Արյուն (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արյուն
Blood-Poster.jpg
Ժանրբժշկական դրամա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորԿի Մին Սու
Լի Ջե Հուն
Գլխավոր
դերերում
Ան Ջե Հյոն
Ջի Ջին Հե
Կու Հե Սոն
Սոն Սու Հյոն
ՊրոդյուսերԳո Բյոնգ Չհոլ
Շին Ին Սու
Կիմ Սունգ Գուն
Ջո Ունգ
Յուն Ջե Հյոկ
ՍցենարիստՊակ Ջե Բոմ
ՕպերատորԲյուն Չուն Հո
Մուն Չանգ Սու
ԵրաժշտությունԼի Փիլ Հո
ԽմբագիրԿիմ Մի Կյոնգ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էփետրվարի 16, 2015-ից ապրիլի 21, 2015
ՀեռուստաալիքKBS2
ԸնկերությունIOK Media
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափDolby Digital 2.0
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Արյուն (հանգըլ: 블러드; կոր․ նոր ռոմ․: Beulleodeu), 2015 թվականի հարավկորեական սերիալ, որում նկարահանվել են Ան Ջե Հյոնը, Ջի Ջին Հեն, Կու Հե Սոնը և Սոն Սու Հյոնը[1][2][3][4][5]: Այն ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2015 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 21- ը, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը՝ 22։00։ Սերիալը ունի 20 սերիա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք երկրների մշակույթներում կան լեգենդներ վամպիրների մասին։ Իսկ եթե դրանք լեգենդներ չե՞ն, այլ իրական հիվանդություն, որը գոյություն ունի աշխարհում արդեն մի քանի դար։ VBT- 01 վամպիր դառնալու վիրուս է, որը մարդկանց վերածում է արյունախում հրեշների։ Այն անբուժելի է, շատ լրջորեն փոփոխում է օրգանիզմը, դանդաղեցնելով ծերացումը, ուժի և արագության մեծացում, լավացնելով ըմբռնումը, հնարավորություն է տալիս վերականգնվել։ Թվում է, թե այս վիրուսը պարգև է, բայց իրականում այն անեծք է, քանի որ նրա պատճառով մարդը անընդհատ զգում է արյան կարիք։

Պակ Ջի Սանգը վարակվել է վիրուսով, երբ նույնիսկ ծնված չի եղել։ Նրա ծնողները եղել են վամպիր, այդ պատճառով տղան ծնվել է այդպիսին։ Այն իսկապես եղել է բացառիկ երևույթ, երբ հիվանդությունը ամբողջությամբ անցել է երեխային ժառանգականության միջոցով։ Տղայի ծնողները եղել են բժիշկներ և հետազոտել են իրենց հիվանդությունը, որպեսզի այն բուժեն։ Նրանք վստահ էին, որ մի օր իրենց յուրահատուկ երեխայի շնորհիվ կգտնեն բուժումը։

Միայն թե եղել են նաև այլ գիտնականներ, ովքեր երազել են օգտագործել վիրուսը իրենց շահերի համար, սովորել նրա հիման վրա առանձնացնել միջոցներ, որոնք տալիս են վամպիրի հիմնական ունակությունները. վերականգնումը և հսկայական ֆիզիկական ուժը։ Այդ գիտնականները երազում էին բռնել Ջի Սանգին, քանի որ վամպիրիզմը նրա բնույթն է, այլ ոչ թե հիվանդություն։ Ծնողները կարողացել են փրկել նրան, բայց նրանք զոհվել են։ Տղան մեծացել է, երազելով վրեժխնդիր լինել իր մահացած ընտանիքի համար։

