Jump to content

Հեմոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմոֆոբիա
Տեսակֆոբիա

Հեմոֆոբիա կամ Հեմատոֆոբիա (հին հունարեն՝ αἷμα-արյուն և φόβος-վախ բառերից), արյունահոսության, արյան փոխներարկման, արյունոտ վերքերի, արյան կորստի և արյան ճնշման նկատմամբ վախ։ Ֆոբիայի հակադիրը հեմատոֆիլիան է։ Հետազոտողները նաև միավորում են վախը արյան (հեմատոֆոբիա), վնասվածքների (տրավմոֆոբիա), ներարկումների (թրիփանոֆոբիա) և վիրահատական միջամտության (տոմոֆոբիա) հանդեպ՝ խոսելով «արյունոտ վերքերի ֆոբիայի» մասին[1]։ Հեմոֆոբիան սոցիոֆոբիայի, աերոֆոբիայի և արախնոֆոբիայի հետ մեկտեղ առավել հաճախ հանդիպող 30 ֆոբիաներից մեկն է և ավելի հաճախ զարգանում է մանկության տարիներին[2]։ Հեմոֆոբիայի սկսվելու միջին տարիքը տղաների համար 9,3 տարի է, աղջիկների համար՝ 7,5 տարի[3]։ Մի շարք ուսումնասիրություններում արյան և ներարկման ֆոբիան հավասարապես տարածված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, այն դեպքում, երբ մյուսների մոտ կանանց ֆոբիայի գերակշռման միտում է նկատվում[4][5]։

Ոմանք չեն հայտարարում արյան վախի խնդրի մասին, սակայն բախվելով իրենց կամ ուրիշի արյան տեսքին՝ կարող են փակել աչքերը, թեքվել և նույնիսկ ուշաթափվել։ Արյան տեսքից ուշագնացությունը հաճախ բացատրվում է չափից ավելի վազովագալ ռեակցիայով՝ էվոլյուցիայի ընթացքում առաջացած ռեակցիայով, որը դանդաղեցնում է սրտխփոցի հաճախականությունը և նվազեցնում արյան ճնշումը։ Արդյունքում արյունը հոսում է դեպի ոտքեր և ուղեղ ավելի քիչ արյուն և թթվածին է հասնում։ Մարդը զգում է գլխապտույտ, թուլություն, գիտակցության խանգարում[1]։ Նման ռեակցիա կարող է առաջանալ նաև, եթե հեմոֆոբիայով տառապողը տեսնի արյուն, օրինակ՝ մարտական տեսարանում կամ պարզապես պատկերացնի, որ ինչ-որ մեկն արնահոսում է[2]։ Հեմոֆոբը կարող է հայտնվել շոկային վիճակում արյունահոսության ժամանակ կամ վնասվածքի ուժեղ ցավից։ Շոկի աստիճանը հաճախ չի համապատասխանում արյան կորստին։ Այս դեպքում ատոնիկ և պարասիմպատիկ ռեակցիաները ինքնատիպ ռեֆլեքս են հանդիսանում, անհրաժեշտ այն բանի համար, որ նվազագույնի հասցվի վնասվածքի անցանկալի հետևանքները[6]։ Ուսումնասիրություններից մեկում նկարագրվել է արյան ֆոբիայից ֆիզիոլոգիական ռեակցիաները․ հեմոֆոբների սկզբնական ռեակցիան, հեմոֆոբների նախնական արձագանքը, որոնք պետք է տեսնեին բռնության տարրերով և արյունալի տեսարաններով ֆիլմը, սրտի կծկումների և զարկերակային ճնշման հաճախականության ավելացումն էր։ Ֆիլմից առաջ և ընթացքում տեղի է ունեցել սրտի կծկումների հաճախականության և արյան ճնշման անկում։ Այս հետազոտության մեջ հեմոֆոբների մոտավորապես մեկ քառորդը կորցրել է գիտակցությունը կամ մոտ է եղել դրան[6]։ Սակայն հեմոֆոբին դա կարող է օգտակար լինել. գոյություն ունի վարկած այն մասին, որ արյան տեսքի ժամանակ գիտակցության կորուստը կարող է լինել պաշտպանական կենսաբանական մեխանիզմ, որն իրական վնասվածքի դեպքում թույլ չի տալիս մարդուն ինչ-որ բան անել, ինչը կարող է հանգեցնել արյան հետագա կորստի[2]։

Ախտանշաններ երեխաների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմոֆոբիայով տառապող երեխաները կարող են կտրուկ լաց լինել, թաքնվել, հրաժարվել իրենց ծնողներին կամ մտերիմներին թողնել արյան մոտ։ Հնարավոր են հանկարծակի հիստերիաներ[7]։

