Հեկտոր Բաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեկտոր Ռուբենի Բաղյան
Ծնվել է1942, մարտի 1
ԾննդավայրՂուշչի

Հեկտոր Բադյան «Բատյան» (մարտի 1, 1942, Ղուշչի գյուղում (Ադրբեջանի Դաշքեսանի շրջան)), ճարտարագետ, ազատամարտիկ։ ՀՀ բանակի պահեստի կապիտան (1997ՀՀ բուհերի ռազմահայրենասիրական միության նախագահ (1991-1996)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1977), դոցենտ (19821962-1963 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Ֆրունզեի (Բիշքեկ) պոլիտեխնիկական ինստիտուտը ) 1970-1987 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում՝ դաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1987 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինմեքենաների և հիդրավլիկայի ամբիոնի դասախոս։ 1989-1992 թվականներին Երևանի պոլիտեխնիկական, ճարտարապետաշինարարական, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտների, պետական համալսարանի արցախահայ ուսանողներից կազմավորել է «Արցախ1» ...«Արցախ-8», «Պոլիտեխնիկ 1-3», «ճարտարապետաշինարար-1», «Աֆղանցիներ-1» կամավորական ջոկատները և գուծուղել Արցախ։ 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի (Մաղավուզ,Մոխոսթաղ, Կուսապատ, Դրմբոն, Կարմիրավան, Սեյսողան և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Բազմիցս վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։ Ազատամարտիկներին ապահովել է ռազմական գրականությամբ։ 1988 թվականին Բադյանի ղեկավարությամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ջոկատը Հորադիզում և հարակից տարածքներում ստեղծել է ռազմաճարտարագիտական կստույցներ (խրամատ, կրակակետ և այլն)։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։