Ջի Սանգը դարձել է հայտնի բժիշկ ուռուցքաբանության ոլորտում։ Նա եղել է կամավոր պատերազմի ժամանակ, և աշխատել է աշխարհի խոշորագույն հիվանդանոցներում, բուժել է հազվադեպ դեպքեր։ Բայց նա ամեն ինչ թողնում է, որպեսզի վերադառնա Կորեա, քանի որ, այնտեղ երևացել է իր ծնողներին սպանած հանցագործների հետքերը։ Նա դարձել է ուռուցքաբանության բաժնի գլխավոր, այն հիվանդանոցում, որտեղ տանում էին հացնագործների հետքերը։ Տղան սկսում է իր ունակությունները օգտագործել հօգուտ հիվանդների, և միաժամանակ փորձում էր ազատվել վիրուսից, գտնել բուժում, որպեսզի կրկին դառնա սովորական մարդ։ Նույն պահին հետևելով թշնամուն, նա ավելի լավն էր դառնում, լավացնելով իր ունակությունները, վերածվել է կատարյալ վամպիրի։ Բայց որքան շատ էր նա ուժեղանում, այնքան շատ էր մեծանում հասարակ մարդ լինելու ցանկությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ան Ջե Հյոն - Փաք Ջի Սան
    • Բեք Սեոնգ Հվան - երիտասարդ Ջի Սանը

Փաք Ջի Սանը գեղեցիկ է, հարուստ, խելացի, հիվանդանոցի ուռուցքաբանության բաժնի գլխավոր։ Նրա ծնողները վարակվել են «վամպիրի» վիրուսով։ Եվ նա համապատասխանաբար ծնվել է վամպիր։ Որպեսզի դառնա մարդ, նա անցկացնում է կլինիկական հետազոտություններ։ Իսկ իր վամպիրի ունակությունները օգտագործում է օգուտ մարդկանց։

  • Ջի Ջին Հե - Լի Ջե Ուկ

Լի Ջե Ուկը նույնպես վամպիր է։ Նա հարուստ է, ունի հումորի զգացում, և ընդհանուր առմամբ նա կատարյալ է։

  • Կու Հե Սոն - Յու Ռի Թա / Յու Չե Են
    • Ջունգ Չան Բի - երիտասարդ Չե Են

Յու Ռի Տան աշխատում է բժիշկ հիվանդանոցում, որը տնօրինում է իր հորեղբայրը։ Մեծացել է հարուստ, ազնվական ընտանիքում, այդ պատճառովել երես առած և ամբարտավան է։ Մի անգամ փոքր տարիքում մոլորվել է անտառում, և նրան փրկել է մի տղա։ Նա միշտ հիշում է այդ դեպքը։

  • Սոն Սու Հյոն - Մին Հա Յոն

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջունգ Հե Ին- Ջու Հյոն ՈՒ
  • Ջունգ Հի Սունգ- Չոի Սու Են
  • Ջին Կյոնգ- Չոի Կյոնգ Ին (Ասոցացիայի տնօրեն)
  • Ռյու Սու Յանգ - Պալ Հյոն Սո (Ջի Սանգի հայրը)
  • Պակ Ջու Մի - Հան Սոն Յանգ (Ջի Սանգի մայրը)
  • Կիմ Կապ Սու - Յու Սեոկ Ջու
  • Սոն Սուկ - Սիլվիա Ան (Նոն)
  • Պակ Թե Ին- Սո Հյե Րի
  • Կվոն Հյոն Սանգ - Նամ Չոլ Հուն
  • Լի Ջի Հուն- J
  • Կիմ Յու Սոկ - Ջունգ Ջի Թե
  • Ջո Ջե Յուն - Ու Իլ Նամ
  • Ջունգ Յոնգ - Լի Հո Յոնգ
  • Գոնգ Ջունգ Հվան- Գերարդ Քիմ
  • Պակ Ջոն Մյուն - Լի Յանգ Ջու
  • Լուվի - Լուվի (Ռոբոտ)
  • Կանգ Սունգ Մին - Ջու Ին Հո

