Հերեֆորդ
Քաղաք | ||
---|---|---|
Հերեֆորդ | ||
Hereford![]() | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Արևմտյան Միդլենդ | |
Կոմսություն | Հերերֆորդշիր | |
Մակերես | 17,1 կմ² | |
Բնակչություն | 55 800 մարդ ([1]) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01432 | |
Փոստային ինդեքս | HR | |
Փոստային ինդեքսներ | HR1, HR2, HR3, HR4 | |
Պաշտոնական կայք | herefordcitycouncil.gov.uk | |
| ||
Հերեֆորդ (անգլ.՝ Hereford [ˈhɛrɨfərd]), 55 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաք Ուայ գետի ափին, Անգլիայում, Հերեֆորդշիր կոմսության կենտրոնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է արևմտյան սաքսերի կողմից, որպես Վալլիսյան շրջանի ամրապնդիչ կենտրոն Արևմտյան Մերսիայում։ Միջնադարում դարձել է եպիսկոպոսության գլխավոր կենտրոն։ Պատկանել է անմիջականորեն արքային,ով այստեղ դրամ էր հատում և իր վասսալներին շնորհում էր Հերերֆորդյան կոմսի տիտղոս։ 13-րդ դարից սկսած քաղաքը կորցնում է իր պաշտպանողական դերը և դառնում է թեթև արդյունաբերության կենտրոն։ 17-րդ դարի քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանում քաղաքը անցնում էր ձեռքից ձեռք։
Հերեֆորդի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան տաճարն է, որը կառուցվել է մի քանի հարյուրամյակ՝ սկսած 12-րդ դարից։ Այն տուժել է 1786 թվականի փլուզումից և ամբողջությամբ վերականգնվել է 1908 թվականին։
Թանկարժեք է տաճարական գրադարանը, որում գրքերը ամրացված են ցուցափեղկերին շղթաներով։ Նրա գլխավոր հարստությունը միջնադարյան ամենամեծ քարտեզն է։ Տաճարին կից գործող դպրոցը հայտնի է 1384 թվականից։ Հասարակական կառույցներից հիշատակվում է մանածագործների գիլդիան (1621)։
Հերեֆորդում գտնվում է SAS[2] «Կրենդենհիլլ»-ի մարզումային բազան, ինչպես նաև տեղաբաշխված է SAS-ի 22-րդ գունդը։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Բոյկոտտ(1877-1938), հանրահայտ կենսաբան։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերերֆորդի[3] ֆուտբոլային մարզադաշտը
Հերերֆորդի պալատը (հիմնվել է 1904 թվականին)
Հին տունը, ստեղծվել է 1621 թվականին, ներկայումս թանգարան է
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հերեֆորդ Վիքիպահեստում |
---|
- Հերերֆորդ DMOZ Archived 2015-10-02 at the Wayback Machine.
- Հերերֆորդի պաշտոնական կայքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|