Հանս Վանգենհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս Վանգենհայմ
գերմ.՝ Hans von Wangenheim
Hans von Wangenheim.jpg
Ծնվել է հուլիսի 4, 1859(1859-07-04)[1]
Ծննդավայր Georgenthal, Gotha, Թուրինգիա, Գերմանիա[1]
Մահացել է հոկտեմբերի 25, 1915(1915-10-25)[1] (56 տարեկանում)
Մահվան վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններ դեսպան
Hans von Wangenheim Վիքիպահեստում

Հանս Ֆրայհեր ֆոն Վանգենհայմ (գերմ.` Hans Freiherr von Wangenheim, հուլիսի 4, 1859 - հոկտեմբերի 25, 1915, Կոստանդնուպոլիս)[2], գերմանացի դիվանագետ։ 1912-1915 թվականներին եղել է Գերմանիայի դեսպանը Թուրքիայում։

Վանգենհայմի` որպես Գերմանիայի դեսպանի գլխավոր խնդիրն էր՝ վերջնականապես գերմանական ազդեցությանը ենթարկել Թուրքիային և ներքաշել նրան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Գերմանիայի կողմում։ Վանգենհայմի դիվանագիտական գործունեությունը բնութագրվել է որպես թուրքամետ և հակահայկական։ Վանգենհայմը դեմ էր Արևմտյան Հայաստանի բարենորոգումներին։ Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ամեն կերպ արդարացրել է արևմտյան Հայաստանի հայ բնակչության տեղահանության, այսպես կոչված, կազմակերպման միջոցառումները, դրանք ներկայացնելով իբրև թուրքական իշխանությունների ռազմական և ռազմավարական անհրաժեշտ նկատառումներ։ Սակայն իր մի քանի զեկույցներում նշել է, որ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ գործադրվող միջոցները նպատակ ունեն բնաջնջելու հայ ազգը, բայց գերմանական ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն հայերի տեղահանությանը։ Այս ոգով հրահանգները Վանգենհայմն ուղարկել է էրզրումի, Ադանայի, Մոսուլի, Բաղդադի, Հալեպի գերմանական հյուպատոսներին[3]: Հայերի տեղահանությունը և ոչնչացումը, որոնք ահռելի չափերի են հասել, Վանգենհայմը ներկայացրել է որպես «նախազգուշական միջոցառումներ» ծավալվող հայկական շարժման նկատմամբ։

Վանգենհայմը եղել է նաև Գերմանիայի դեսպանը Մեքսիկայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png