Ով ես դու․ Դպրոց 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ով ես դու․ Դպրոց 2015
후아유: 학교 2015
Ով ես դու. Դպրոց 2015.jpg
Ժանրդեռահասական դրամա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորԲեկ Սանգ Հուն
Կիմ Սունգ Յուն
Գլխավոր
դերերում
Կիմ Սո Հյոն, Նամ Ջու Հյուկ և Յուկ Սունգ Ջե
ՊրոդյուսերԼի Գուն Ջուն
Յուն Ջե Հյուկ
ՍցենարիստԿիմ Հյուն Ջունգ
Կիմ Մին Ջունգ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էապրիլի 27, 2015-ից հունիսի 16, 2015
ՀեռուստաալիքԿորեայի հեռարձակման համակարգ
ՀաջորդԴպրոց 2017
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Ով ես դու. Դպրոց 2015 (հանգըլ՝ 후아유: 학교 2015, կորեերենի նոր ռոմանականացում՝ Huayu: Hakgyo 2015}}), 2015 թվականի հարավկորեական երիտասարդական դորամա (հեռուստասերիալ), որում նկարահանվել են Կիմ Սո Հյունը, Յուկ Սունգ Ջեն և Նամ Ջու Հյուկը։ Հեռարձակվել է 2015 թվականի ապրիլի 27-ից հունիսի 16-ը՝ KBS2 հեռուստաալիքի եթերում՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ժամը 21։55-ին[1][2]։ Բաղկացած է 16 սերիայից։

Սա KBS-ի School խորագիրը կրող թվով 6-րդ դրաման է։ Մյուս դորամաները ցուցադրվել են 1999-2002 թվականներին, և միայն 2013 թվականին վերսկսել ցուցադրվել։ Սերիաները իրատեսորեն պատկերում են կորացի երիտասարդների պայքարը և երկընտրանքները, որոնք իրենք հանդիպում են իրենց երիտասարդության ժամանակ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գո Ըն Բյոլը և Լի Ըն Բին երկվորյակներ են։ Ըն Բին ապրում է «Սիրո տան»-ը, որը մանկատուն է Թոնգյոնգում (Հարավային Գյոնգսանգ նահանգում)։ Այստեղ փոքրիկները նրան որպես մայր են ընդունում։ Սակայն նա թաքցնում է այն փաստը, որ դպրոցում աղջիկների խմբի կողմից բուլինգիի է ենթարկվում, իսկ ուսուցիչները աչք են փակում։

Մյուս կողմից, Գո Ըն Բյոլը Սեգանգի ավագ դպրոցի ամենահայտնի աղջիկն է։ Դպրոցը Սեուլի Գանգնամ թաղամասի ամենահեղինակավոր կրթական հաստատությունն է։ Ըն Բյոլի լավագույն ընկերուհիներն են Չա Սոնգ Ջուն և Լի Չի Ջին, ինչպես նաև իր լավագույն ընկերը՝ Հան Յի Ան-ը, ով դպրոցի աստղ լողորդն է։

Ըն Բին և Ըն Բյոլը միևնույն արտաքինն ունեն, սակայն միայն Ըն Բյոլը գիտի երկվորյակ քրոջ գոյության մասին։ Ի տարբերություն ուրախ Ըն Բիի՝ Ըն Բյոլը կոպիտ և գաղտնապահ է։

Օրերից մի օր դպրոցական ուղևորության ժամանակ Ըն Բյոլն անհետանում է։ Միևնույն ժամանակ Ըն Բին անարդարացիորեն հեռացվում է դպրոցից և կամրջից նետվելով՝ ցանկանում է ինքնասպանություն գործել։ Տասն օր անց վիրավոր և հիշողությունը կորցրած Ըն Բիին գտնում են, և Ըն Բյոլի մայրը՝ մտածելով, որ գտել է աղջկան, տանում է իր տուն, և այնտեղ Ըն Բին սկսում է ապրել Ըն Բյոլի կյանքով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Մի Սոն ― Սոնգ Մի Կյունգ
  • Լի Փիլ Մո ― Կիմ Ջուն Սոկ
  • Լի Դավիդ ― Փակ Մին Ջուն
  • Կիմ Հի Ջունգ ― Չա Սոնգ Ջու
  • Լի Չո Հի ― Լի Շի Ջին
  • Ջո Սո Հյանգ ― Կվանգ Սո Յունգ
  • Փակ Դու Սիկ ― Կվոն Կի Տե
  • Յույունգ ― Ջո Հե Նա
  • Ջանգ Ին Սուբ ― Սունգ Ջուն Ջե
  • Կիմ Բո Րա ― Սո Յունգ Ըն
  • Լի Դե Յոն ― Հան Կի Չուն
  • Ջոն Նո Մին ― Գոնգ Ջե Հո
  • Ջունգ Ին Գի ― Փակ Ջուն Հյունգ
  • Կիմ Ջունգ Նան ― Շին Ջունգ Մին
  • Կիմ Սե Ա ― Շին Յի Յունգ
  • Լի Հի Դո ― տնային ուսուցիչ
  • Շին Ջունգ Գըն ― տնօրեն

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ # Թողարկման ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS վարկանիշ[4] AGB Nielsen[5]
Ըստ ընդհանուր տարածքի Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Ըստ ընդհանուր տարածքի Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 27 April 2015 4.8% 5.1% 3.8% 3.4%
2 28 April 2015 4.8% 4.8% 4.2% 3.8%
3 4 May 2015 6.5% 6.6% 4.1% 4.1%
4 5 May 2015 6.3% 6.8% 5.9% 5.7%
5 11 May 2015 6.7% 7.4% 5.0% 5.6%
6 12 May 2015 7.1% 7.8% 6.0% 6.5%
7 18 May 2015 7.3% 8.0% 6.0% 6.4%
8 19 May 2015 7.6% 8.0% 6.7% 7.2%
9 25 May 2015 7.8% 8.9% 6.8% 7.0%
10 26 May 2015 7.4% 8.2% 7.1% 7.1%
11 1 June 2015 8.2% 9.2% 6.9% 7.9%
12 2 June 2015 8.1% 8.9% 7.0% 7.6%
13 8 June 2015 8.9% 10.3% 7.7% 8.1%
14 9 June 2015 8.6% 9.9% 8.1% 8.6%
15 15 June 2015 9.2% 10.0% 7.5% 8.1%
16 16 June 2015 9.7% 11.7% 8.2% 8.5%
Միջին 7.4% 8.2% 6.3% 6.6%

Նշում. Կապույտ - Ամենացածր դիտողականությամբ դրվագ; Կարմիր - Ամենաբարձր դիտողականությամբ դրվագ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim Min-ji (մարտի 31, 2015)։ «Nam Joo Hyuk Confirmed as Male Lead of School 2015»։ enewsWorld։ Վերցված է 2015-04-06 
  2. Yoon So-hee (ապրիլի 6, 2015)։ «'후아유-학교2015' 남주혁·김소현·육성재 환상호흡의 대본리딩 현장 공개»։ TenAsia (Korean)։ Վերցված է 2015-04-06 
  3. Jones Julie (ապրիլի 2, 2015)։ «Who Are You – School 2015 Has A Cast»։ KDramaStars։ Վերցված է 2015-04-06 
  4. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNmS Ratings (Korean)։ Վերցված է 2015-04-27 
  5. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է 2015-04-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]