Jump to content

Համիդ բեկ Շախթախտինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համիդ բեկ Շախթախտինսկի
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1880(1880-03-12)
ԾննդավայրՇահթախտ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 3, 1944(1944-02-03) (63 տարեկան)
Մահվան վայրԱրխանգելսկ, Արխանգելսկի մարզ, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան և Երևանի ուսուցչական սեմինարիատ
Մասնագիտությունպետական ծառայող, քաղաքական գործիչ, ուսուցիչ և դաստիարակ
ԱշխատավայրԵրևանի ուսուցչական սեմինարիատ
ԿուսակցությունIttihad Party?
 Hamid bey Shahtakhtinski Վիքիպահեստում

Համիդ բեկ Խալիլ աղա օղլի Շախթախտինսկի (ադրբ.՝ Həmid bəy Xəlil ağa oğlu Şahtaxtinski, մարտի 12, 1880(1880-03-12), Շահթախտ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 1944(1944-02-03), Արխանգելսկ, Արխանգելսկի մարզ, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ), Ադրբեջանի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության խորհրդարանի անդամ, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության Կրթության և կրոնական հավատալիքների նախարար[1];

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիդ բեկ Շախթախտինսկին ծնվել է 1880 թվականի մարտի 12-ին Նախիջևանի գավառի Շահթախտի գյուղում։ Առաջին կրթությունը ստացել է կրոնական դպրոցում։ Այնուհետև սովորել է քաղաքի դպրոցում։ 1899 թվականի հունիսի 5-ին, նա ավարտել է Երևանի ուսուցիչների ճեմարանը։ 1899 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակվել է ուսուցիչ՛ Երևանի ռուս-թաթարական դպրոցում։ 1902 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Երևանի ուսուցիչների ճեմարանի ուսուցիչ։ Նա դասավանդել է Երևանի ուսուցիչների ճեմարանում ավելի քան 5 տարի։ Նա ազատվել է աշխատանքից 1907 թվականի հոկտեմբերի 23-ին՝ իր դիմումի համաձայն։ 1907 թվականին Հ.Շախթախտինսկին ընդունվել է Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ավարտել է համալսարանը 1912 թվականին։

Համիդ բեկ Շահթախտինսկին բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո 1912 թվականին վերադարձել է Բաքու։ 1913 թվականին նա բացել է իր դասընթացը ուսուցիչներին վերապատրաստելու համար։

Նա սկսել է իր քաղաքական գործունեությունը փետրվարյան հեղափոխությունից հետո։ Նա «Իթթիհադ» կուսակցության անդամ էր 1917 թվականից։ Ռուսական հեղափոխությունից հետո Հ.Շահթախտինսկին Թբիլիսիի ուսուցիչների համագումարում ժամանակավոր Անդրկովկասյան կառավարության կողմից ընտրվել է Կովկասի կրթության հանձնաժողովի անդամ։ 1918 թվականին Անդրկովկասի սեյմի ձևավորումից հետո նա ծառայել է որպես Անդրկովկասի կառավարության հանրային կրթության նախարար։ 1918 թվականին Ադրբեջանի հանրապետություն հաստատվելուց հետո Հ.Շահթախտինսկին դարձել է Կառավարության կրթության նախարար[2]։

Շախտյոխինսկին ենթարկվել է բռնաճնշումների[3]։ 1941 թվականին ձերբակալվել է։ Մահացել է 1944 թվականի փետրվարի 3-ին Արխանգելսկի մարզում։

  • Əliyev M., Həmid bəy Şahtaxtinski "Azərbaycan Demokratik Respublikası. Azərbaycan hökuməti (1918-1920)". Bakı։ 1990;
  • Məmmədov X., Bir ərizə. "Azərbaycan gəncləri" qəzeti, 1967, 4 yanvar.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]