Կրետեական փշամուկ
Կրետական փշամուկ | |
Կրետական փշամուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Կրծողներ (Rodentia) |
Ընտանիք | Մկներ (Muridae) |
Ցեղ | Acomys |
Ենթացեղ | Acomys |
Տեսակ | Կրետական փշամուկ (A. minous) |
Միջազգային անվանում | |
Acomys minous | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն |
Կրետեական փշամուկ[1] (Acomys minous), մկների ընտանիքին պատկանող կրծողների տեսակ։ Հանդիսանում են Կրետեի էնդեմիկ կենդանատեսակ։
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրետեական փշամուկը, ինչպես նաև Acomys ցեղի այլ ներկայացուցիչներ, բավականաչափ մեծ և ավելի ծանր են, քան տնային մուկը։ Ինչպես փշավոր մկների այլ ներկայացուցիչներ, ունեն խոշոր ականջներ և աչքեր, թեփուկավոր ցցված պոչ, փշանման մազեր մեջքի վրա։ Իրանի երկարությունը կազմում է 90-130 մմ, պոչի երկարությունը՝ 90-120 մմ, հետևի ոտքերի երկարությունը՝ 18-20 մմ, ականջների մեծությունը՝ 16-20 մմ։ Կենդանու քաշը 30-86 գրամ է։ Վզի վերին հատվածի բուրդը մոխրագույն է, կողքերում՝ մոխրաշիկագույն, իսկ որովայնին՝ սպիտակ։
Տարածվածությւն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրետեական փշամուկը Կրետե կղզու էնդեմիկ է։ Կենդանիներն ապրում են տափաստանային բուսականությամբ չորային, ժայռոտ լեռնային շրջաններում։ Ձմռանը կենդանիները հաճախ բնակություն են հաստատում բնակելի և կենցաղային շենքերում։ Քանի որ Կրետեում չեն հայտնաբերվել փշամկան մկան բրածո մնացորդներ, ենթադրվում է որ նրա նախնիները կղզի են բերվել մարդկանց կողմից հեռու անցյալում։
Վարքի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրետեական մուկն ակտիվ է և՛ աղջամուղջին, և՛ օրվա գիշերային ժամերին։ Շատ լավ մագլցում է քարաժայռերի վրա, վազքի ժամանակ պոչով խփում է մեջքին։
Նրանք ապրում են փոքր խմբերով, որոնցում էգերը հանդիսանում են առաջնորդ։ Ամենակերներ են, միայն թե նրանց հիմնական սնունդը բուսական է, մեծ մասամբ՝ հացահատիկային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 176. — 10 000 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stéphane Aulagnier, Patrick Haffner, Anthony J. Mitchell-Jones, François Moutou, Jan Zima: Die Säugetiere Europas, Nordafrikas und Vorderasiens. Der Bestimmungsführer. Haupt, Bern u. a. 2009, ISBN 978-3-258-07506-8, S. 240—241.
- Anthony J. Mitchell-Jones, Giovanni Amori, Wieslaw Bogdanowicz, Boris Krystufek, P. J. H. Reijnders, Friederike Spitzenberger, Michael Stubbe, Johan B. M. Thissen, Vladimiŕ Vohralik, Jan Zima: The Atlas of European Mammals. Poyser, London, 1999, ISBN 0-85661-130-1, S. 292—293.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետեական փշամուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետեական փշամուկ» հոդվածին։ |
|