Կուտնեյ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Կուտնեյ ազգային պարկ
Kootenay National Park.jpg
Տեսակ National Park of Canada
Մասն է Canadian Rocky Mountain Parks World Heritage Site[1]
Երկիր Canadian Red Ensign (1868–1921).svg Կանադա
Վարչատարածք Regional District of East Kootenay
Հիմնվել է 1920[2]
Մակերես 1406,4 կմ²[2]
Կոորդինատներ: 50°52′59.160000099996″ հս․ լ. 116°2′56.400000100024″ ամ. ե. / 50.88310000002777400° հս․. լ. 116.04900000002778881° ավ. ե. / 50.88310000002777400; 116.04900000002778881
Կուտնեյ ազգային պարկը գտնվում է Կանադաում
Կուտնեյ ազգային պարկ
Կուտնեյ ազգային պարկը գտնվում է Երկիրում
Կուտնեյ ազգային պարկ

Կուտնեյ ազգային պարկ (անգլ.՝ Kootenay National Park), գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հարավարևելյան հատվածում: Զբաղեցնում է կանադական ժայռոտ լեռներից 1406 կմ2 տարածք և կազմում է Համաշխարհային ժառանգության օբյեկտի մի մաս: Հարավարևելյան մուտքի մոտ պարկը գտնվում է 918 մետր բարձրության վրա, Դելտաֆորմ լեռների հատվածում՝ 3424 մետր բարձրության: Կուտնեյը Կանադայի ժայռոտ լեռների սահմանային չորս լեռնային պարկերից մեկն է. մյուս երեք ազգային պարկերն են՝ Բանֆ ազգային պարկ (արևելք), Յոհո ազգային պարկ (հյուսիս), Յասպեր ազգային պարկ, որը Կուտնեյի հետ սահման չունի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե կոչվել է «Կուտնեյ դոմինիոն պարկ», ստեղծվել է 1920 թվականին Բրիտանական Կոլումբիա նահանգի և Կանադայի դաշնային կառավարության միջև համաձայնագրի շրջանակներում՝ կառուցելու մայրուղի ավտոճանապարհի ցանկացած կողմի հողատարածքի փոխարեն: 94 կմ երկարությամբ նորակառույց Բանֆ-Ուինդերմեր մայրուղու երկու կողմերում կառուցված 8 կմ երկարությամբ հողատարածքը դարձավ ազգային պարկ:

Այգին բաց է տարվա բոլոր եղանակներին, հիմնական զբոսաշրջային շրջանը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր, ճամբարային արշավները սկսվում են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ, սահմանափակ ձմեռային արշավ հնարավոր է միայն Դոլ Վարդեն ճամբարում:

Պարկի անունը գալիս է Կուտնեյ գետի անունից, որն այգով հոսող երկու հիմնական գետերից մեկն է, մյուսը Վերմիլիոն գետն է: Մինչ Վերմիլիոն գետն ամբողջովին գտնվում է այգու ներսում, Կուտնեյ գետի ակունքը գտնվում է պարկի սահմանից դուրս և պարկ է հոսում անցնելով Ժայռոտ լեռներ ջրուղին՝ ի վերջո միանալով Կոլումբիա գետին: BC Highway 93 մայրուղին (Բանֆ-Ուինդերմեր մայրուղի) երկու գետերի երկայնքով անցնում է զբոսայգու միջով:

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու հիմնական տեսարժան վայրերն են Ռադիումի հիդրոթերմալ հանքավայրերը, Օլիվեր լիճը, Մարմարե կիրճը, Սինքլեր կիրճը: Տաք աղբյուրների լողավազանի ջեմաստիճանը հասնում է 35-47°C : Paint Pots-ը երկաթով հարուստ սառը հանքային աղբյուրների խումբ է, որոնք բխում են մի քանի փոքր ավազաններով և երկրի վրա առաջացնում մուգ կարմրանարնջագույն երանգ: Մինչև 20-րդ դար Paint Pots-ը առաջին ազգերի խմբերի համար եղել է օքրա ներկանյութի հիմնական աղբյուրը:

Paint Pots

Այգու համեմատաբար փոքր լայնության (ավտոճանապարհի յուրաքանչյուր կողմում հինգ մղոն) պատճառով զբոսայգու շատ գրավիչ վայրեր գտնվում են ճանապարհին մոտ և հասանելի են սայլակով: Մի շարք անտառային հրդեհների լուրջ վնասները նկատելի են ճանապարհից: Մեքենայով Մարմարե կիրճից անցնելով կարճ տարածք՝ կարելի է հասնել Նումա ջրվեժ, որը հասնանելի է նաև Highway 93-ից:

Ռադիումի հիդրոթերմալ հանքավայրերից տասը րոպե հեռավորության վրա է գտնվում Օլիվեր լիճը, որը հայտնի զբոսավայր է՝ շրջապատված կարճ արահետներով:

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկում գերակշռում են նստվածքաշերտային ժայռոտ լեռները և սառցադաշտային հովիտները մինչև Պլեյստոցեն նստվածքներ:

Պարկի հյուսիսարևմտյան անկյունում կան հրաբխային մագմատիկ ապարներ, որոնք հայտնի են որպես Սառցե գետի համալիր, որը պարունակում է սոդալիտի (դեկորատիվ քարեր) պաշարներ: Տաք աղբյուրների շրջակայքի բլուրները հիմնականում տուֆից են, կալցիումի կարբոնատային ապարներից, որը ձևավորվում է գերակշռող տաք աղբյուրի ջրի սրընթացությամբ, երբ հասնում է ջրի սառը մակերեսին:

Պարկի հարավարևմտյան անկյունում գտնվող ժայռերը կազմում են Պուրսել լեռների հին տարածքի մաս, իսկ պարկի արևելյան հատվածի լեռներն ավելի երիտասարդ Ժայռոտ լեռների մաս են կազմում:

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկի կենդանիների շարքում ներառված են էլկ, ամերիկյան գորշուկ, պումա, կզաքիսներ, սպիտակապոչ եղջերու, լեռնային այծ, կանադական լուսան, արջամուկ, արևմտյան որմզդեղն, գրիզլի, կոյոտ, Մակենզիի հովտային գայլ, ամերիկյան սև արջ, կուղխ, սևապոճ եղնիկ, ոսկեփայլ սկյուռ և հաստակոտոշ ոչխար:

Համաշխարհային ժառանգության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը Կանադայի Ժայռոտ լեռների պարկերը ձևավորող այլ ազգային և նահանգային զբոսայգիների հետ մեկտեղ 1984 թվականին հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության վայր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://whc.unesco.org/en/list/304/
  2. 2,0 2,1 World Database on Protected Areas — 1981.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]