Հայկ Ունջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Ունջյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 16, 1949(1949-05-16) (74 տարեկան)
Ծննդավայր՝Փըռլի, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Հայկ Բերտրան Ունջյան (անգլ.՝ Haig Bertrand Oundjian, մայիսի 16, 1949(1949-05-16), Փըռլի, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայկական ծագմամբ բրիտանացի գեղասահորդ, տղամարդկանց մենասահքում Եվրոպայի 1971 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր[1], Մեծ Բրիտանիայի եռակի չեմպիոն (1969, 1970, 1972)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է խառը ընտանիքում. մայրը Շոտլանդիայից էր, հայրը` հայ ներգաղթյալ։ Կրտսեր եղբայրը` Պիտեր Ունջյանը, անվանի դիրիժոր է Տորոնտոյում։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ունջյանը Մեծ Բրիտանիայի եռակի չեմպիոն է (1969, 1970 և 1972 թվականներ)։ 1971 թվականին նա զիջել է իր հայտնի հայրենակից Ջոն Քարիին։

1968-1972 թվականներին նա մասնակցել է ինը միջազգային խոշոր մրցաշարի.

Սիրողական գեղասահքից Ունջյանը հեռացել է 1972 թվականին, Կալգարիում կայացած աշխարհի առաջնությունից հետո։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ունջյանը Կանադայում եղել է գորգային ծածկույթների վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն և մերչանդայզինգի Corporate Couture ընկերության վաճառքի գծով գործընկեր։

Նա շարունակել է ակտիվորեն մասնակցել Անգլիայի մարզական կյանքին։ Նա եղել է, օրինակ, Ուոթֆորդ ֆուտբոլային ակումբի տնօրենը[3]։

2005 թվականին տված հարցազրույցում[4] Ունջյանը հիշում է բարձր մակարդակով սպորտով զբաղվելու ժամանակները. «Ես մարզվում էի դպրոցի դասերից առաջ, քանի որ երեկոյան բոլոր սահադաշտերը զբաղված էին։ 1968 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ պատրաստում էի իմ A մակարդակի (A Level) ծրագիրը, ես կարող էի մարզվել միայն շաբաթ օրը ժամը 11-ից մինչև գիշերվա ժամը 1-ը։ Դա ինձ ինքնակարգապահության վարժեցրեց»։

«Սպորտն ինձ տվեց ինքնակարգապահություն, շարժառիթ, հարգանք մրցակիցների նկատմամբ և սովորեցրեց պայքարել անհաջողությունների դեմ»։

2008 թվականից Ունջյանը Maurer Carpets France-ի Էրշտայնում հիմնված SCI H2H ընկերության բաժնետեր է։ Երբ այդ ընկերությունը սնանկացել է, այն ձեռք է բերել SDE ընկերությունը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1968 1969 1970 1971 1972
Ձմեռային օլիմպիական խաղեր 17-րդ 7-րդ
Աշխարհի առաջնություն լքել է 9-րդ 6-րդ լքել է
Եվրոպայի առաջնություն 6-րդ 6-րդ 3-րդ 4-րդ
Մեծ Բրիտանիայի առաջնություն 2-րդ 1-ին 1-ին 2-րդ 1-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Haig Oundjian».
  2. «Haig Oundjian at the Olympics. Results in the Olympic Games».
  3. «Oundjian 'lost a packet' as recollections of Watford's 2002/03 season continue».
  4. Haig Oundjian sur le site Growing Business(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]