Ուոթերթոն Լեյքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ուոթերթոն Լեյքս
անգլ.՝ Waterton Lakes National Park
Waterton Park - Alberta CA.jpg
ՏեսակԿանադայի Ազգային պարկ
Մասն էWaterton-Glacier International Peace Park? և Waterton Biosphere Reserve?
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
ՎարչատարածքImprovement District No. 04 (Waterton)?
Հիմնվել էմայիսի 20, 1895
Մակերես505 կմ²[1]
Կոորդինատներ: 49°3′ հս․ լ. 113°56′ ամ. ե. / 49.050° հս․. լ. 113.933° ավ. ե. / 49.050; 113.933
Ուոթերթոն Լեյքսը գտնվում է Կանադաում
Ուոթերթոն Լեյքս
Ուոթերթոն Լեյքսը գտնվում է Երկիրում
Ուոթերթոն Լեյքս

Ուոթերթոն Լեյքս (անգլ.՝ Waterton Lakes National Park, ֆր.՝ Parc national de Kouchibouguac ), ազգային պարկ Կանադայում: Այն տեղակայված է կանադական Ալբերտա պրովինցիայից հարավ-արևմուտք, Բրիտանական Կոլումբիա պրովինցիայի և ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի սահմանին: Ազգային պարկը մտնում է կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցի մեջ, ինչպես նաև ամերիկյան Գլեյշեր ազգային պարկի հետ հանդիսանում է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ՄԱԿԳՄԿ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) օբյեկտ:

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի քարտեզ

Ուոթերթոն Լեյքս ազգային պարկը տեղակայված է Ալբերտա պրովինցիայի մայրաքաղաք Կալգարիից 270 կիլոմետր հարավ, և Լեթբրիջից 130 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Քարքարոտ լեռներ արևելյան լանջին[2]:

Ազգային պարկի մակերեսը կազմում է 505,0 կմ²: Համանուն կենսոլորտային արգելոցը բաժանված է համաձայն զոնավորման կոնցեպցիայի և ներառում է 462,85 կմ² մակերեսով կենտրոնական մասը, 63,12 կմ² մակերեսով բուֆերային զոնան, ինչպես նաև տարանցիկ գոտին, որի մեջ մտնում է պարկից 20 կմ արևելք և հյուսիս[3]:

Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 1274 մետրից 2918 մետրի սահմաններում[3]: 1500 միլիոն տարի առաջ ազգային պարկի տարածքում ծով է եղել, սրա ապացույցն են տարածքում հայտնաբերված աղի բյուրեղները և քարացած ալեծալքը: Հետո՝ մինչև բարդ կենդանի օրգանիզմների առաջացումը, էրոզիայի հետևանքով ձևավորվել են քարային ապարները: Պարկում ներկայացված են տարբեր գույների քարային ապարներ, օրինակ՝ կարմիս արգիլիթը, որը պարունակում է օքսիդացած երկաթի, նույն ժամանակ կա նաև չօքսիդացած երկաթ պարունակող կանաչ արգալիթ[4]: Կան նաև բաց դարչնագույն, մոխրագույն, շագանակագույն քարեր (դոլոմիտ, կրաքար), ինչպես նաև հրաբխային ծագման սև քարեր:

Ուոթերթոն Լեյքս ազգային պարկի լեռները ձևավորվել են մեկ խոշոր շարժման պրոցեսի հետևանքով, այլ ոչ թե փոքր երևույթների, ինչպես Քարքարոտ լեռների մնացած հատվածի դեպքում է: Միլիոնավոր տարիների ընթացքում՝ հարավ-արևմուտքից հյուսիս արևելք շարժումը, ապարներին հնարավորություն է տվել 100 կիլոմետր տեղաշարժվել և ծածկել առավել երիտասարդ (70 միլիոն տարի) ապարները: Այս ծալքավորությունը կրում է Լյուիս-Թրեսթ (անգլ.՝ Lewis Thrust) անունը[4]:

Waterton.jpg
Ալբերտա լիճը Ուոթերթոնում

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի Սամմիթ լիճ

Ծովի մակարդակից ունեցած բարձրությունների տարբերությունը պայմանավորում է տեղանքի կենսաբազմազանությունը: Այստեղ կան դաշտեր, ենթալպիական անտառներ, ալպիական տունդրա, պրերիաներ, քարեր, լճեր և նաև քաղցրահամ ջուր ունեցող ճահճային տարածքներ: Այս էկոտարածքներից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ բուսական աշխարհը: Պրերիաներում աճում են հետևյալ բույսերը՝ Danthonia, Festuca scabrella и Koeleria macrantha, տերևավոր անտառներում՝ Populus tremuloides, Amelanchier alnifolia և Heracleum lanatum, բարձրալեռնային ալպիական մարգագետիններում՝ Pseudotsuga menziesii, Pinus contorta, Pinus flexilis և Pinus albicaulis: Ծառերի բարձրության մակարդակին աճում են այնպիսի բույսեր ինչպիսիք են՝ Dryas octopetala և Polemonium viscosum: Ենթալպիական անտառը ցածրադիր հատվածներում բնորոշվում է Picea engelmannii и Abies lasiocarpa բույսերով, իսկ բարձրադիր հատվածներում՝ Larix lyallii, Luzula hitchcockii, Picea engelmannii և Abies lasiocarpa բույսերով[5]:

Տարածքի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկով անցնում է 49 զուգահեռական

1932 թվականին Գլեյշիր և Ուոթերթոն Լեյքս ազգային պարկերը միացրեցին, դառնալով աշխարհում առաջին միջազգային պարկը: 1992 թվականին միջազգային պարկը ճանաչվեց Համաշխարհային ժառանգություն օբյեկտ: Սրա պատճառը բուսական աշխարհի և կաթնասունների կենսաբազմազանությունն էր, ինչպես նաև երևելի լեռների և սառցադաշտերի տեսակները[6]: 1979 թվականին ազգային պարկն ու շրջապատող տարածքը ներառվեցի համաշխարհային կենսոլորտային տարածքների ցանցում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Database on Protected Areas — 1981.
  2. «Waterton Lakes National Park: Location and Directions» (անգլերեն)։ Парки Канады։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-04 
  3. 3,0 3,1 3,2 «WATERTON» (անգլերեն)։ ЮНЕСКО։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-04 
  4. 4,0 4,1 «Geology and Landforms» (անգլերեն)։ Парки Канады։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-04 
  5. «Waterton Lakes National Park» (անգլերեն)։ Канадская энциклопедия онлайн։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-04 
  6. «Waterton Lakes National Park» (անգլերեն)։ Канадская энциклопедия онлайн։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]