Կվադրատ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվադրատ
անգլ.՝ Kvadrat
Երկիր Ֆրանսիա
 Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվականհոկտեմբերի 17, 2013[1] և ապրիլի 18, 2014[2]
Լեզուռուսերեն և անգլերեն
ՌեժիսորԱնատոլի Իվանով
Պատմվածքի վայրՇվեյցարիա, Ֆրանսիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան, Փարիզ, Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա
Նկարահանման վայրՓարիզ, Շվեյցարիա, Մոսկվա և Ռուսաստան
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

Կվադրատ (անգլ.՝ Kvadrat), սցենարիստ, համապրոդյուսեր և ռեժիսոր Անատոլի Իվանովի լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը լույս է տեսել 2013 թվականին[3]։ Կվադրատը, որը ռոուդ-մուվիի և երաժշտական տեսահոլովակի հիբրիդ է, ոչ միայն ցույց է տալիս տոնական տրամադրությունը գիշերային ակումբում, այլև պատմում է այդ մասնագիտության հայտնի կողմը[4]։ Շվեցարիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Ռուսաստանում նկարահանված Ֆիլմն արտահայտում է տիպիկ վավերագրական տարրեր՝ չկա հարցացրույց, կադրի հետևից պարզաբանական ձայներ և չկան փաստեր ու թվեր[5]։

Կինոարվեստի տեսանկյունից Կվադրատը տարբերվում է իր օրիգինալ գույների հետ օպերատրական աշխատանքով, ձայնային դիզայնով և առանձնահատուկ դետալներով[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիջեյ Անդրեյ Պուշկարյովը արթնանում է իր մոսկովյան բնակարանում, հավաքում է իր վինիլային սկավառակաները և ուղևորվում Դոմոդեդովոյի օդանավակայանը, որտեղից էլ մեկնում է Ցյուրիխ։ Տեղ հասնելուն պես նրան դիմավորում է Supermarket ակումբի պրոմոութերը։ Ապա, երբ Պուշկարյովը գնում է ու քնում հյուրանոցում, նրան արթնացնում է հեռախոսի ձայնը։ Նա հագնվում է և գնում ակումբ աշխատելու։ Ելույթն ավարտելով նստում է գնացք և ալպիական գեղեցկություններով հիանալու փոխարեն քնում է։

Կարճատև հյուր գալու այցելությունից հետո նստում է ինքնաթիռ և վերադառնում Մոսկվա։ Հենց այսպես ավարտում է իր առաջին «սյուժետային օղակը»։

Skype-ով իր հարցազրույցից հետո վերանայում է իր մեծ վինիլային սկավառակների կոլեկցիան և պատրաստվում իր ներկայացմանը։ Նա հավաքվում է և նորից ուղևորվում դեպի Լենինգրանդյան կայարաան, որտեղից նստում է Սանկտ Պետերբուրգի գնացքը։

Ժամանելով Սանկտ Պետերբուրգ Beatport ինտերնետ-խանութում սկսում է երաժշտական կատարումներ լսել։ Մթելուն պես երեկույթի կազակերպիչների հետ գնում է BarakobamaBar, որտեղ սկսում է իր դիջեյական աշխատանքը։ Արևածագին՝ երեկույթի ավարտին իր ընկերների հետ դուրս է գալիս ակումբից և որոշում մենակ քայլել դատարկ Սանկտ Պետերբուրգի փողոցներում։ Մի քանի ժամից հետո նա պետք էր վերադառնար Մոսկվա։

Հետ վերադառնալով Մոսկվա ընկերներին առաջարկում է երգեր նվագել նաև ցերեկը, որպեսզի ակումբային մթնոլորտը հետաքրքրի նաև առողջ ապրելակերպ վարող մարդկանց։

Մետրոյով իր հերթական ուղևորությունից հետո նվագում էր մոսկովյան MIR ակումբում, որից հետո ուղևորվում է Ժնև։ Այնտեղ նստում է այն մետրոն, որը նստել էր ֆիլմի սկզբում՝ այս անգամ այլ ուղվածությամբ՝ դեպի Օլտեն, այնտեղից էլ դեպի Բեռն։ Այնտեղ նրան դիմավորում է Անդրեյը, ում հետ գնում է Terminus ակումբ, որտեղ տեխնիկական խնդիրները խանգարում են ներկայացմանը։ Հոգնած Պուշկարյովը տաքսիով գնում է հյուրանոց, որտեղ բուկինգի համար կրկին ստուգում է իր նոութբուքը։

4 éléments բարի ներկայացումից հետո Պուշկարյովը շարունակում է իր SWISS հյուրախաղերը դեպի Բուդապեշտ։

Նա կրկին ուղևորվում է Ցյուրիխ, որտեղից էլ նստում է Բուխարեստ տանող ինքնաթիռը։

Վերցնելով նրան օդանավակայանից, նրան տանում են Կրայովա, որտեղ ելույթ է ունենում Krypton ակումբում առանց որևէ հանգստի։

