Jump to content

Հարիսա (սոուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարիսա
ՏեսակՍփրեդ և ավանդույթ
Ենթատեսակսոուս և կծու սոուս
Առաջացման երկիր Թունիս[1]
 Harissa Վիքիպահեստում

Հարիսա (արաբ․՝ هَرِيسَة‎‎ hари́сса), նաև արիսա, կարմիր գույնի կծու, մածուցիկ սոուս չիլի պղպեղով (երբեմն չորացրած կամ ապխտած) և սխտորով, համեմի, չամանի, աղի և ձիթապտղի յուղի հավելումով[2]։ Համեմունքը հիմնականում օգտագործվում է թունիսյան և Մաղրիբի այլ երկրների խոհանոցներում[3]։ Տարածված է նաև իսրայելական և եվրոպական խոհանոցներում։ Յուրաքանչյուր խոհանոց ունի հարիսայի պատրաստման իր բաղադրատոմսը․ թունիսյան հարիսան ամենակծուն է, քանի որ այն պարունակում է ամենաշատ չիլի պղպեղը։ Ըստ Սքովիլի սանդղակի՝ ունի 4500 -5000 միավոր կծվություն ։

Հարիսա սոուս պատրաստելու համար կծու պղպեղը, սխտորը և համեմունքները մանրացնում են հավանգի մեջ կամ բլենդերով, այնուհետև ավելացնում են ձիթապտղի յուղ։ Երբեմն մածուկի մեջ ավելացնում են լոլիկ, քացախ, անանուխ, կիտրոնի հյութ կամ ձիթապտուղ։ Հարիսայի ավելի թանկ տարբերակը՝ «վարդագույն հարիսան», պարունակում է նաև վարդի թերթիկներ։

Թունիսում հարիսան որպես ճաշալրաց մատուցում են գրեթե միշտ՝ ձիթապտղի և թունայի հավելումով։ Սոուսն օգտագործվում է ոչ միայն ապուրների, մսեղենի և ձկնեղենի հետ, այլև կուսկուսի, բրնձի և մակարոնեղենի հետ, երբեմն նաև՝ նախաճաշին՝ բուտերբրոդների վրա։ Եվրոպայում հարիսան ամենից հաճախ մատուցում են բրնձի, մակարոնեղենի և պիցցայի հետ։

Հարիսան սուպերմարկետներում վաճառվում է փոքրիկ պահածոների տուփերով և մածուկի (երբեմն փոշու) տեսքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  2. @NatGeoUK (2019 թ․ օգոստոսի 16). «Breaking bread: coastal cuisine and family feasts in Tunisia». National Geographic (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  3. Morse, Kitty; Lucy Malouf Artichoke to Za'atar: Modern Middle Eastern Food. — U of California P, 1998. — С. 66. — ISBN 978-0-8118-1503-1