Լուկա Շուլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուկա Շուլիչ
Luka Sulic 2011.jpg
Բնօրինակ անունխորվ.՝ Luka Šulić
Ծնվել էօգոստոսի 25, 1987(1987-08-25)[1] (32 տարեկան)
Մարիբոր, Սլովենիա
ԵրկիրFlag of Slovenia.svg Սլովենիա
Ժանրերդասական երաժշտություն և instrumental rock?
Մասնագիտությունդասական երաժիշտ և թավջութակահար
Գործիքներթավջութակ
ԼեյբլSony Music Entertainment
ԿրթությունԶագրեբի երաժշտության ակադեմիա
Կայքlukasulic.com
Luka Šulić Վիքիպահեստում

Լուկա Շուլիչ (խորվ.՝ Luka Šulić, օգոստոսի 25, 1987(1987-08-25)[1], Մարիբոր, Սլովենիա), խորվաթ-սլովենացի[2] թավջութակահար։ 2 Cellos խմբի անդամ է Ստեփան Հաուսերի հետ։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլիչը ծնվել է Սլովենիայում։ Շուլիչի հայրը՝ Բոզոն, Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքից էր, որը Սլովենիայում ապրել է մոտ 30 տարի։ Նրա մայրը՝ Ալյան, Սլովենիայի Իզոլա քաղաքից է [3]։ Նրա հայրը ևս թավջութակահար է, և նրա ընտանիքի անդամներից շատերն են կապված երաժշտության հետ[4]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Շուլիչը ելույթներ է ունենում ողջ աշխարհում՝ ինչպես միայնակ, այնպես էլ 2 Cellos խմբով[5]։ Նա մի շարք ականավոր միջազգային մրցույթներում բազմաթիվ մրցանակներ է շահել, ներառյալ Լուպոստավսկի թավջութակի 7-րդ միջազգային փառատոնի առաջին և հատուկ մրցանակը 2009 թվականին Վարշավայում [6][7]։

Եվրոպական հեռարձակման միության «Նոր տաղանդ» մրցույթում 2006 թվականին[8] և Wigmore դահլիճում 2011 թվականին Երաժշտության արքայական ակադեմիայի Պատրոնի մրցանակը [9]:

Նա մի շարք սոլո ելույթներ է ունեցել Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Ճապոնիայում, այնպիսի դահլիճներում, ինչպիսիք են Wigmore Hall-ը, Ամստերդամի Concertgebouw-ը, Վիեննայի Musikverein-ը և Konzerthaus-ը [9][10][11]։ Որպես մենակատար հանդես է եկել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Գերմանական ռադիոյի ֆիլհարմոնիան, Ավստրալական արքայական նվագախումբը, Վարսաուի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռուսական սիմֆոնիկ նվագախումբը և այլն [6][12][13]։

Շուլիչն իր երաժշտական կրթությունը սկսել է Մարիբորում 5 տարեկանում։ 15 տարեկանում նա դարձավ Զագրեբի երաժշտական ակադեմիայի ամենաեռիտասարդ ուսանողներից մեկը։ Այս ակադեմիայում նրա ուսուցիչն էր պրոֆեսոր Վալտեր Դեսպալին։ Ակադեմիան ավարտեց 18 տարեկանում [14]։ Իր կրթությունը նա շարունակել է Վիեննայում, պրոֆեսոր Ռեինհարդ Լացկոյի մոտ[15]։ Շուլիչը վարպետի կոչում ստացավ Մաթս Լիդսթրոմի մոտ Լոնդոնի երաժշտական արքայական ակադեմիայում 2011 թվականին[16]։

Իրական հաջողությունը սկսեց այն ժամանակ, երբ Ստեփան Հաուսերի հետ ստեղծեց 2 Cellos խումբը։ 2011 թվականի հունվարին նրանք յութուբում տեղադրեցին Մայքլ Ջեքսոնի «Smooth Criminal» երգի իրենց տարբերակը[17][18][19]։ Սա էլ բերեց Sony MASTERWORKS-ի հետ ձայնագրման աշխատանքներին և Էլթոն Ջոնի կողմից իր համաշխարհային շրջագայության համար հրավերին[20][21]։

Դուետը հայտնվեց այնպիսի ազգային շոուներում, ինչպիսիք են The Tonight Show with Jay Leno-ն, The Ellen DeGeneres Show-ն (2 անգամ վեց ամսում) և Ստեփան Ռաբի հեռուստատեսային շոուն Գերմանիայում[22][23][24][25]։

