Հելմուտ Ռան
Հելմուտ Ռան գերմ.՝ Helmut Rahn | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն |
Մահացել է | օգոստոսի 14, 2003[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Helmut Rahn Վիքիպահեստում |
Հելմուտ Ռան (գերմ.՝ Helmut Rahn, օգոստոսի 16, 1929[1][2][3][…], Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն - օգոստոսի 14, 2003[1][2], Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող: 1954 թվականի աշխարհի չեմպիոն, որը եզրափակչում երկու գոլ է խփել։ Աշխարհի երկու առաջնությունների մասնակից: Գերմանիայի ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը[4][5]։
Աչքի է ընկել իր համառությամբ ու ֆիզիկական ուժով, ինչի շնորհիվ մեծ թվով գոլեր է խփել։ Նա ոտքերով ու լավ արագությամբ ուժեղ ու դիպուկ հարված ուներ։ Ֆուտբոլիստի տեխնիկան, սակայն, միջին մակարդակի վրա է եղել, բայց այս թերությունը նա փոխհատուցել է իր մյուս որակներով[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 16-ին Էսսենում։ Մայրը՝ Աննան, հայրը՝ Ֆրիդրիխը, աշխատել են սեփական ընկերությունում՝ մասնագիտանալով ածուխի տեղափոխման մեջ։ Հելմուտն ուներ երեք եղբայր։ Երբ 9 տարեկան էր, սկսել է ֆուտբոլ խաղալ «Ալտենեսեն» ակումբի ակադեմիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքը ռմբակոծության ենթարկված Էսսենից տեղափոխվել է գյուղ։ 1946 թվականին Ռանը տեղափոխվել է «Էլդե 1909», իսկ չորս տարի անց համալրել է Գերմանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի «Շպորտֆրոյնդե Կատերնբերգ» թիմի շարքերը, որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։ Ֆուտբոլիստի հաջորդ ակումբը դարձել է Էսսենի «Ռոտ Վայսը», որը Հելմուտի համար վճարել է 7 հազար գերմանական մարկ[4]։ Այստեղ նա հարձակողական թիմ է կազմել Ավգուստ Գոտշալկի և Բերնարդ Թերմատի հետ։ 1951-1952 թվականներին օբերլիգայի խաղարկությունում նրանք 3 հոգով խփել են 59 գոլ, իսկ նրանց խաղընկերները՝ ընդամենը 19[6]։ 1951 թվականին Ռանն իր նորամուտը նշել է ազգային հավաքականում։ 1953 թվականին «Ռոտ-Վայս» թիմը նվաճել է Գերմանիայի գավաթը[6]։
1954 թվականին Զեպ Հերբերգերը Հելմութին ընդգրկել է Շվեյցարիայում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Թուրքիայի դեմ մրցաշարի առաջին խաղում, որն ավարտվել էր գերմանացիների հաղթանակով՝ 4:1 հաշվով, Ռանը խաղադաշտ դուրս չի եկել։ Երկրորդ տուրում նա անցկացրել է իր առաջին հանդիպումը աշխարհի առաջնությունում, որում Բունդեսլիգը հանդիպել է Հունգարիայի հավաքականին։ Այդտեղ Ռանը գոլ է խփել, բայց դա քիչ ազդեցություն է ունեցել վերջնական արդյունքի վրա՝ Ֆերենց Պուշկաշի, Շանդոր Կոչիշի և այլ աստղերի գլխավորությամբ մրցակիցները 3։ 8 հաշվով հաղթել են Գերմանիային[4]։ Գերմանացիները, այնուամենայնիվ, դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 2:0 հաշվով հաղթել են Հարավսլավիային (85-րդ րոպեին Ռանը խփել է իր թիմի երկրորդ գոլը): Կիսաեզրափակչում 6:1 հաշվով հաղթելով Ավստրիային՝ Բունդեսլիգը եզրափակչում հանդիպել է Հունգարիայի հետ։ Ռանը խաղադաշտում հայտնվել է առաջին րոպեներից։ Հունգարացիներն արագորեն շահել են առավելությունը՝ հանդիպման հենց սկզբում երկու գոլ խփելով, սակայն շուտով Մաքս Մորլոկի ու Ռանի դիպուկ հարվածների շնորհիվ Գերմանիան հավասարեցրել է հաշիվը։ 84-րդ րոպեին Հելմուտը դուբլի հեղինակ է դարձել՝ կեղծ ճոճքով խաբելով պաշտպանին և ձախ ոտքով գնդակն ուղարկելով դարպասի ստորին անկյունը: Այս գոլը հաղթական գոլ էր և գերմանացիներին բերել է իրենց առաջին ոսկին աշխարհի առաջնություններում։ Ռանն ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում, որը հաղթական գոլի շնորհիվ հայտնի է դարձել ողջ երկրում։ Հայտնի էր նաև եզրափակիչ մեկնաբան Հերբերտ Զիմերմանի հուզական արձագանքը ֆուտբոլիստի դիպուկ հարվածին[4][5][6]։
