Հակոբ Մնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Մնոյան
Ծնվել է1916
ԾննդավայրՆորաշեն, Հայաստան
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Հակոբ Գևորգի Մնոյան (1916, Նորաշեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Մնոյանը ծնվել է 1916 թվականին, Արագածի շրջանի Նորաշեն գյուղում: Ավարտել է Հնաբերդի միջնակարգ դպրոցը, մանկավարժական աշխատանք է կատարել Ախուլայի, Ալագյազի, Քարվանսարայի դպրոցներում[1]:

Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Հակոբը զորակոչվել է բանակ և դարձել 1232-րդ հրաձգային գնդի ականանետային գումարտակի ջոկի հրամանատար: Կովելի գրավման, Արևմտյան Բուգի հաջող անցման, Վիսլայի ափերին մղած մարտերին, Գերմանիայի Մեզերից քաղաքի շրջակայքում գերմանացիների հզոր ամրությունը ճեղքելուն մասնակցելու համար Մնոյանը գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ստացել է շնորհակալագրեր: 1945 թվականին Բեռլինը շրջապատող գերմանական զորամիավորումները վերացնելու համար մղված կռիվներին մասնակցելու համար պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, «Արիության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» շքանշանների և մեդալների[1]:

Զորացրվելուց հետո Մնոյանը անցել է մանկավարժական աշխատանքի: 1962 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը աշխատել է հայրենի գյուղի դպրոցում: Մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրերով, իսկ 1976 թվականին՝ «Աշխատանքի վետերան» մեդալով[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]