Դեբորա Արանգո
Դեբորա Արանգո | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1907[1] |
Ծննդավայր | Մեդելյին, Կոլումբիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 2005[2][1][3] (98 տարեկան) |
Մահվան վայր | Էնվիգադո, Անտիոքիա, Կոլումբիա |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
Կրթություն | «Լա Էսմերալդա» նկարչության, քանդակագործության և փորագրության ազգային դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Débora Arango Վիքիպահեստում |
Դեբորա Արանգո (իսպ.՝ Débora Arango, նոյեմբերի 11, 1907[1], Մեդելյին, Կոլումբիա - դեկտեմբերի 4, 2005[2][1][3], Էնվիգադո, Անտիոքիա, Կոլումբիա), կոլումբիացի նկարչուհի, միջազգային համբավ է վայելում իր հնարամիտ և պրովոկացիոն աշխատանքներով, որոնցից շատերն արտահայտում են կոլումբիական հասարակության հիվանդոտ կողմերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբորա Արանգոն արվեստ է սովորել 13 տարեկան հասակից[4], հետագայում սովորել է Կոլումբիայի գեղարվեստի ինստիտուտում, Մեդելյին, La Esmeralda Կերպարվեստի, քանդակագործության ու հրատարակչության ազգային դպրոցում, Մեխիկո։ 1959 թվականից դասավանդել է Կոլումբիայի գեղարվեստի ինստիտուտում։ Աշխատել է հայտնի որմնանկարիչ Պեդրո Նել Գոմեսի հետ։ Իր աշխատանքներում հաճախ է անդրադարձել սոցիալական հարցերին։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Արանգոն առաջին հերթին եղել է նկարիչ-ավանգարդիստ, նա մասսայական ինֆորմացիայի միջոցներում աշխատել է որպես նկարազարդող, զբաղվել է կերամիկայով և գծանկարչական արվեստով։ Ողջ կարիերայի ընթացքում Արանգոն իր ստեղծագործություններն օգտագործել է բազմաթիվ քաղաքական և հակասական հարցերի ուսումնասիրության նպատակով՝ հետազոտելով քաղաքային կյանքի խորքերը և Կոլումբիայի կյանքի մռայլ կողմերը։ Նրա կտավների սյուժեները բազմազան էին՝ սկսած մերկ կանանցից վերջացրած դիկտատուրայում Հռոմեական կաթոլիկական եկեղեցու դերով։ Նրա նկարների թեմաներն են անառակները, աղքատները և քաղաքական ճնշումների զոհերը, ինչպես նաև կոռումպացված կառավարական պաշտոնյաները։ Չնայած նրա նկարները Կոլումբիայում հաճախ առաջ էին բերում վեճեր և քննադատություններ, դրանք աստիճանաբար ճանաչում էին ձեռք բերում։ Նկարչուհու աշխատանքների մեծ մասը պահվում է Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարանում։ 2003 թվականին Արանգոյին շնորհվում է Կոլումբիայի բարձրագույն պարգևը՝ Բոյակայի շքանշանը։ 2016 թվականին Արանգոյի դիմանկարը պատկերվեց Կոլումբիայի 2000 պեսո արժողությամբ թղթադրամի վրա։
Ընտրված արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևածագ, 1940 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Առաջին հաղորդություն, 1942 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Բարեգործության քույրեր, 1942 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Երիտասարդություն, 1944 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Արդարադատություն, 1944 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Ապրիլի 9-ի կոտորածը, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Մահվան գնացք, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Ռիֆրաֆի գերեզմանը և/կամ իմ գլուխը, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Հանրապետությունը, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Ուսանողական դասադուլ, 1957 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
- Ռազմական դիկտատուրա, 1957 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
Ընտրված ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1940 թվական - Նկարիչների ազգային սալոն, Բոգոտա, Կոլումբիա
- 1944 թվական - Մեդելյինի ազգային ցուցահանդես, Կոլումբիա
- 1984 թվական - Լուիս Անգել Արանգոյի անվան գրադարան, Բոգոտա, Կոլումբիա
- 1984 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան, Մեդելյին, Կոլումբիա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Debora Arango — 2008.
- ↑ 3,0 3,1 3,2 Vega N. Arango, Débora // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096179
- ↑ Debora Arango, 98, Painter of Politically Charged Themes, Dies. The New York Times, December 13, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբորա Արանգո» հոդվածին։ |
|