Jump to content

Կու Հե Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կու Հե Սոն
Հասակը1,63 մ
Ծնվել էնոյեմբերի 9, 1984(1984-11-09) (41 տարեկան)
ԾննդավայրԻնչոն, Հարավային Կորեա
ԿրթությունՍեուլի արվեստի ինստիտուտ և Սոնգյունգվան համալսարան
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի, գրող, դրամատուրգ, երգերի հեղինակ, նկարչուհի, մոդել և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2012- առ այժմ
Ժանրերքեյ փոփ
Ամուսին(ներ)Ան Ջե Հյոն

Գու Հե Սոն (հանգըլ՝ 구혜선, նոյեմբերի 9, 1984(1984-11-09), Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գու Հե Սոնը հայտնի է դարձել շնորհիվ Pure in Heart (2006) դրամատիկ հեռուստասերիալի, որտեղ խաղացել է երիտասարդ, խելացի և խիզախ աղջկա դեր։ Այս դրամատիկ հեռուստասերիալը պատմում է այն մասին, թե ինչպես նրան հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները և վերջում գտնել իր իրական սիրուն։ Այս դերի համար նա ստացել է KBS Acting Awards մրցանակը, որպես լավագույն նոր դերասանուհի։

2007 թվականին Հե Սոնը նկարահանվել է «The King and Me» հարավկորեական պատմական հեռուստասերիալում։ Չնայած իր մեծ տարիքին՝ 2009 թվականին նա ընտրվել է Կիմ Ջան Դի (կորեերեն՝ 금잔디) դերի համար «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» դրամատիկ հեռուստասերիալում։ Այս դերի համար նա ստացել է բազում մրցանակներ։ Իր գրքերի և նկարների համար նա նույնպես լավ արձագանքներ ստացավ, քանի որ բացի լավ դերասանուհի լինելուց նա նաև լավ ռեժիսոր, երգահան և նկարիչ է։ 2009 թվականին նա իրականացրեց իր մանկության երազանքը և թողարկեց իր առաջին՝ «Շնչառություն» երաժշտական ալբոմը, որոնց հեղիկանը հանդիսանում է հենց ինքը։

Սկզբում նախատեսված էր Գու Հե Սոնին երգչուհի դարձնել, սակայն YG Entertainment գործակալության տնօրեն Yang Hyun Seok նրան խորհուրդ տվեց դառնալ դերասանուհի։ Գու Հե Սոնն իր տեղը գտավ երաժշտության մեջ։ 2009 թվականին թողարկվեց նրա առաջին Breath ալբոմը, ինչպես նաև նա երգեց մի շարք հայտնի երգահանների հետ։

2009 թվականին լույս տեսավ Գու Հե Սոնի կիսա-ինքնակենսագրական վեպը՝ «Տանգո»-ն, որտեղ ներկայացված է 20-ն անց տարիք ունեցող կնոջ սիրային փորձը։ Գիրքը դարձավ բեսթսելլեր՝ մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 30000 օրինակ։ Գրքի հրատարակումը համընկավ Գու Հե Սոնի նկարչական անհատական ցուցահանդեսի հետ, որն անց է կացվել 2009 թվականի հուլիսին La Mer Gallery պատկերասրահում։ Ցուցահանդեսը նույնպես կոչվեց «Տանգո»։ Այնտեղ ներկայացված էր Գու Հե Սոնի մոտ 40 աշխատանքներ։ Ցուցահանդեսը հաջողություն ունեցավ. հաճախեցին ավելի քան 10000 մարդ։ Բացի դրանից Գու Հե Սոնը պատկերեց կորեական երգչուհի Gummy 4-րդ ալբոմի շապիկը «Comfort» անվանմամբ։

Գու Հե Սոնը որպես ռեժիսոր առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ Ֆանտաստիկ կինոների միջազգային կինոփառատոնում (2009 Puchon International Fantastic Film Festival), որտեղ նա ներկայացրել է իր կարճամետրաժ «The Madonna» ֆիլմը։ 2010 թվականին նա գրեց սյուժեն և ներկայացրեց իր առաջին լիամետրաժ «Magic» ֆիլմը։ Ինչպես նաև 2010 թվականին նա դարձավ You ֆիլմի ռեժիսորը։