Ֆոբիայի պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասամբ անհնար է որոշել արյան վախի առաջացման պատճառները[6]։ 1989 թվականին «Ֆոբիաների, վախերի և տագնապային խանգարումների հանրագիտարանում» մեջբերվել են հեմոֆոբիայի մասին դոկտոր Բենջամին Ռաշի խոսքերը․ «Յուրաքանչյուր մարդու մեջ առկա է բնածին վախ արյան տեսքից, որը հնարավոր է բացատրվում է վերքերի ստացումից պաշտպանվելու կամ շրջապատողներին վերքեր հասցնելու արգելքով»[2]։ Պատճառներից մեկը կարող է լինել գենետիկ տրամադրվածությունը, նախկինում ստացած վնասվածքը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված արյան հետ[6]։ Չափազանց հոգատար կամ ընդհանրացված տագնապային խանգարում ունեցող ծնողների կամ դաստիարակների առկայությունը նույնպես կարող է առաջացնել հեմոֆոբիայի զարգացում[6]։

Հայտնի է, որ Նիկոլայ II-ը հեմոֆոբիայով էր տառապում այն պատճառով, որ նրա որդու՝ Ալեքսեյի մոտ հեմոֆիլիա՝ արյան մակարդման խախտման հետ կապված ժառանգական հիվանդություն է եղել[8]։

  1. Շվեդիայում հեմոֆոբիայով տառապող 30 հիվանդների շրջանում հետազոտություն է անցկացվել, որը ցույց է տվել, որ դեպքերի 60%-ի դեպքում հիվանդները կարողացել են ազատվել ֆոբիայից մեկ-երկու ժամ տևողությամբ թերապևտիկ սեանսից հետո՝ օգտագործելով «Կիրառական լարվածություն» մեթոդը, որի էությունն այն է, որ թերապևտը սովորեցնում է հաճախորդին հոգեսոմատիկ կերպով բարձրացնել արյան ճնշումը և սրտի բաբախների հաճախականությունը։ Այս թերապիայի դեպքում հավանականությունը, որ հիվանդը կարող է ուշաթափվել արյան տեսքից, նվազում է[1]
  2. Կոգնիտիվ թերապիա
  3. Ռելաքսացիա
  4. Ծանր դեպքերում կարող է նշանակվել դեղորայքային բուժում[3]։

Ազդեցություն հասարակության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան ֆոբիան որոշ դեպքերում համարվում է ծանր և կարող է սպառնալ մարդու «նորմալ» կենսագործունեությանը, օրինակ, այնպիսի ընթացակարգերի դեպքում, ինչպիսիք են շտապ վիրահատությունը, արյան փոխներարկումը, ինսուլինի ներարկումը, ատամնաբույժի այցելությունը։ Հեմոֆոբները կարող են խուսափել հիվանդների հետ սերտ շփումից, հրաժարվել բժշկի գրավիչ կարիերայից, հոսպիտալացումից, հեռուստացույց դիտելուց կամ տարբեր վնասվածքների և պատահարների մասին թերթերից։ Արյան ծանր ֆոբիայով տառապող կանայք կարող են հրաժարվել հղիությունից արյան վախի, հետազոտության և ծննդաբերության հետ կապված բժշկական ընթացակարգերի պատճառով[9]։

Բացի այդ, հեմոֆոբներից շատերը, որոնք վախենում են ձեռք բերել միս կամ կենդանիների այլ օրգաններ, դառնում են բուսակեր[8]։

Մասսայական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Джуан, Стивен. Странности наших фобий : почему мы боимся летать на самолетах. — Ripol klassik, 2012. — ISBN 9785386040260, 538604026X
  2. 2,0 2,1 2,2 2,3 Christine Moran Fears, phobias and anxieties // Introducing Emotional Freedom Techniques. — Routledge, 2017-07-05. — С. 161–173. — ISBN 9781315175232.
  3. 3,0 3,1 Ashley Marcin (2018.01.10). «Understanding and overcoming fear of blood». Healthline Media.
  4. Stewart Agras, David Sylvester, Donald Oliveau The epidemiology of common fears and phobia // Comprehensive Psychiatry. — 1969-03. — В. 2. — Т. 10. — С. 151–156. — ISSN 0010-440X. — doi:10.1016/0010-440x(69)90022-4
  5. Mats Fredrikson, Peter Annas, HÅkan Fischer, Gustav Wik Gender and age differences in the prevalence of specific fears and phobias // Behaviour Research and Therapy. — 1996-01. — В. 1. — Т. 34. — С. 33–39. — ISSN 0005-7967. — doi:10.1016/0005-7967(95)00048-3
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Beck, Aaron T. Anxiety disorders and phobias : a cognitive perspective. — Basic Books, 1985. — ISBN 0465003842, 9780465003846, 0465003850, 9780465003853
  7. Ashley Marcin (2018.10.01). «Understanding and overcoming fear of blood». Healthline Media.
  8. 8,0 8,1 Болезнь «голубых кровей» - ею страдал император и его дети // Крымская газета : газета. — 2014. Архивировано из первоисточника 2 Ապրիլի 2015.
  9. Kenneth Davison Fears, Phobias and Rituals: Panic, Anxiety, and Their Disorders. By Isaac M. Marks Oxford: Oxford University Press. 1987.682 pp. £35.00. // British Journal of Psychiatry. — 1988-04. — В. 4. — Т. 152. — С. 591–591. — ISSN 1472-1465 0007-1250, 1472-1465. — doi:10.1192/s0007125000220084