Հատուկ օդային ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հատուկ օդային ուժերի տարբերանիշ

Հատուկ օդային ծառայություն (անգլ.՝ Special Air Service, SAS), Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանում, որը պաշտոնապես հիմնադրվել է 1950 թվականի մայիսի 31-ին[1]: Համարվում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և որպես մոդել է հանդիսացել հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ամբողջ աշխարհի տարբեր երկրներում[2][3]: SAS-ը, Հատուկ նավակային ծառայության, Հատուկ հետախուզական գնդի, Հատուկ նշանակության ուժերի աջակցության խմբի և հատուկ նշանակության 18-րդ կապի գնդի հետ համատեղ ձևավորում են Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերը՝ հատուկ նշանակության զորքերի կառավարման պետի հրամանատարությամբ։

SAS-ի 22-րդ գունդը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գնդի ծառայող «Increment» համահավաք ջոկատը գործում է MI6 արտաքին հետախուզության շահերից ելնելով[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SAS-ը վերադառնում է պարեկությունից: Հյուսիսային Աֆրիկա, 1943 թվական: Նկարում երևում են Vickers K ամրակցված գնդացիրները:

SAS ստորաբաժանումը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեյտենանտ Դևիդ Սթերլինգի կողմից, ստեղծման պաշտոնական ամսաթիվ է համարվում 1941 թվականի օգոստոսի 24-ը։

Ստորաբաժանումը համալրված էր օդադեսանտային զորքերի կամավորներից, որոնց հիմնական խնդիրն էր հանդիսանում ռեյդեր և դիվերսիոն ակցիաներ իրականացնել թշնամու թիկունքում Հյուսիսային Աֆրիկայում:

1946 թվականի նոյեմբերի 30-ին ստորաբաժանումը պաշտոնապես լուծարվել է, սակայն 1947 թվականին Artists Rifles (Բրիտական կամավորական գունդ) ստորաբաժանման հիման վրա ձևավորվել էր ժամանակակից SAS:

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SAS-ի հիմնական խնդիրներն են հանդիսանում[5]՝

Կազմակերպչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ օդային ծառայությունը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կորպուս է։ Ներկայացված է երեք գնդերի տեսքով՝ SAS-ի 21-րդ գունդ (Artists), SAS-ի 22-րդ գունդ, SAS-ի 23-րդ գունդ։

Դրանցից յուրաքանչյուրն ունի տարբերակիչ հատկանիշներ և նշանակություններ.

  • SAS-ի 21-րդ գունդը և SAS-ի 23-րդ գունդը համարվում են օգնական ուժեր, դրանց ուժերն ուղղված են Բրիտանական զինված ուժերի ազդեցությունը մեծացնելու վրա (support and influence), նաև մասնակցում են հակամարտությունների կարգավորման գործողություններին։
  • SAS-ի 22-րդ գունդը իրականացնում է հարձակողական-գրոհային գործողություններ, հակահեղափոխական և հակաահաբեկչական ակցիաներ։

Անվանապես SAS-ի շտաբ-կայանը տեղակայված է Stirling Lines-ում (ստորաբաժանման հիմնադիր Դևիդ Ստերլինգի պատվին), Անգլիայի Հերերֆորդ քաղաքում[6]: Շտաբը կրում է «Կրեմլ» անվանումը։ Ստորաբաժանումը տեղակայված է Հերեֆորդից հյուսիս-արևմուտք մոտ երեք մղոն հեռավորության վրա, Քրեդենհիլ կոչվող վայրում։

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

SAS-ը համատեղ գործողություններ է անցկացրել տարբեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ.

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тарас А. Е. Так сражается SAS. — Мн.: Харвест, 2003.
  • Д. Галин. Специальная авиадесантная группа сухопутных войск Великобритании // «Зарубежное военное обозрение», № 11, 2011 стр.41-49

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Brief History of the Regiment»։ Post War (անգլերեն)։ Special Air Service Association։ Վերցված է 2013-09-24 
  2. Adams, James Secret armies : inside the American, Soviet, and European special forces. — New York: Bantam Books[en], 1989. — P. 102. — 432 p. — ISBN 0-553-28162-3
  3. Griffin, P. D. Encyclopedia of modern British Army regiments. — Stroud, Gloucestershire: Sutton[en], 2006. — P. 150—152. — 216 p. — ISBN 0-7509-3929-X
  4. Спецназ британской разведки MI6 // agentura.ru
  5. «SAS: Great Britain's Elite Special Air Service»։ Books.google.ca 
  6. «SAS - Organisation»։ Eliteukforces.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին 
  7. 7,0 7,1 Mills T.F.։ «Special Air Service Regiment»։ Regiments.org։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-11-ին