2011 թվականին Գու Հե Սոնը հիմնադրեց իր սեփական Ku Hye-sun Film ընկերությունը։ Նրա երկրորդ ռեժիսորական գործը դա «The Peach Tree» (2011) ֆիլմն է, որը դարձավ նրա ընկերության կողմից նկարահանված առաջին ֆիլմը։

2012 թվականին Գու Հե Սոնի մասնակցությամբ նկարահանվեցին երկու դրամատիկ հեռուստասերիալներ՝ «Take Care of Us, Captain», որտեղ նա կատարեց կին-օդաչուի դեր, և թայվանյան «Absolute Boyfriend» դրամատիկ հեռուստասերիալում։ 2014 թվականին նա նկարահանվեց կորեական «Angel Eyes» դրամատիկ հեռուստասերիալում և «Daughter» լիամետրաժ ֆիլմում։ 2015 թվականին նա նկարահանվեց կորեական «Արյուն (2015)» դրամատիկ հեռուստասերիալում, որտեղ նա կատարեց բժշկուհու դեր։

Գու Հե Սոնը հաճախել է նախնական դպրոց՝ Shin Chon-ը, նախնական դպրոց՝ Bu Pyeong Dong-ը, միջնակարգ դպրոց՝ Bu Heung-ը, օրիորդաց միջնակարգ դպրոց՝ Bu Pyeong-ը, Սեուլի նկարչական քոլեջը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից հանդիպում է դերասան Ան Ջե Հյոնի հետ։ 2016 թվականի մայիսի 20-ին նրանք պաշտոնապես ամուսնացան։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատիկ հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԴերՄիացման հեռուստաալիք
2004Drama City — AnagramKBS
2005Drama City — Everybody Cha Cha ChaKBS
2005Nonstop 5ՀյեսոնMBS
2005Ballad of Suh DongՅունջինSBS
2006Pure in HeartՅան ԳուկհվաKBS1TV
2007The King and IԹագուգի ՋիհյոնSBS
2007August Rush
2008Strongest Chil WooՅուն ՍոյոնKBS2TV
2009Boys Over FlowersԳըմ Ջան ԴիKBS2TV
2011The MusicalԳու ՅոնբիSBS
2012Take Care of Us, CaptainՀան ԴաջինSBS
2012Absolute Boyfriend (Taiwan)Գուան Կսուաո ՖեյGTV / FTV
2014Angel EyesՅուն Սու ՎանSBS
2014DaughterՍան
2015Արյուն (2015)Յու Րի ՏաKBS2TV

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԽումբ (երգիչ/երգչուհի)
2002We Match Quite WellSung Shi-kyung
2004The Reason I Close My EyesTaebin
2006Forget You
2007Yesterday is Different from TodayԿիմ Ջիյոն
2010Touch Your HeartFahrenheit
2010Brown HairԳու Հեսոն
  • You (2010)
  • The Madonna (2009)
  • Magic (2010)
  • The Peach Tree (2011)
ԹվականԱնվանում
2006KBS Drama Awards: Best New Actress (Pure in Heart)
2007SBS Drama Awards: New Star Award (The King and I)
2009KBS Drama Awards: Excellence Award for Drama Series and Actress (Boys Over Flowers)
2009KBS Drama Awards: Netizen Popularity Award (Boys Over Flowers)
2009KBS Drama Awards: Best Couple Award with Lee Min Ho (Boys Over Flowers)
20096th Yahoo! Taiwan Asia Buzz Awards: Best Asian Female Star (Boys Over Flowers)
2009Andre Kim Best Star Awards: Best Female Star (Boys Over Flowers)
2009Busan Asian Short Film Festival: Audience Award (The Madonna)
201012th Short Shorts Film Festival & Asia: Spotlight Award for (The Madonna)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կու Հե Սոն» հոդվածին։