Դելգադոյի, Ալեխանդրո Օբրեգոնի, Անդրես դե Սանտա Մարիայի, Գիլերմո Վիդեմանի և այլոց ստեղծագործությունները։

Թանգարանն ունի նաև Սիմոն Բոլիվարին պատկանող Լատինական Ամերիկայում սրբապատկերների ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև բազմաթիվ նկարներ, կտավներ և փորագրություններ, այդ թվում Խոսե Մարիա Էսպինոզայի և Պեդրո Խոսե Ֆիգերոայի ստեղծագործությունները։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական տերակոտե բանակը ցուցադրվել է 2006 թվականին։ Ներկայացվել են յոթ ամբողջական արձանների և մի քանի այլ նմուշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբիայի ազգային թանգարան» հոդվածին։