Մերչանդայզինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերչանդայզինգ ապրանքի շարժն է դեպի սպառողը։ Համապատասխան ֆրանսիական հայեցակարգի՝ մերչանդայզինգը կարելի է սահմանել հետևյալ կերպ.[1]

  1. վաճառքի նոր ձև, որի համար հիմնական հասկացություն են հանդիսանում արտադրանքի տեսականին, ցուցադրումը, շարժը և կառավարումը,
  2. գործունեության ձև, որի նպատակն է հանդիսանում գնորդին ապրանքը ցույց տալ հնարավորինս բարենպաստ կողմից,
  3. առևտրի մեթոդների զարգացում, մասնավորապես իրացման ժամանակակից համակարգի զարգացում։

Մերչենդայզինգի հիմնական գործընթացներն են.

  1. ապրանքի տեղավորումը առևտրային սրահում,
  2. ապրանքային պաշարների լրացման վրա վերահսկողության սահմանում, հատկապես անհրաժեշտ քանակությամբ ապրանքներով առևտրային սրահը ապահովելու առումով,
  3. ապրանքի գնապիտակի վրա նշված գնի արդարացված լինելու գնահատականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аллан Веллхофф, Жан-Эмиль Массон - ‘‘Мерчандайзинг’’, 2004г.էջ 15