Երևանի ուսուցչական սեմինարիատ
Երևանի ուսուցչական սեմինարիատ, մանկավարժական ուսումնական հաստատություն, որն ուսուցիչներ Էր պատրաստում տարրական դպրոցների համար։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1881 թվականին (այժմյան Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի շենքում, Աբովյան փողոց), եռամյա դասընթացով։ Սեմինարիային կից գործել են նախապատրաստական բաժին, տարրական դպրոց (ուր սաներն անց են կացրել իրենց մանկավարժական պրակտիկան) և Երևանի առաջին օդերևութաբանակաև կայանը (1883 թվական)։
Դասավանդվող լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասավանդվել են էին սլավոներեն, ռուսաց լեզու, մաթեմատիկա, երկրաչափություն, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, գծագրություն, մանկավարժություն, դասավանդման մեթոդիկա, գյուղատնտեսություն, երաժշտություն, մարմնամարզություն։ Աշակերտները (հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ և այլ ազգության երեխաներ) հմտանում Էին նաև արհեստների մեջ։ Հիմնական ծրագրից բացի սովորել են մայրենի լեզուն և կրոնը։
Աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1881-1895 թվականին սեմինարիան ունեցել է 123 շրջանավարտ (67 հայ, 25 ադրբեջանցի, 10 վրացի, 8 ռուս, 13 այլազգի)։
Երևանի ուսուցչական սեմինարիատում դասավանդել են հայ, ռուս, ուկրաինացի, ադրբեջանցի, առաջավոր մանկավարժներ (Վ․ Դևրիցկի, Ս․ Սուսնովսկի, Ս․ Բեկնազարյան, Ա․ Մելիքյան)։ Սովորել են Գ․ Աղաջանյանը, Տ․ Սարուխանյանը, Շ․ Ամիրխանյանը և ուրիշներ։ 1915 թվականին սեմինարիայի շենքը զբաղեցրել է կայազորը, իսկ ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Արմավիր և հետագայում վերածվել ուսուցչական եռամյա դասընթացի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 580)։ |