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիայի # Ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[6] AGB Nielsen[7]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 16 փետրվարի 2015 թվական 5.3% 6.0% 5.2% 6.0%
2 17 փետրվարի 2015 թվական 4.9% 5.3% 4.7% 5.1%
3 23 փետրվարի 2015 թվական 6.1% 6.3% 6.0% 6.2%
4 24 փետրվարի 2015 թվական 5.8% 5.9% 5.5% 5.6%
5 2 մարտի 2015 թվական 4.6% 4.5% 4.1% 6.5%
6 3 մարտի 2015 թվական 5.5% 5.5% 5.4% 5.4%
7 9 մարտի 2015 թվական 4.4% 5.2% 4.4% 5.2%
8 10 մարտի 2015 թվական 4.7% 4.5% 4.8%
9 16 մարտի 2015 թվական 4.6% 4.6% 4.3% 4.3%
10 17 մարտի 2015 թվական 5.1% 4.9% 5.6% 5.4%
11 23 մարտի 2015 թվական 4.4% 3.7% 3.8% 3.1%
12 24 մարտի 2015 թվական 4.9% 4.0% 4.5% 3.6%
13 30 մարտի 2015 թվական 4.8% 4.9% 4.2% 4.3%
14 31 մարտի 2015 թվական 5.6% 6.4% 5.3% 5.0%
15 6 ապրիլի 2015 թվական 5.3% 5.5% 4.4% 4.6%
16 7 ապրիլի 2015 թվական 5.3% 5.5% 5.0% 5.2%
17 13 ապրիլի 2015 թվական 5.3% 5.4% 3.8% 3.9%
18 14 ապրիլի 2015 թվական 5.3% 5.0% 4.4% 4.1%
19 20 ապրիլի 2015 թվական 6.4% 6.5% 4.7% 4.8%
20 21 ապրիլի 2015 թվական 5.4% 5.5% 5.0% 5.1%
Միջինը 5.2% 5.3% 4.7% 4.8%

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Անվանակարգ Ստացող Արդյունք
2015
KBS Drama Awards
Գերազանցության մրցանակը, Դրամայի միջին հասակի դերասան Ան Ջե Հյոն Առաջադրված
Գերազանցության մրցանակը, Դրամայի միջին հասակի դերասան Ջի Ջին Հի Առաջադրված
Գերազանցության մրցանակը, Դրամայի միջին հասակի դերասան Կու Հե Սոն Առաջադրված
Լավագույն զույգBest Couple Award Ան Ջե Հյոն և Կու Հե Սոն Առաջադրված
Լավագույն դրամա, Միջին հասակի դրամա կատեգորիա Լավագույն դրամա Առաջադրված

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Կորեայում վարկանիշը ցածր է եղել, բայց միջազգայինում այն մեծ ճանաչման է արժանացել և դարձել է համար 1-ը, Drama Fever, Viki, and My Asian TV հեռուստաալիքներում առաջին սերիայից մինչև վերջին սերիան։ Սերիալը զբաղեցրել է Չինական վեիբեյի 1-ին տեղը Թեժ թեմա ցանկում և 6-րդ տեղը Drama Fever Top 10 Most Popular Korean Drama of 2015-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ahn Sung-mi (February 12, 2015)։ «Little brother from My Love gets shot at big time»։ The Korea Herald։ Վերցված է March 4, 2015 
  2. Kim Min-ji (December 1, 2014)։ «Ahn Jae Hyeon Considering Lead Role for Drama Blood»։ enewsWorld։ Վերցված է February 10, 2015 
  3. Park Ah-reum (January 19, 2015)։ «Ahn Jae Hyeon, Ku Hye Sun, Ji Jin Hee and More Attend Script Reading for Blood»։ enewsWorld։ Վերցված է February 10, 2015 
  4. Choi Shin-ae (January 21, 2015)։ «Ahn Jae Hyeon Dresses Up as a Vampire Doctor for Blood's First Filming»։ enewsWorld։ Վերցված է February 10, 2015 
  5. Park Seul-gi (January 28, 2015)։ «New Drama Blood Team Wishes For The Best»։ BNTNews։ Վերցված է February 10, 2015 
  6. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNmS Ratings (Korean)։ Արխիվացված օրիգինալից-ից November 28, 2013-ին։ Վերցված է February 16, 2015 
  7. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Արխիվացված օրիգինալից-ից December 26, 2013-ին։ Վերցված է February 16, 2015 
  8. «--Blood link»։ PPTV (Thai) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]