Հակադյուրինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակադյուրինգ
Herr Eugen Dührings Umwälzung der Wissenschaft
Stamps of Germany (DDR) 1970, MiNr 1624.jpg
ՀեղինակՖրիդրիխ Էնգելս
Անվանվել էԵվգենի Դյուրինգ
Տեսակգիրք
Ժանրփիլիսոփայություն և քաղտնտեսություն
Թեմափիլիսոփայություն
Բնօրինակ լեզուգերմաներեն
Հրատարակման տարեթիվ1878

Գիտության բնագավառում Եվգենի Դյուրինգի իրականացրած հեղափոխությունը (գերմ.՝ Herrn Eugen Dührings Umwälzung der Wissenschaft, առավել հայտնի է որպես «Հակադյուրինգ»), գիրք, որը գրել է գերմանացի իմաստասեր Ֆրիդրիխ Էնգելսը:

Ստեղծագործության մասերը հրատարակվել են տարբեր պարբերականներում։ Հեղինակի կյանքի ընթացքում լույս է տեսել երեք անգամ՝ 1878, 1885 և 1894 թվականներին։ Առաջին ռուսերեն թարգմանությունը հրատարակվել է 1905 թվականին, իսկ 1907 թվականին արդեն անգլերեն տարբերակը։

Ձեռագրերը ընթերցել է Կառլ Մարքսը[1].: Խորհրդային Միությունում այն ընդունվել է որպես դիալեկտիկական մատերալիզմի հիմնարար աշխատություններից մեկը։

Այն բաղկացած է երեք մասից.

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինը բարձր է գնահատել Ֆրիդրիխ Էնգելսի աշխատությունը և մեկնաբանել է այն.

Aquote1.png Դյուրինգի դեմ Էնգելսն ամբողջ պայքարը անց է կացրել մատերիալիզմի հետևողական անցկացման լոզունգով: Նա մեղադրել է Դյուրինգին այն բանի համար, որ նա թաքնվում է արտահայտությունների հետևում՝ խեղաթյուրելով էությունը: Նա զիջումների է գնացել դեպի իդեալիզմ և միացել է նյութապաշտների հակառակորդների դասին: «Կամ մատերիալիզմին հետևել մինչև վերջ, կամ հետևել սուտ փիլիսոփայական իդեալիզմին»[2]. Aquote2.png

Ստեղծագործության երկրորդ մասում Էնգելսն ուսումնասիրել է քաղտնտեսությունը և նրա դրույթները։ Այստեղ նա փորձում է գտնել պատճառը թե ինչու է հասարակությունը բաժանված դասերի։

Երրորդ մասը նվիրված է սոցիալիզմին։ Ըստ այս մասի՝ ամբողջական հասարակության մեջ անխուսափելի է դասակարգային պայքարը։

Անտի-Դյուրինգի բաղկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտի-Դյուրինգը» բաղկացած է ներածությունից և երեք բաժնից՝ Փիլիսոփայություն, Քաղաքատնտեսություն, Սոցիալիզմ։ Ներածության մեջ Ֆ. էնգելսը տալիս է փիլիսոփայության զարգացման համառոտ ակնարկ և հիմնավորում մարքսիզմի առաջացման անխուսափելիությունը։

Առաջին բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բաժնում շարադրված են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի հիմունքները, փիլիսոփայության հիմնական հարցի մատերիալիստական ըմբռնումը, հիմնավորվում են աշխարհի մատերիականության, նրա ճանաչողության հիմնական օրինաչափությունների, ժամանակի և տարածության՝ իբրև կեցության ձևերի, մատերիայի և շարժման միասնության դրույթները։

Էնգելսը մեծ ուշադրություն է հատկացնում դիալեկտիկայի, նրա հիմնական օրենքների բնութագրմանը, դիալեկտիկական և ձևական տրամաբանության փոխհարաբերությանը։ Դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից «Անտի-Դյուրինգ»-ում քննարկվում են բնագիտության կարևոր հարցերը՝ Դարվինի տեսությունը, օրգանական բջջի դերը և կյանքի էությունը, Կանտի կոսմոգոնիական վարկածը։ Ֆ. էնգելսը քննարկում է նաև բարոյականության, հավասարության, ազատության ու անհրաժեշտության և այլ հարցեր։

Երկրորդ բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ բաժնում Էնգելսը, քննադատելով քաղաքատնտեսության վերաբերյալ Դյուրինգի հայացքները, տալիս է քաղաքատնտեսության առարկայի և մեթոդի սահմանումը, շարադրում Մարքսի ուսմունքը ապրանքի և արժեքի, հավելյալ արժեքի և կապիտալի, հողային ռենտայի մասին և այլն։ Քննադատելով բռնության իդեալիստական տեսությունը՝ էնգելսը ցույց է տալիս տնտեսության որոշիչ դերը հասարակության զարգացման մեջ, բացատրում է մասնավոր սեփականության և դասակարգերի ծագումը։

Երրորդ բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ բաժնում էնգելսը տալիս է գիտական կոմունիզմի տեսության և պատմության ակնարկ, պարզաբանում իր վերաբերմունքն ուտոպիական սոցիալիզմի նկատմամբ, հիմնավորում հասարակության կոմունիստական վերակառուցման խնդիրները և ուղիները, շարադրում մարքսիստական ուսմունքը սոցիալիզմի և կոմունիզմի մի շարք արմատական հարցերի՝ սոցիալիզմի և կոմունիզմի ժամանակ արտադրության ու բաշխման, պետության, ընտանիքի, դպրոցի, քաղաքի և գյուղի, ֆիզիկական և մտավոր աշխատանքի տարբերությունների վերացման մասին։ «Անտի-Դյուրինգը» առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1932 թվականին, Երևանում, Գ. Զաղեթյանի՝ գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Առ 1-ը հունվ. 1972 թվականին «Անտի-Դյուրինգը» հայերեն հրատարակվել է 5 անգամ։ Գրկ. Լենին Վ. Ի., Ֆրիդրիխ Էնգելս, Երկ., հ. 2։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Об Отношении Рабочей Партии К Религии
  2. Ленин В. И. Полное собрание сочинений, 4 изд., т. 14. — С. 323.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հակադյուրինգ հոդվածին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энгельс Ф. Анти-Дюринг 1878 // Маркс К., Энгельс Ф. Сочинения. Т. 14. — М.-Л.: Соцэкгиз, 1931. — 359 с.
  • Ленин В. И., Соч., 4 изд. (см. Справочный том. ч. 2, с. 140); № 6.
  • "В помощь марксистско-ленинскому образованию". — 1941. — № 1—5 и 9.
  • Познер В. Энгельс в борьбе против Дюринга и дюринговцев // Под знаменем марксизма. — 1940. — № 11;
  • Ульман Г. С. К истории создания классического труда Ф. Энгельса "Анти-Дюринг" // Вопросы философии. — 1952.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 451 CC-BY-SA-icon-80x15.png