Հակոբ Եդեսացի
Հակոբ Եդեսացի արաբ․՝ يعقوب الرهاوي | |
---|---|
Ծնվել է | մոտ 633 |
Ծննդավայր | Հալեպ |
Մահացել է | հունիսի 5, 708[1] |
Մահվան վայր | Ուռհա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրոն | Հակոբիկյան եկեղեցի |
Երկեր | Chronicle? |
Մասնագիտություն | հոգևորական, գրող, փիլիսոփա և թարգմանիչ |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
![]() |
Հակոբ Եդեսացի, Աթանաս Բ (մոտ 633, Հալեպ - հունիսի 5, 708[1], Ուռհա), ասորի պատմագիր, մեկնիչ, փիլիսոփա։
680 թվականից եղել է Եդեսիայի եպիսկոպոս, 684-687 թթ.՝ Հակոբիկյան եկեղեցու պատրիարք։ Հրաժարվելով գահից՝ մինչև 698 թվականը բնակվել է Եվսեբոնա վանքում (Անտիոքի մոտ) և զբաղվել մանկավարժությամբ ու Սուրբ գրոց մեկնությամբ։ Այնուհետև հաստատվել է Տելլ-Ադդա վանքում (Եդեսիայի մոտ)։ Վերանայել է Հին կտակարանի ասորական թարգմանությունը («պեշշիտո»-պարզ), գրել «Ժամանակագրություն» (ուր տվել է սկզբից մինչև 692 թ. պատմությունը), «Վեցօրյա», «Ընդդեմ Քաղկեդոնի» երկերը, ճառեր, նամակներ, կատարել թարգմանություններ։ Հայագիտության համար արժեքավոր է «Վեցօրյա» երկի Գ մասը («Աշխարհագրություն»), ուր կարևոր տեղեկություններ կան Հայաստանի և հայերի մասին։
Ունի նաև փոքր գրվածք, որն ուղղված է Հայոց եկեղեցու ծիսակատարության մեջ մուտք գործած հեթանոսական սովորությունների դեմ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 67)։ ![]() |