Վերջապես գալիս է ծովափ, հիանում ալիքներով ու արևամուտով։ Սակայն վերջում իր վինիլային սկավառակներով պայուսակը թողնում է ծովափին։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջետային սահմանափակումների պատճառով Անատոլի Իվանովն ֆիլմի համար աշխատում էր որպես սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր, մոնտաժոր և հնչյունային ռեժիսոր[6]։

Նախապատրաստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Իվանովի մոտ Կվադրատ ֆիլմի գաղափարը առաջացել է այն ժամանակ, երբ 2011 թվականի փետրվարին ավարտել է 30 րոպեանոց Յուե չինարեն լեզվով ֆիլմի մոնտաժը։ Դրանից հետո ռեժիսորն իր փարիզյան բնակարանում[6] Անդրեյ Պուշկարյովին առաջարկել է նկարահանել ռեալիստական դոկումենտալ ֆիլմ՝ դիջեյի աշխատանքի մասին[7]։

Անատոլի Իվանովը Յուրի Ռիսևի հետ համատեղ փորձեցին ֆինանսավորել նախագիծը, սակայն բյուջեն կազմելիս 5 անգամ սխալվել են[6]։

Նրանց ռադիկալ մոտեցումը կինոարտադրությանը թույլ է տվել 5 երկրներում նկարահանել լիամետրաժ ֆիլմ, չնայած նրանց փոքր բյուջեին, բոլորնայնտեղ աշխատում էին առանց ֆինանսական փոխհատուցման։

Նկարահանման վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվադրատը նկարահանվել է հետևյալ վայրերում՝

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներառում է դիջեյ Պուշկարյովի 35 տրեկները (կոմպոզիցիա), որը ներկայացված է տեխնոյի տարբեր ժանրերով՝ դիփ-հաուսից մինչև դաբ-տեխնո, մինիմալ-տեխնոյից մինչև էլեկտրո։

  1. «Abyss» by Manoo - Deeply Rooted House, 2008
  2. «Direct» by Kris Wadsworth - NRK Sound Division, 2009
  3. «La Grippe (Helly Larson Remix)» by George Soliis - Wasabi, 2011
  4. «Air» by Havantepe - Styrax Leaves, 2007
  5. «Mauna Loa» by Mick Rubin - Musik Gewinnt Freunde, 2009
  6. «Soul Sounds (Freestyle Man Original Dope Remix)» by Sasse - Moodmusic, 2005
  7. «Tammer (David Duriez Remix From Da Vault)» by Phonogenic - 20:20 Vision, 2000
  8. «Track B1» by Slowhouse Two - Slowhouse Recordings, 2008
  9. «Post» by Claro Intelecto - Modern Love, 2011
  10. «Acid Face» by Scott Findley - Iron Box Music, 2003
  11. «Warriors» by Two Armadillos - Secretsundaze Music, 2007
  12. «Grand Theft Vinyl (JV Mix)» by Green Thumb vs JV - So Sound Recordings, 2004
  13. «Tobacco (Alveol Mix)» by Kiano Below Bangkok - Only Good Shit Records, 2011
  14. «When The Dark Calls» by Pop Out and Play - Alola, 2001
  15. «Circular Motion (Vivid)» by Christian Linder - Phono Elements, 2002
  16. «Blacktro (Demo 1)» by Jerome Sydenham and Joe Claussell - UK Promotions, 2007
  17. «Green Man» by Mr. Bizz - Deepindub.org, 2008
  18. «Tahiti» by Ben Rourke - Stuga Musik, 2011
  19. «Willpower» by Joshua Collins - Prolekult, 2002
  20. «Lullaby For Rastko (Herb LF Remix)» by Petkovski - Farside, 2011
  21. «Agape Dub» by Luke Hess - Modelisme Records, 2009
  22. «Glacial Valley» by Makam - Pariter, 2011
  23. «The Time» by Vizar - Jato Unit Analog, 2011
  24. «Libido» by Sean Palm and Charlie Mo - Railyard Recordings, 2008
  25. «Ahck (Jichael Mackson Remix)» by Minilogue - Wir, 2007
  26. «Altered State (Artificial Remix)» by Jason Vasilas - Tangent Beats, 2004
  27. «Modern Times (Dub Mix)» by Hatikvah - Baalsaal, 2009
  28. «That Day (Loudeast Black Label Remix)» by DJ Grobas - Thrasher Home Recordings, 2004
  29. «The Hills (John Selway Dub)» by Filippo Mancinelli and Allen May - Darkroom Dubs, 2011
  30. «Running Man» by Petar Dundov - Music Man Records, 2007
  31. «Ice» by Monolake - Imbalance Computer Music, 2000
  32. «Lucky Punch» by Peter Dildo - Trackdown Records, 2006
  33. «Live Jam 1» by Rhauder - Polymorph, 2011
  34. «Can U Hear Shapes?» by Pop Out and Play - Alola, 2001
  35. «Be No-One» by Charles Webster - Statra Recordings, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]