Կորին Լե Կերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորին Լե Կերե
Corinne Le Quéré, 2016 (cropped).jpg
Ծնվել էհուլիս 1966 (56 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, օդերևութաբան, կլիմայաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Արևելյան Անգլիայի համալսարան և Ստոկհոլմի համալսարան
Գործունեության ոլորտԿլիմայագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1] և High Council on Climate?
Ալմա մատերՄոնրեալի համալսարան, ՄաքԳիլի համալսարան (1992)[2], Պիեր և Մարի Կյուրիի համալսարան[3] և Sorbonne University? (1999)[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ
Կայքuea.ac.uk/environmental-sciences/people/profile/c-lequere(անգլ.)
Commons-logo.svg Corinne Le Quéré Վիքիպահեստում

Կորինն Լե Կերե (Corinne Le Quéré, հուլիս 1966), ֆրանս-կանադացի գիտնական։ Ուսումնասիրում է կլիմայի փոփոխության և ածխածնի ցիկլի փոխազդեցությունը։ Արևելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր է, 2011-2018 թվականներին եղել է Tyndall Centre–ի տնօրեն, Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ է (2016)[8]։ 2014 թվականից Future Earth գիտական կոմիտեի անդամ է, 2016 թվականից բրիտանական Committee on Climate Change-ի անդամ։ Կլիմայի փոփոխությունների միջպետական փորձագիտական խմբի 3-րդ (2001), 4-րդ (2007) և 5-րդ (2014) զեկույցների գնահատման, ինչպես նաև Millennium Ecosystem Assessment-ի համահեղինակ է[9]։

Ավարտել է Մոնրեալի համալսարանը ֆիզիկայի բակալավրի աստիճանով և ՄաքԳիլի համալսարանը` մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների մագիստրոսի աստիճանով։ 1999 թվականին Փարիզի Պիեռ և Մարիա Կյուրիների համալսարանում ստացել է օվկիանոսագիտության փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Աշխատել է ԱՄՆ-ի Պրինստոնի համալսարանում և Գերմանիայում Մաքս Պլանկի (Max Planck Institute for Biogeochemistry) անվան բիոգեոքիմիայի ինստիտուտում, ինչպես նաև British Antarctic Survey-ում։ 2009—2013 թվականներին եղել է Global Carbon Project-ի համանախագահը։

2016 թվականի մարտի 29-ից նա ընդգրկվել է բրիտանական Committee on Climate Change հանձնաժողովի կազմում։

Roadtoparis.info–ն Կորինն Լե Կերեին ընդգրկեց «Կլիմայի փոփոխության բանավեճում ալիք ստեղծող 20 կանանց» (20 women making waves in the climate change debate) կազմում [5]:

Համարվում է Science, Nature Climate Change և Nature Geoscience[9] աշխատությունների հեղինակը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի Կ. Բերտոյի մրցանակ
  • 2013/2014 - Copernicus Medal, Copernicus Gesellschaft eV Կոպեռնիկոսի մեդալ (առաջին պարգևատրվողը)[10]
  • 2014 - դասախոս, Ստոկհոլմի համալսարանում
  • 2015 - European Academy of Sciences-ի Բլեզ Պասկալի մեդալ[11]
  • 2019 - Prince Albert I Medal, IAPSO-ից[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]