Հակոբջան Ղարիբջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբջան Ղարիբջանյան
Ծնվել էփետրվարի 1 (14), 1902[1]
ԾննդավայրԲահարլու, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1987(1987-12-05) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1929)[1]
Մասնագիտություննկարիչ և վերականգնող

Հակոբջան Ալեքսանդրի Ղարիբջանյան (փետրվարի 1 (14), 1902[1], Բահարլու, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 5, 1987(1987-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, վերականգնող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922-1929 թվականներին սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում։ 1928-1931 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Հայարտանը։ 1928 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1934-1935 թվականներին որպես վերականգնող աշխատել է Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան թանգարանում, 1935-1939 թվականներին` Երևանի պետական պատկերասրահում[2]։ 1934 թվականից Ղարիբջանյանը վերականգնման աշխատանքներ է կատարել Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի թանգարաններում։ Գործերի մի մասը պահվում է Երևանում (Ելենա Խուդոյանի հավաքածու)։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարիբջանյանի դիմանկարներին, բնանկարներին ու կոմպոզիցիոն պատկերներին բնորոշ են կառուցիկ գունապլաստիկան, արդիականությունը` «Վիրահատություն, 1928, «Կարբիդի գործարանը։ Երևան», 1933։ Ջրաներկ աշխատանքներից են՝

  • «Վեզալիա», 1933-1935
  • «Աղջիկը, մանյակը և հայելին», 1943
  • «Մայր իմ անուշ ու անգին», 1977
  • «Ներսես Շնորհալի», 1978

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Հակոբջան Ղարիբջանյանի աշխատանքները ՀԱՊ-ում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 32