Հայկական ԽՍՀ պետական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ քարտեզը

Խորհրդային Հայաստանի պետական տոներ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում պաշտոնապես նշված պետական տոներ։

Խորհրդային Հայաստանի պետական տոներ (1921 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Հայաստանի պետական տոներն ըստ Աշխժողկոմի 1921 թվականի հունվարի 14-ի որոշման հետևյալն էին՝ Նոր տարի(հունվարի 1), 1905 թվականի Հունվարի 9-ի օր(հունվարի 22), Ինքնակալության անկման օր(մարտի 12), Փարիզի կոմունայի օր(մարտի 19), Ինտերնացիոնալ և Հայաստանում կոմունիստական շարժման օր(մայիսի 1), Պրոլետարական հեղափոխության օր(նոյեմբերի 7), Հայաստանում Սոցիալիստական հեղափոխության օր(նոյեմբերի 29)[1]։

Հաշվի առնելով կենցաղում ավանդական տոների տարածվածության իրողությունը, հայկական խորհրդային տոնացույցում կատարվեցին մասնակի լրացումներ։ «Տոն օրերի լրացման մասին» հրամանագրով (1921 թվականի հունվարի 16) վերը նշված տոների հետ միասին պետական տոնացույց մտան նաև հետևյալ տոները, որը սակայն կարճ տևեց․ Քրիստոսի ծնունդ և Մկրտություն (հունվարի 6, 7 հանգստյան օրեր), Տեառնընդառաջ(մեկ հանգստյան օր), Բարեկենդան(մեկ հանգստյան օր՝ շաբաթ), Ավետում(մեկ հանգստյան օր), Զատիկ(երկու հանգստյան օր՝ նաև կիրակի), Հմբարձում(մեկ հանգստյան օր), Վարդավառ(մեկ հանգստյան օր), Սահակ և Մեսրոպի տոն(մեկ հանգստյան օր)[1]։

Հայկական ԽՍՀ դրոշը

Խորհրդային Հայաստանի պետական տոներ (1980 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1980 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանագրով ոչ աշխատանքային օրեր (տոներ) էին սահմանվել հունվարի 1-ը, մարտի 8-ը, մայիսի 1-ը, մայիսի 9-ը, հոկտեմբերի 7-ը և նոյեմբերի 7-ը[2]։

Հունվարի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

(հիմնական հոդված՝ Ամանոր)

1582 թ․ որոշվեց նոր տարվա սկիզբ համարել հունվարի 1-ը և այն դարձավ ներկա օրացույցի հիմքը։

Մարտի 8[խմբագրել | խմբագրել կոդը]

(հիմնական հոդված՝ Կանանց միջազգային օր)

1910 թվականին սոցիալիստների երկրորդ միջազգային համաժողովում, որին մասնակցել են 17 երկրների կանայք Կլարա Ցետկինն առաջարկել է նշել կանանց հավասար ընտրական իրավունքների համար պայքարի և էմանսիպացիայի օրը։ Այս նախաձեռնությանն աջակցել են համաժողովի բոլոր մասնակիցները։ Արդյունքում մարտի 8-ը սկսվեց նշվել աշխարհի մի շարք երկրներում՝ սկզբում որպես աշխատավոր կանանց միջազգային օր, այնուհետև որպես կանանց միջազգային օր[3]։

Ապրիլի 22[խմբագրել | խմբագրել կոդը]

(հիմնական հոդված՝ Վլադիմիր Լենին)

Վ․ Ի․ Լենինի ծննդյան օր։ Լենինը ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին Սիմբիրսկում։ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1980 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանագրով, նվիրված Վլադիմիր Լենինի 110 ամյակին,ապրիլի 22-ը հայտարարվեց ոչ աշխատանքային։

Մայիսի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

(հիմնական հոդված՝ Մայիսի 1 (տոն))

Աշխատավորների միջազգային համերաշխության օր։ Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել։ 1897 թվականին մայովկաները կրել են քաղաքական բնույթ և ուղեկցվել զանգվածային ցույցերով։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո տոնը նշվում էր Խորհրդային միությունան ամբողջ տարածքում։

1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»

Մայիսի 9[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1945 թթ․ Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովուրդների տարած հաղթանակի օր։

Հոկտեմբերի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ Սահմանադրության օր։ 1977 թվականի հոկտեմբերի 7-ին ԽՍՀՄ IX գումարման Գերագույն խորհրդի VII արտահերթ նստաշրջանն ընդունեց նոր՝ «զարգացած սոցիալիստական հասարակարգի սահմանադրություն»։ Հոկտեմբերի 7-ը հռչակվեց սահմանադրության օր, որը նշվում էր ամեն տարի մինչև Միության կազմալուծումը[4]։

Նոյեմբերի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության օր։ Հոկտեմբերյան հեղափոխությունն իր բնույթով պետական հեղաշրջում է Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (Հին տոմարով նոյեմբերի 7-ին)։

Նոյեմբերի 29[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ստորագրելով Երևանի համաձայնագիրը, հայտարարվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Սամվել (2010). Տոներ։ Հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ(ավանդույթ և արդիականություն). Երևան: Գասպրինտ. էջ 169.
  2. Մկրտչյան, Սամվել (2010). Տոներ։ Հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ավանդույթ և արդիականություն). Երևան: "Գասպրինտ". էջ 170. ISBN 192. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. «Кто придумал 8 Марта: история праздника». www.nur.kz (ռուսերեն). 2022 թ․ մարտի 7. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/143 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.