Հասան Ջեմալ
Հասան Ջեմալ Hasan Cemal | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1944[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | թուրք |
Կրթություն | Անկարայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, գրող |
Աշխատավայր | Milliyet |
Հասան Ջեմալ (1944[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք լրագրող, գրող և հայոց ցեղասպանությունն կազմակերպիչներից՝ Ջեմալ փաշայի թոռը[2]։ 1981-1992 թվականներին նա Ջումհուրիյեթ թերթի, 1992-1998 Սաբահի գլխավոր խմբագիրն էր։ 2013 թվականին, երբ Էրդողանի քննադատությունից հետո Միլլիյեթը հրաժարվեց նրա սյունակից, նա հեռացավ Միլլիյեթից[3] Հասան Ջեմալը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որ կազմակերպել էր նրա պապը իր գործընկերների հետ միասին, և ներողություն խնդրել[4]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասան Ջեմաը ծնվել է 1944 թվականին Ստամբուլում, Թուրքիա[5]։ 1965 թվականին, Ջեմալը ավարտում է Անկարայի համալսարանը քաղաքագետ մասնագիտությամբ[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականից Ջեմալը սկսեց աշխատել Հաքքը Դեվրիմ շաբաթերթում։ Որոշ ժամանակ անց նա դարձավ Ջումուրիյեթ թերթի Անկարան ներկայացուցիչը[5]։ 1981 և 1992 տարիների ընթացքում նա եղել է այդ թերթի գլխավոր խմբագիրը[6]։ 1992 թվականին խմբագրական քաղաքականության շուրջ անհամաձայնության արդյունքում հեռացավ Ջումուրիյեթից։ 1992-ի մայիսից նա ստանձնեց Սաբահ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[7], որտեղ և շարունակեց աշխատել մինչ 1998 թվականը[5], 1998 թվականից սկսած աշխատում է Միլլիյեթ թերթում։
Հասան Ջեմալը 2008 թվականի սեպտեմբերին այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրին[8]։ Նա 2010-ի ապրիլի 24-ին գրել էր, թե հարյուր հազարավոր հայերի կոտորածը ժխտելը նշանակում է հանցակից դառնալ մարդկության դեմ իրագործված ոճրագործությանը։ 2011 թվականին Հասան Ջեմալը մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական սփյուռքի կազմակերպած «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» խորագիրը կրող համաժողովին։ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին եղել է Սիվիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի հերթական միջոցառման հյուրը Երևանում։ 2012 թվականին Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը՝ նկարագրելով իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Sassounian Harut (ապրիլի 5, 2011)։ «Cemal Pasha's Grandson Says Genocide, Morgenthau's Great Granddaughter Doesn’t»։ Armenian Weekly։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24
- ↑ Hurriyet Daily News, 19 March 2013, Daily Milliyet parts ways with prominent journalist Cemal after İmralı leaks debate
- ↑ Baydar Yavuz։ «Facing Turkey's Past: Struma and 1915»։ Huffington Post։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24
- ↑ 5,0 5,1 5,2 «Hasan Cemal kimdir? (Who is Hasan Cemal?)»։ Bugun (Turkish)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24
- ↑ 6,0 6,1 «Hasan Cemal Biyografisi»։ Sondakika (Turkish)։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24
- ↑ Hugh Pope, Los Angeles Times, 12 May 1992, Media : It's News Vs. Nudes in the Turkish Press : The glitzy Sabah daily and the respected Cumhuriyet reflect clashing cultures at a continental crossroads.
- ↑ «Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալ. «Ես կիսում եմ հայերի վիշտը»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2014-12-11
- ↑ «Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է թուրքական ազգայնականությունը. Հասան Ջեմալ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-12-11
|