Հակոբ Մարկոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Մարկոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7 (20), 1904[1][2] կամ սեպտեմբերի 20, 1904[2] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1972[2] (68 տարեկան) |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Գյումրի[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Մեդիցինա[1] և ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1] |
Անդամակցություն | Ռուսաստանի կրթության ակադեմիա[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1934)[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հակոբ Արտաշեսի Մարկոսյան (սեպտեմբերի 7 (20), 1904[1][2] կամ սեպտեմբերի 20, 1904[2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 21, 1972[2]), հայ խորհրդային ֆիզիոլոգ և մանկավարժ։ ՌԽՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ (1965), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1968)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը (1934)։ Մանկավարժական գործունեությունն սկսել է Լենինականում (1923-1930), գիտամանկավարժականը՝ Մոսկվայի բուհերում (1937-1942), 1942-1948 թվականներին եղել է Բուժհրատի խմբագիր, ապա՝ տնօրեն, 1949 թվականից՝ ՌԽՖՍՀ, ապա՝ ԽՍՀՄ ՄԳԱ ֆիզիկական դաստիարակության և դպրոցական հիգիենայի, 1968-1972 թվականներին՝ տարիքային ֆիզիոլոգիայի և ֆիզիկական դաստիարակության ինստիտուտի տնօրեն։
Մարկոսյանը մշակել է կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերը, մասնավորապես ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցությունը գլխուղեղի կեղևի դրդման և արյան պայմանառեֆլեկտոր փոփոխությունների (մակարդման) վրա։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Учебник нормальной физиологии, М., 1949.
- И. П. Павлова в области кровообращения и пищеварения, М.,1955.
- Нервная регуляция свертывания крови, М., 1966.
- Физиология, М., 1971.
- Физиология тромбоцитов, Л., 1970.
- Вопросы возрастной физиологии, М.: Просвещение, 1974.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 324)։ |
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1972 մահեր
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիոլոգներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ մանկավարժներ
- Դասագրքերի հեղինակներ