Հանս Ռոսլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հանս Ռոսլինգ
Hans Rosling, 2016 (cropped).jpg
Ի ծնեշվեդերեն՝ Hans Gösta Rosling
Ծնվել էհուլիսի 27, 1948(1948-07-27)[1][2][3]
ԾննդավայրUppsala Cathedral Assembly, Շվեդիա[2]
Մահացել էփետրվարի 7, 2017(2017-02-07)[4][1][3] (68 տարեկան)
Մահվան վայրՈւփսալա, Շվեդիա[4]
Մահվան պատճառենթաստամոքսային գեղձի քաղցկեղ[4]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան (1986), St. John's Medical College? և Katedralskolan?[5]
Մասնագիտությունբժիշկ, վիճակագրագետ, բլոգեր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿարոլինյան ինստիտուտ և Ուփսալայի համալսարան
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
ԱմուսինAgneta Rosling?
ԶավակներOla Rosling?
Պարգևներ
Կայքgapminder.org(անգլ.)
Commons-logo.svg Hans Rosling Վիքիպահեստում

Հանս Գյոստա Ռոսլինգ (շվեդերեն՝ Hans Gösta Rosling, հուլիսի 27, 1948, Ուպսալա, Շվեդիա - փետրվարի 7, 2017, Ուպսալա, Շվեդիա[6]), շվեդ բժիշկ, ակադեմիկոս[7], Կառոլինսկա ինստիտուտի միջազգային առողջապահության հարցերով պրոֆեսոր, վիճակագրության մասնագետ և համաշխարհային ճանաչում ունեցող դասախոս։

1993 թվականին դարձավ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Շվեդիայի մասնաճյուղի հիմնադիրներից մեկը։

Հանս Ռոսլինգը Գապմայնդեր հիմնադրամի համահիմնադիրներից մեկն է, որտեղ մշակվեց Տրենդալայզեր ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է վիճակագրական տեղեկատվության վիզուալացման և ինտերակտիվ գրաֆիկների օգնությամբ դրա պատկերման համար[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Ռոսլինգը ծնվել է Շվեդիայի Ուպսալա քաղաքում։ 1967-1974 թվականներին բժշկություն և վիճակագրություն է ուսումնասիրել Ուպսալայի համալսարանում, իսկ 1972 թվականին՝ հանրային առողջապահություն Հնդկաստանի հարավում՝ Բանգալորում գտնվող Սենթ Ջոնսի բժշկական քոլեջում։ 1976 թվականին Ռոսլինգը բժշկի արտոնագիր է ստանում և 1979-1981 թվականներին որպես բժիշկ աշխատում Մոզամբիկի հյուսիսում՝ Նակալա շրջանում։

1981 թվականի օգոստոսի 21-ին Ռոսլինգը հայտնաբերեց կոնզո (konzo) հիվանդության բռնկում[9][10], որն առաջացնում է լուծանք։ Նրա ուսումնասիրություններն այս ոլորտում պսակվեցին Ուպսալայի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանով (1986)։

Ռոսլինգն ուսումնասիրում էր տնտեսության, գյուղատնտեսության, աղքատության և առողջական վիճակի զարգացման մակարդակների միջև եղած փոխկապակցվածությունը։

1993 թվականին նա Շվեդիայում «Բժիշկներ առանց սահմանների» շարժման նախաձեռնողներից էր։

Ռոսլինգը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2006 թվականին TED-ում ունեցած դասախոսությունից հետո[11]։ Նա դասախոսություններ էր կարդում միջազգային առողջապահության և զարգացման համաշխարհային միտումների մասին։ Իր դասախոսություններում Ռոսլինգը ձգտում էր ցրել աշխարհի երրորդ կարգի երկրներում այդ գործընթացների մասին գոյություն ունեցող առասպելները։ Անիմացիոն վիճակագրության օգնությամբ նա ցույց է տալիս, որ այդ երկրներում բարեկեցության զարգացման հետագծերը և առողջության բարելավումը նման է նրան, ինչ նախկինում եղել է տնտեսապես զարգացած երկրներում։ Որոշ երկրներ այժմ այդ ուղին անցնում են երկու անգամ արագ, քան օրինակ Արևմուտքն էր արել։ Ըստ Ռոսլինգի՝ աշխարհում նկատվում է նաև ծնելիության կրճատում և նրա հաշվարկներով բնակչության աճը կդադարի 2050 թվականին, երբ մոլորակի ընդհանուր բնակչությունը կդառնա մոտավորապես 11 միլիարդ, եթե, իհարկե, կլուծվի աղքատության խնդիրը, որը անմիջականորեն վերաբերվում է Երկրի ծայրահեղ աղքատ բնակչության 2 միլիոնին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Գյոստա Ռոսլինգն է (1917֊1995), մայրը՝ Բրիտա Ռոսլինգը (1921֊2005)։ Կինը՝ Ագնետա Ռոսլինգն (1948) է։ Ունի 3 երեխա (1974, 1975 և 1984)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Uppsala domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/ULA/11632/C a/25 (1946-1948), bildid: 00150904_00404, sida 402
  3. 3,0 3,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Sad to announce: Hans Rosling passed away this morning
  5. Gamla elevtidningar från Katedralskolan i UppsalaNational Archives of Sweden, 2012.
  6. Sad to announce: Hans Rosling passed away this morning (անգլ.)
  7. «Hans Rosling Professor, Swedish Academy member. Elected to the Academy as a member number 1640»։ Шведская королевская академия наук։ Վերցված է 2016-06-08 
  8. «About Gapminder»։ Gapminder։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-29-ին։ Վերցված է 2016-06-08 
  9. Konzo(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-05-27.
  10. W. P. Howlett, G. R. Brubaker, N. Mlingi, H. Rosling Konzo, an epidemic upper motor neuron disease studied in Tanzania // Brain: A Journal of Neurology. — 1990-02-01. — Т. 113 ( Pt 1). — С. 223–235. — ISSN 0006-8950.
  11. Hans Rosling։ «The best stats you've ever seen»։ www.ted.com։ Վերցված է 2016-06-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]