Ֆուտբոլիստով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալ»-ի և «Ռասինգ Ավելանդա»-ի ղեկավարները, սակայն նա մերժել է նրանց առաջարկները[7]։ Չնայած հաջողությանը՝ Հելմուտի կարիերան սկսել է մարել[8]։ Նա ալկոհոլից կախվածություն էր ձեռք բերել, և 1957 թվականին նույնիսկ կարճ պատիժ և տուգանք է ստացել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար[4]։ Ազգային հավաքականի մարզիչ Հերբերգերը խաղացողին կոչ է արել մասնակցել 1958 թվականի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի մեկնարկից առաջ Ռանի ֆիզիկական մարզավիճակը իդեալական չէր, սակայն Հելմուտը կարողացել է լավ հանդես գալ մրցումների ընթացքում։ Խմբային փուլի առաջին տուրում նա դուբլի հեղինակ է դարձել՝ խոցելով Արգենտինայի դարպասը։ Հաջորդ երկու հանդիպումներում, որոնցից երկուսում էլ Գերմանիան ոչ-ոքի է խաղացել, ֆուտբոլիստը երկու գոլ է խփել, իսկ քառորդ եզրափակչում հաղթական գնդակը խփել է հարավսլավացիներին։ Մրցաշարի ավարտին գերմանացիները զբաղեցրել են չորրորդ տեղը, իսկ Ռանը, որը խփել է 6 գոլ, ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը կիսել է Պելեի հետ։ Հելմուտի ելույթն աննկատ չի մնացել. 1958 թվականին նա երկրորդն էր «Ոսկե գնդակ»-ի քվեարկության ժամանակ՝ զիջելով միայն Ռայմոն Կոպաին[9]։ Ընդհանուր առմամբ, Ռանը ազգային հավաքականի կազմում խաղացել է 40 անգամ և դարձել 21 գոլի հեղինակ[4]։
1959 թվականին Ռանը լքել է «Ռոտ-Վայսը»։ Այս ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է ավելի քան 200 հանդիպում և խփել ավելի քան 100 գոլ[6]։ «Քյոլն»-ի կազմում մեկ հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո նա մեկնել է Նիդերլանդներ, որտեղ մի քանի տարի ներկայացրել է «Էնսհեդեն»: 1963 թվականին վերադարձել է Գերմանիա նորաստեղծ Բունդեսլիգայի «Մայդերիխ» ակումբում։ Ռանն առաջին ֆուտբոլիստն է, որը Կարմիր քարտ է ստացել Բունդեսլիգայի խաղերում[4]։ 1965 թվականին Հելմուտն ավարտել է կարիերան Աքիլեսի հետ ունեցած խնդիրների պատճառով[9]։
Կարիերան ավարտելուց հետո Ռանը եղբոր հետ զբաղվել է բիզնեսով, մասնակցել բարեգործական ֆուտբոլային խաղերի[9]։
Նա ամուսնացած էր, կնոջ անունը Գերտրուդա էր։ Ունեցել է երկու որդի[4]։ Խաղադաշտից դուրս Ռանը հայտնի էր իր հումորի զգացումով և էսսենցիների սիրելին էր[9]։ Հրատարակել է իր ինքնակենսագրականը Mein Hobby: Tore schießen (հայերեն՝ Իմ հոբբին՝ գոլեր խփելը)[10]:
2003 թվականի օգոստոսի 14-ին՝ երկարատև հիվանդությունից հետո, Ռանը մահացել է։ Նրան հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ Ուվե Զելլերն ու Ռուդի Ասսաուերը։ Թաղվել է Էսսենում՝ Ֆրոնհաուզեր փողոցի Մարգարեթեն գերեզմանատանը[4][9]։ Նրա մահից հետո «Ռոտ-Վայսա» մարզադաշտի մոտ տեղադրվել է նրա արձանը[6]։ 2018 թվականին նա ընդգրկվել է Գերմանիայի ֆուտբոլի Փառքի սրահում[11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի փոխչեմպիոն՝ 1964
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[12] | Առաջնություն
ԳԴՀ[13] |
Գավաթներ[14] | Այլ[15] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շպորտֆրոյնդե
Կատերնբերգ |
1950/51 | 30 | 7 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 30 | 7 |
Ընդամենը | 30 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 7 | |