2012 թվականի հունվարին նրանք Ֆոքսի Glee հեռուստասերիալում հանդես եկան որպես հատուկ հյուր, որտեղ կատարեցին Մայքլ Ջեքսոնի Smooth Criminal[26], որը մտավ Billboard թով 100 թվային երգերի շքերթը և հանգեցրեց խմբի ալբոմի տեղ գտնելուն թոփ 100 ալբոմների շարքում [27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Young Slovene-Croatian cellists Luka Sulic and Stjepan Hauser, together known as 2CELLOS, have achieved sensational success by taking cello to a new level.» (English) 
  3. «Luka Šulić i Stjepan Hauser: Dečki od milijun dolara»։ www.gloria.com.hr (Croatian) (Gloria) 
  4. «Luka Šulić virtuoz na violončelu; Pozdrav mojim Pilarima»։ www.dubrovacki.hr (Croatian) (Dubrovački vjesnik) 
  5. «2Cellos join Elton John for Harrogate concert»։ www.harrogate-news.co.uk։ Վերցված է 20 April 2013 
  6. 6,0 6,1 «Luka Sulic Croatian cellist wins the first prize in Warszaw, Poland 2009»։ www.croatia.org։ Վերցված է 20 April 2013 
  7. «Hrvatskom violončelistu 1. nagrada u Varšavi»։ www.slobodnadalmacija.hr (Croatian) (Slobodna Dalmacija) 
  8. «New Talent - History of Prize Winners»։ www.ebu.ch։ Վերցված է 21 April 2013 
  9. 9,0 9,1 www.wigmore-hall.org.uk https://web.archive.org/web/20120723065352/http://www.wigmore-hall.org.uk/whats-on/productions/royal-academy-of-music-patrons-award-prizewinners-recital-27853։ Արխիվացված է օրիգինալից July 23, 2012-ին 
  10. www.eventful.com http://www.eventful.com/amsterdam/events/peter-fancovic-luka-sulic-jelger-blanken-beethov-/E0-001-020456159-3 
  11. www.news.yahoo.com https://news.yahoo.com/crossover-classical-music-sensation-2cellos-play-yamaha-040452776.html  (չաշխատող հղում)
  12. «On the Spring Board - Press Review of the EuroRadio Youth Concert»։ www.emcy.org 
  13. «Mladi violočelist Luka Šulić uz Australski komorni orkestar»։ www.vecernji.hr (Croatian) 
  14. «Koncert: LUKA ŠULIĆ (1987) – violončelo»։ www.matica.hr (Croatian) (Matica hrvatska) 
  15. «Mariborski čelist bo z Eltonom Johnom nastopil tudi v Izoli»։ Radiotelevizija Slovenija (Slovenian) (MMC RTV Slovenija)։ 9 May 2011։ Վերցված է 10 June 2011 
  16. «2Cellos»։ www.yamaha.com 
  17. «VIDEO: Stjepan i Luka postali hit na YouTube u samo dva dana. I Hollywood je poludio za njima»։ www.jutarnji.hr (Croatian) (Jutarnji list) 
  18. «Hrvatski čelisti hit na YouTubeu»։ www.jutarnji.hr (Croatian) (Jutarnji list) 
  19. «"Smooth criminal" na violončelu hit na YouTubeu»։ www.novilist.hr (Croatian) (Novi list) 
  20. www.sonymasterworks.com/ http://www.sonymasterworks.com/ 
  21. www.online.wsj.com/ http://www.online.wsj.com/article/SB10001424052970204542404577156802762808124.html 
  22. www.youtube.com/ https://www.youtube.com/watch?v=1wtBXkGrxws 
  23. www.youtube.com/ https://www.youtube.com/watch?v=5bZk5OJxaQ8 
  24. www.theaudioperv.com/ http://www.theaudioperv.com/2012/02/08/2cellos-smooth-criminal-27-leno/ 
  25. www.tvtotal.prosieben.de/ http://www.tvtotal.prosieben.de/tvtotal/videos/player/?contentId=114114&initialTab=related 
  26. www.noise11.com/ http://www.noise11.com/news/2cellos-score-a-hit-from-glee-20120209 
  27. «"Smooth Criminal" Single Featuring 2Cellos and Glee's Grant Gustin and Naya Rivera Debuts At #10 on the Billboard Digital Songs Chart»։ Վերցված է 21 April 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]