Հալվդան Կութ
| Հալվդան Կութ | |
| Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն և Նորվեգական բանվորական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Օսլոյի համալսարան |
| Մասնագիտություն՝ | պատմաբան, քաղաքական գործիչ, գրականության պատմաբան, համալսարանի դասախոս, գրական քննադատ և կենսագիր |
| Ծննդյան օր | հուլիսի 7, 1873[1][2][3][…] |
| Ծննդավայր | Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա[4][5] |
| Վախճանի օր | դեկտեմբերի 12, 1965[4][1] (92 տարեկան) |
| Վախճանի վայր | Լիսակեր, Բերում, Նորվեգիա |
| Թաղված | Հյուսիսային գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Paul Koht? |
| Մայր | Betty Koht?[6] |
| Ամուսին | Կարեն Գրուդե Կութ[7] |
| Զավակներ | Օսե Գրուդա Սկարդ և Փոլ Կութ |
| Պարգևներ | |
Հալվդան Կութ (նորվ.՝ Halvdan Koht, հուլիսի 7, 1873[1][2][3][…], Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա[4][5] - դեկտեմբերի 12, 1965[4][1], Լիսակեր, Բերում, Նորվեգիա), նորվեգացի պատմաբան, կենսագիր, քաղաքական գործիչ։ 1929-1937 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր, 1935 թվականի մարտից մինչև 1940 թվականի դեկտեմբերը եղել է արտաքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին ավարտել է Քրիստիանայի (այժմ՝ Օսլո) համալսարանը գիտությունների դոկտորի աստիճանով, դասախոսություններով հանդես է եկել տարբեր երկրներում, իսկ 1910-1935 թվականներին՝ որպես պատմության պրոֆեսոր։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիքում եղել է Վենսթրեի լիբերակ կուսակցության անդամ։ Ապա եղել է նաև Նորվեգական ուսանողական միության անդամ։ 1890-ական թվականներին նրա հայացքները փոխվեցին դեպի սոցիալիստական կուսակցության կողմը (իսկ գիտական որոնումներինը՝ պատմական մատերիալիզմի), իսկ ԱՄՆ-ից 1909 թվականին վերադառնալուց հետո Կութը դարձավ Նորվեգական աշխատավորական կուսակցության անդամ։ 1916—1919, 1928—1931 և 1931—1934 թվականներին ներկայացրել է այն Բերումի տեղական խորհրդում։
Խաղաղության մարտիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918—1936 թվականներին եղել է Նոբելյան հանձնաժողովի անդամ, որը հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Խաղաղության շարժման ակտիվ մասնակիցներից է, 1913 թվականից եղել է Խաղաղության միջազգային ինստիտուտի անդամ (l’Institut International de la Paix)։
Պայքարել է հանրային իրավունքների աջակցման միջազգային ինստիտուտների հզորացման համար։ 1923 թվականից Արևելյան Գրենլանդիայի պատկանելության հարցով մասնակցել է միջազգային միջնորդ դատարանին։ Պահպանողական գործիչ Կ. Յ. Համբրոյի հետ միասին ձգտել է լուծել տարածքային հարցը դիվանագիտական ճանապարհներով՝ բանակցությունների միջոցով հասնելով Նորվեգիայի համար առևտրային երաշխիքների։ Սակայն Կենտրոնական կուսակցության ղեկավարությունը անեքսիայի ենթարկեց Էրիկ Շիկահերի երկիրը։
Դիվանագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականի մարտի 20-ին Կութը նշանակվել է Յուհան Նյուգորսվոլդի աշխատակազմի արտաքին գործերի նախարար։ Նախարարական պաշտոնում նրա առաջին գործը եղավ համակուսակիցներին համոզելը, թե չարժե, որ Նորվեգիան դուրս գա Ազգերի լիգայից։ Եղել է քաղաքական չեզոքության կողմնակից, դեմ է արտահայտվել ռազմական ցանկացած գործընթացի։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ վարել է «չմիջամտության» քաղաքականություն՝ արգելելով ոչ միայն օրինական հանրապետական կառավարության համար զինամթերքի ու զինվորական հանդերձանքի վաճառք կամ տեղափոխում, այլև նորվեգահպատակների մասնակցությանը կամավորական Ինտերբրիգադներին։ Նա նաև մերժել է նորվեգական քաղաքացիական նավերի ներառումը ֆրանկական ռազմական նավատորմիղ՝ ցանկանալով կնքել առևտրային համաձայնագիր և ճանաչել է Ֆրանկոյի ղեկավարությունը Մադրիդի տապալումից արդեն երեք օր անց։ Այս ամենը կտրուկ քննադատություն առաջ բերեց Կութի կուսակցության շարքերում և գլխավոր Մարտին Տրանմելի մոտ, որոնք պաշտպանում էին հանրապետականներին։
Կութի գործունեությունը՝ որպես արտաքին գործերի նախարար, քննադատության է ենթարկվել հետպատերազմյա շրջանում չեզոք քաղաքականություն վարելու համար, որն ավարտվեց ֆաշիստական Գերմանիայի Նորվեգիան բռնազավթմամբ։ Օկուպացիայից հետո և 1940 թվականին կառավարության՝ մինչև պատերազմի ավարտը Մեծ Բրիտանիայում լինելուց հետո, Կութը հեռացել է քաղաքականությունից, զբաղվել գիտական գործունեությամբ։
Պատմաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]1912—1927 և 1932—1936 թվականներին նախագահել է Նորվեգական պատմական միությունում, եղել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի նախագահ (1923—1939), Պատմական գիտությունների միջազգային հանձնաժողովի նախագահ (1926—1933)։ 1928 թվականին Օսլոյում Պատմաբանների 6-րդ միջազգային համաժողովի ժամանակ, լինելով նախագահ, զեկուցում է ներկայացրել պատմության մեջ դասային պայքարի վերաբերյալ՝ կիրառելով մարքսիստական մեթոդաբանության հիմունքներ[8]։
Իր աշխատանքները Կութը գրել է նյունորսկով, 1921—1925 թվականներին ղեկավարել է «Noregs Mållag» կազմակերպությունը, որն զբաղվում էր նոր նորվեգերենի տարածմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (նորվ.) — 1949. — P. 405.
- 1 2 3 4 Кут Хальвдан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Hvem er Hvem? (նորվ.) — 1948. — P. 294.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ «New Page 1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Кут Хальвдан». БСЭ, 3-е издание.
- Bio — Halvdan Koht (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվդան Կութ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1965 մահեր
- Նորվեգիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Երկարակյացներ
- Նորվեգացի գրողներ
- Նորվեգացի կենսագիրներ
- Նորվեգացի պատմաբաններ
- Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներ
- Նորվեգիայի նախարարներ
- Նորվեգիայի քաղաքական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