Հանկա Բիելիցկա
Արտաքին տեսք
լեհ.՝ Hanka Bielicka | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 9, 1915[1][2][3] |
| Ծննդավայր | Կոնոնովկա, Lubenskiy Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Պոլտավա, Ռուսական կայսրություն[4] |
| Մահացել է | մարտի 9, 2006[1][2][3] (90 տարեկան) |
| Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան[4] |
| Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
| Կրթություն | Վարշավայի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կաբարե արտիստ և կինոդերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Romuald Bielicki? |
| Ամուսին(ներ) | Եժի Դուշինսկի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Հանկա Բիելիցկա (լեհ.՝ Hanka Bielicka, 9 նոյեմբերի, 1915, Կոնովկա, Պոլտավայի նահանգ - 9 մարտի, 2006, Վարշավա, Լեհաստան), թատրոնի, կինոյի ու կաբարեի լեհ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանկա Բիելիցկան ծնվել է 1915 թվականի նոյեմբերի 9-ին Պոլտավայի մոտ գտնվող Կոնովկա գյուղում։ Դերասանական կրթություն է ստացել Վարշավայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում, որն ավարտել է 1939 թվականին։ Կինոյում առաջին դերը կատարել է 1946 թվականին։ Որպես դերասանուհի աշխատել է տերբեր քաղաքների թատրոններում (Վիլնյուս, Բելոստոկ, Լոձ, Վարշավա)։ Մահացել է 2006 թվականի մարտի 9-ին Վարշավայում։ Թաղված է Վարշավայի Հին Պովոնզկի (լեհ.՝ Cmentarz Powązkowski, Stare Powązki) գերեզմանատանը։
Հանկա Բիելիցկայի ամուսինն է եղել դերասան Եժի Դուշինսկին։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 - Երկու ժամ / Dwie godziny - Մարթայի հարևանուհին
- 1946 - Արգելված երգեր/ Zakazane piosenki - փողոցում երգող
- 1947 - Լուսավոր դաշտեր / Jasne Łany - Կլեհնա
- 1950 - Երկու բրիգադներ / Dwie brygady - Սարնեցկայա/ Կարգանովա
- 1952 - Առաջին օրեր / Pierwsze dni - Պլևինա
- 1953 - Գործ, որ պետք է կարգավորել / Sprawa do załatwienia - գնացքի ուղևոր, առևտրական
- 1953 - Բջջանյութ / Celuloza - Շամոտուլսկայա
- 1954 - Ավտոբուսը մեկնում է 6.20 / Autobus odjeżdża 6։20 - Լյուցինա, բանվորական հանրակացարանի տնօրեն
- 1955 - Իրենա, տուն արի / Irena do domu - Կվյատկովսկայա
- 1958 - Զանգահարեք իմ կնոջը / Co řekne žena? (Չեխոսլովակիա / Լեհաստան) - Էլժբետա Ռիբինսկայա, Իրենայի տնօրենը
- 1959 - Արճարան «Մինոգա» / Cafe pod Minogą - Ապոլոնիա Կարոլյուխ
- 1962 - Գանգստերներ և բարերարներ / Gangsterzy i filantropi - Կովալսկու կինը
- 1966 - Դժոխք և երկինք / Piekło i niebo - Ֆրանտիշեկի երկրորդ կինը
- 1966 - Հաշվարկով ամուսնություն / Małżeństwo z rozsądku - Իոաննայի մայրը
- 1966 - Տնային պատերազմ / Wojna domowa - Դյուբչինսկայա / Կովալսկայա, մասաժ անող (10-րդ ու 15-րդ սերիաներում)
- 1967 - Մարեկ Պեգուսի անհավատալի արկածները / Niewiarygodne przygody Marka Piegusa - Պայկերտի մայրը (միայն 5-րդ սերիայում)
- 1969 - Պան Վոլոդիևսկի / Pan Wołodyjowski - Մակովեցկայա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Առցանց լեհական կենսագրական բառարան (լեհ.)
- 1 2 e-teatr.pl (լեհ.) — 2004.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանկա Բիելիցկան filmpolski.pl կայքում (լեհ.)
- Լուսանկարներ fototeka.fn.org.pl կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանկա Բիելիցկա» հոդվածին։ |
| ||||||||||||