Ռոթ-Վայս (Էսսեն) | 1951/52 | 29 | 20 | 6 | 5 | - | - | 0 | 0 | 35 | 25 |
1952/53 | 28 | 9 | 0 | 0 | 5 | 5 | ? | ? | 33+ | 14+ | |
1953/54 | 30 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 2+ | 1+ | 32+ | 19+ | |
1954/55 | 19 | 5 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 6 | |
1955/56 | 24 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 3 | 28 | 12 | |
1956/67 | 21 | 10 | 0 | 0 | 0 | 0 | ? | ? | 21+ | 10+ | |
1957/58 | 27 | 8 | 0 | 0 | 0 | 0 | ? | ? | 27+ | 8+ | |
1958/59 | 23 | 9 | 0 | 0 | 0 | 0 | ? | ? | 23+ | 9+ | |
Ընդամենը | 201 | 88 | 10 | 6 | 5 | 5 | 6+ | 4+ | 222+ | 103+ | |
Քյոլն | 1959/60 | 29 | 11 | 7 | 4 | 0 | 0 | 2 | 2 | 38 | 17 |
Ընդամենը | 29 | 11 | 7 | 4 | 0 | 0 | 2 | 2 | 38 | 17 | |
Ենսհեդե | 1960/61 | 27 | 14 | - | - | ? | 0 | 0 | 0 | 27+ | 14 |
1961/62 | 21 | 12 | - | - | ? | 0 | 0 | 0 | 21+ | 12 | |
1962/63 | 21 | 13 | - | - | 1+ | 1 | 0 | 0 | 22+ | 14 | |
Ընդամենը | 69 | 39 | 0 | 0 | 1+ | 1 | 0 | 0 | 70+ | 40 | |
Մայդերիխ | 1963/64 | 18 | 7 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 18 | 7 |
1964/65 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
1965/66 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդամենը | 19 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 7 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 348 | 152 | 17 | 10 | 6+ | 6 | 8+ | 6+ | 379+ | 174+ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хельмут Ран Mein Hobby, Tore schiessen. — Deutsche Verlags-Anstalt, 2004. — 239 с. — ISBN 3421058369
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Dittmar Dahlmann. «Helmut Rahn» (գերմաներեն). Portal Rheinische Geschichte. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 5,0 5,1 Alex Raack (2019 թ․ օգոստոսի 16). «Mein Freund, der Boss» (գերմաներեն). Spiegel. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Boss, Legende, Junge aus dem Revier» (գերմաներեն). ФК «Рот-Вайсс». 2019 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Wie der "Boss" zum Helden wurde» (գերմաներեն). Sport1. 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Alex Murphy (2003 թ․ օգոստոսի 20). «Helmut Rahn» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «"Aus dem Hintergrund müsste Rahn schießen..."». Spiegel. 2019 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Mein Hobby: Tore schießen». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Helmut Rahn». fussballmuseum.de. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Региональная Оберлига «Запад» (1950—1960), чемпионат Нидерландов (1960—1963), Бундеслига (1963—1966).
- ↑ Разыгрывался по кубковой схеме среди победителей региональных Оберлиг.
- ↑ Кубок ФРГ, Кубок Нидерландов.
- ↑ Западногерманский кубок.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helmut Rahn — Obituary — The Independent
- team.dfb.de: Der WM-Sieg 54 — Der entscheidende Moment auf Video
- Dittmar Dahlmann. «Helmut Rahn» (գերմաներեն). Portal Rheinische Geschichte. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Օգոստոսի 14 մահեր
- 2003 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տվենտեի ֆուտբոլիստներ
- Քյոլնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆուտբոլիստներ