Համազասպ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Մխիթարյան
Ծնվել էհունվարի 5, 1950(1950-01-05) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1977)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Amazasp Mkhitaryan Վիքիպահեստում

Համազասպ Մխիթարյան (Համուզ, հունվարի 5, 1950(1950-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազասպ Մխիթարյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1971-1977 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1977 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հունգարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում և այլուր։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1983 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է։ 1985-1995 թվականներին կատարել է գրքերի ձևավորման աշխատանքներ (Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի և այլոց գրքեր)։ 1985-1990 թվականներին Մոսկվայում մասնակցել է գրքի միջազգային փառատոնին։ 1990-1995 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում։ 1995-2005 թվականներին ապրել և աշխատել է Մոսկվայում, 2005 թվականից ապրում և ստեղծագործում է Երևանում[1]։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի և Մոսկվայի թանգարաններում, պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Համազասպ Մխիթարյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
  2. «Мхитарян Амазасп (Амуз) - биография, каталог картин». sar-gallery.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]