Արախնոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արախնոֆոբիա
Little Miss Muffet 2 - WW Denslow - Project Gutenberg etext 18546.jpg
Տեսակ ֆոբիա
Ենթադաս animal phobia
Պատճառ սարդեր
ՀՄԴ-10 F40.2
Arachnophobia Վիքիպահեստում
Տղան վախեցնում է աղջկան սարդով

Արախնոֆոբիա (հին հուն․՝ ἀράχνη՝ սարդ, φόβος՝ վախ), զոոֆոբիայի մասնավոր դեպք, վախ սարդակերպերից։ Դասվում է ամենատարածված ֆոբիաների շարքին։ Արախնոֆոբիայով տառապող մարդկանց անվանում են արախնոֆոբներ։ Որոշ արախնոֆոբների մոտ վախ կարող է առաջանալ ոչ միայն հենց սարդից, այլ նույնիսկ սարդի պատկերից։

Սարդ

Արախնոֆոբիայի հակառակ երևույթը արախնոֆիլիան է[1]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցումների համաձայն սարդերից վախենում են ամերիկուհիների 50%–ը, և ամերիկացիների 10%–ը։ Սարդերից վախենում են ավելի շատ, քան հրազենից, մեքենայից կամ ինքնաթիռից[1]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնեյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ արախնոֆոբները, հակառակ տարածված համոզմունքի, «գրեթե չեն գիտակցում իրենց սեփական վախերի իռացիոնալ մեխանիզմը»։ Նախկինում հոգեբուժության մեջ կար կարծիք, որ որևէ ֆոբիայով տառապող մարդիկ հասկանում են, թե որքան իռացիոնալ և անիրատեսական են իրենց վախերը, և ունակ են քիչ թե շատ պահել այդ ֆոբիաները վերահսկողության տակ։ Սակայն բժիշկ Ջոունզը և Մենզիսը 30 մարդկանց հետազոտության արդյունքում պարզել են, որ ֆոբիայով տառապող մարդիկ այնքան էլ չեն հասկանում իր վախի բնույթը։ Այդ իսկ պատճառով պետք է նրանց հետ բացատրական աշխատանք տանել և բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը[2]:

Երեխաները սովորաբար շատ են վախենում սարդերից։ Արախնոֆոբիայով տառապող 22 երեխաների հետազոտությունը Նիդերլանդներում 1996 թվականին ցույց է տվել, որ «երեխաների 46%-ը պնդում էին, որ իրենք միշտ վախեցել են սարդերից, 41%-ը խոստովանել է, որ վախի պատճառ հանդիսացել է որոշակի իրադարձություն: Այդ իրադարձությունների մեծ մասը հաստատել են ծնողները: Այս փաստերը ցույց են տալիս, որ արախնոֆոբիան կրում է ոչ ասոցիատիվ բնույթ, այսինքն այն առաջանում է գիտական փորձի լիովին բացակայության դեպքում»:

Շատ դեպքերում երեխան հետևում է իր ծնողների կամ շրջապատի այլ մարդկանց օրինակին։ Եթե նրացնից ինչ-որ մեկը տառապում է արախնոֆոբիայով, սարդերին համարում է վտանգավոր, խուսափում է նրանցից, ապա հնարավոր է, որ երեխան նույնպես սկսի վախենալ սարդերից։ Սարդ տեսնելիս արագանում է երեխայի անոթազարկը (պուլս) և սրտի աշխատանքը՝ առաջանում է վախը։

Որոշ անքաղաքակիրթ ազգերի համար արախնոֆոբիան գրեթե անհայտ է (որոշ շրջաններում սարդերին օգտագործում են սնունդի մեջ)։ Կան նաև դեպքեր, երբ մարդը կարող է հանգիստ դիպչել սարդին, առանց վախ զգալու, և նույնիսկ նրանց «գեղեցիկ» համարել։

Բայց մարդկանց մեծամասնությունը ամենևին էլ սարդերին «գեղեցիկ» չեն համարում։ Նրանք միայն զզվանք են զգում սարդ տեսնելիս։ Որոշ դեպքերում սարդերին «փրկում է» սնահավատությունը։ Կա կարծիք, որ սարդերին սպանելը վատ նախանշան է։ Կա նաև մեկ այլ մոտեցում, ըստ որի սարդ սպանողին ներվում է 40 մեղք։

Հայտնի արախնոֆոբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված է արախնոֆոբիայով տառապող հայտնի մարդկանց ցանկը.

Ջասթին Թիմբերլեյք (ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր)
Անդրե Աղասի (ամերիկացի թենիսիստ)
Մեթյու Բելամի (Մյուզ խմբի վոկալիստ)
Ռուպերտ Գրինթ (անգլիացի դերասան)
Կամիլլա Դալլերուպ (մոդել և պարուհի)
Ջոնի Դեփ (ամերիկացի դերասան)
Ֆիլլ Ջուպիտուս (անգլիացի դերասան)
Մարտինա Նավրատիլովա (չեխ-ամերիկացի թենիսիստուհի)
Ֆրենկ Այերո (My Chemical Romance խմբի էքս-կիթառիստ)
Ռոնալդ Ռեյգան (ԱՄՆ-ի 40-րդ նախագահը)
Ֆրիդրիխ Շիլլեր (գերմանացի բանաստեղծ)[1]
Էսթեր Ռանցեն
Վենդի Ռիչարդ
Սամանտա Ֆոքս
Նելլ ՄեքԷնդրյու
Ռեյ Պարկ
Նիկոլա Մակլին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Стивен Джуан. Странности наших фобий: Почему мы боимся летать на самолетах? / Серия "Занимательная психология", 2011. - Издание на русском языке: ООО Группа Компаний "РИПОЛ Классик", 2012.
  2. M. Jones and R. Menzies, "Danger xpectances, self-effi cacy and insiht in spider phobia", Behaviour Research and Therapy, 2000, vol. 38, no. 6, pp. 585-600.