Հավրի մեծ ծովափը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հավրի մեծ ծովափը
'The Grand Quay at Havre' by Claude Monet, 1874, Hermitage.JPG
տեսակգեղանկար[1]
նկարիչԿլոդ Մոնե
տարի1874[1]
բարձրություն61 սանտիմետր[1]
լայնություն78 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
կայք

«Հավրի մեծ ծովափը» (ֆր.՝ Le Grand Quai au Havre), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Կլոդ Մոնեի նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է 1874 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 61 × 81 սմ: «Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան):

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունը Կլոդ Մոնեն նկարել է 1874 թվականին: Կտավում պատկերված է «Մեծ ծովափի բյուրո» շոգենավերի գրասենյակը: Շենքի վրա գրված է «Հավր-Կան» ուղևորափոխադրման գծի անվանումը: Շենքի հարևանությամբ կանգնած է մարդկանց խումբ: Ծովափին կառանել է մեծ շոգենավը: Հեռվում հեղինակը նկարել է նաև առագաստանավեր: Ափին պատկերված են տուփերի և տակառների դարսակույտեր: Հետին պլանում երևում են նավերի կայմերը: Կտավի ներքևի ձախ մասում դրված է հեղինակի ստորագրությունը՝ Claude Monet: Անհայտ պատճառներով կտավը մնացել է անավարտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին Կլոդ Մոնեն «Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունը ցուցադրության է ներկայացնում իմպրեսիոնիստների երրորդ ցուցահանդեսին[2]: Այստեղ նկար ստվերում է մնում, քանի որ ցուցադրվում էր նաև «Սեն Լազար կայարանի» նկարաշարը և «Հնդկահավեր» պաննոն, որը մեծ սկանդալի պատճառ հանդիսացավ: Այս կտավը հանդիսանում է Հավրի նավահանգիստը պատկերող 4 նկարներից մեկը, որոնք Մոնեն նկարել է հընթացս 1872-1874 թվականների: Դրանք համաշխարհային իմպրեսիոնիզմի հիմքը հանդիսացող կտավներ են. դրանք են՝ «Տպավորություն. Ծագող արև», որը պահպանվում է Մարմոտան Մոնե թանգարանում, իսկ մյուս երկու նկարները պահպանվում են՝ մեկը՝ Լոս Անջելեսում, մյուսը՝ Ֆիլադելֆիայում[3]: 1875 թվականի հունվարին կտավը գնել է ոմն Ֆրոմենտալը. վերջինիսի մոտ է մնում մինչև 1920-ական թվականները, երբ նրանից գնեց գերմանացի ձեռնարկատեր և հայտնի կոլեկցիոներ Օտտո Կրեբսը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը բռնազավթել են Կարմիր բանակիզինվորները և ուղարկել ԽՍՀՄ որպես ռազմատուգանք: Սխալմամբ այն Էրմիտաժում կոչում էին «Նավահանգիստ Կաննում»:

«Հավրի մեծ ծովափը» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմաավարի ցուցահանդեսի շրջանակներում[4]: 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում[5], իսկ 2014 թվականից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 403)[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29707/
  2. Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Сост. Л. Вентури, пер. с франц. П. В. Мелковой, вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской. — Л.: Искусство, 1969. — С. 320.
  3. Государственный Эрмитаж. «Перемещённое искусство». 1945—1958: Архивные документы. — СПб., 2014. — Ч. 1. — С. 237, 243.
  4. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 140—143.
  5. Государственный Эрмитаж. —Моне, Клод. «Большая набережная в Гавре».
  6. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Клода Моне

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Albert Kostenevitch, Catalogue de l'exposition de la peinture française des XIXe et XXe siècles [à l'Ermitage] issue des collections privées d'Allemagne, ministère de la Culture de la Fédération de Russie, musée de l'Ermitage, Saint-Pétersbourg, 1995, traduction en allemand chez Kindler, Munich, 1995 (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]