Հաուսեր
| Հաուսեր | |
|---|---|
| Բնօրինակ անուն | խորվ.՝ Stjepan Hauser |
| Ծնվել է | հունիսի 15, 1986[1] (40 տարեկան) Պուլա, Իստրիա |
| Երկիր | |
| Մասնագիտություն | թավջութակահար |
| Գործիքներ | թավջութակ |
| Լեյբլ | Aquarius Records?[1], Sony Classical[1], Croatia Records[1] և Sony Music[1] |
| Կրթություն | Թրինիթի քոլեջ և Royal Northern College of Music? |
| Անդամակցություն | 2Cellos և Greenwich Trio? |
| Պարգևներ | |
| Կայք | hauserofficial.com |
Ստեփան Հաուսեր (խորվ.՝ Stjepan Hauser, հունիսի 15, 1986[1], Պուլա, Իստրիա), խորվաթ թավջութակահար, Լուկա Սուլիչի հետ մեկտեղ կազմում են «2CELLOS» թավջութակային դուետը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփան Հաուսերը ծնվել է 1986 թվականի հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում, և մանկուց ձեռք է բերել երաժշտական հմտություններ։ Քույրը լրագրող է աշխատում է հայրենի Պուլա քաղաքում։
Միջնակարգ կրթություն ստացել է Ռիեկայում, որից հետո սովորել է Դուբլինի Թրինիթի քոլեջում։ Հետագայում ընդունվել է Մանչեստրի Թագավորական Հյուսիսային երաժշտական քոլեջը, ապա սովորել ԱՄՆ-ում՝ թավջութակահար Բերնարդ Գրինհաուզի ղեկավարության ներքո։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել Ալբերտ թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան և Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի, Ֆրանս Հելմերսոնի, Արտո Նորասի, Ռալֆ Կիրշբաումի, Վալտեր Դեշպալի, Ֆիլիպ Մյուլերի և այլոց մոտ։ Ոչ շատ պարապել է Ալեքսանդր Իվաշկինի հետ, իսկ ավելի ուշ ավարտել է ասպիրանտուրան նրա տիկնոջ՝ թավջութակահարուհի Նատալի Պավլուցկոյի ղեկավարությամբ։
2011 թվականի հուվարին, թավջութակահար Լուկա Շուլիչի հետ միասին կատարեցին Մայքլ Ջեքսոնի «Smooth Criminal» հիթի քավր տարբերակը ձևափոխած երկու թավջութակի համար։ YouTube-ում տեղադրելուց մի քաի օր հետո այն համաշխարհաին սենսացիա դարձավ[3][4][5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականից հարաբերությունների մեջ է գտնվել խորվաթ փոփ երգչուհի Ելենա Ռոզգոյի հետ[6]։ 2016 թվականի սկզբին տեղի ունեցավ նրանց նշանադրությունը, սակայն 2017 թվականի սեպտեմբերին նրանք բաժանվեցին[7]։ Որոշ ժամանակ կապ է ունեցել դաշնակահար Լոլա Աստանովայի հետ, բայց 2018 թվականի հունվարին հայտարարեց, որ զույգ չունի[8]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսանմեկ ազգային և միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր է։
- PLG Young Artists Auditions-ի դափնեկիր (2009),
- J & A Beare Solo Bach Competition-ի դափնեկիր (2009),
- NYOS Staffa Award-ի դափնեկիր (2009),
- Philharmonia Orchestra — Martin Musical Scholarship Fund-ի դափնեկիր (2009 և 2008),
- Eastbourne Symphony Orchestra Young Soloist Competition-ի դափնեկիր (2009 և 2007),
- Tunbridge Wells International Young Concert Artists Competition-ի դափնեկիր (2008 և 2006),
- Computers in Personnel International Concerto Competition-ի դափնեկիր (2008),
- Frankopan Fund Award-ի դափնեկիր (2006),
- ауреат MBF Music Education Awardժ-ի դափնեկիր (2006 և 2005)
- Adam International Cello Festival and Competition-ի հաղթող և մրցանակակիր (2009, Նոր Զելանդիա)
- VTB Capital Prize for Young Cellists-ի մրցանակակիր (2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ https://www.gloria.hr/gl/arhiva/predsjednik-josipovic-odlikovao-2cellos-4878563
- ↑ «VIDEO: Stjepan i Luka postali hit na YouTube u samo dva dana. I Hollywood je poludio za njima». www.jutarnji.hr (Croatian). Jutarnji list.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Hrvatski čelisti hit na YouTubeu». www.jutarnji.hr (Croatian). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Smooth criminal" na violončelu hit na YouTubeu» (Croatian). Novi list. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 25-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ena Makić (2015 թ․ նոյեմբերի 12). «Jelena Rozga: Zaljubila sam se u trećoj minuti našeg susreta». 24sata.hr (խորվաթերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Danijela-Ana Morić (2017 թ․ սեպտեմբերի 15). «Jelena Rozga progovorila o raskidu zaruka s Hauserom». tportal.hr (խորվաթերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Danijela-Ana Morić (2018 թ․ հունվարի 20). «Stjepan Hauser: 'Poslije nekih veza naučio sam da je dobro i lijepo biti sam'» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաուսեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||