Jump to content

Կորած աղջիկը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորած աղջիկը
անգլ.՝ Gone Girl
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրթրիլեր
Ձևվեպ
ՀեղինակՋիլլիան Ֆլինն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՄիսսուրի
ՀրատարակչությունCrown Publishing Group
Հրատարակվել է2012

«Կորած աղջիկը» (անգլ.՝ Gone Girl), գրող Ջիլլիան Ֆլիննի թրիլեր վեպը, հրատարակվել է 2012 թվականի հունիսին։ Վեպը շատ արագ ընդգրկվել է «The New York Times» և «Publishers Weekly» պարբերականների բեսթսելլերների ցանկում (2012-2014)[1][2]։ Վեպը Նիք Դաննի մասին է, որը մեղադրվում է իր կնոջ անհետացման մեջ։

Մի քանի հարցազրույցում Ֆլիննը խոստովանել է, որ անհետացման մասին պատմությունը գրելիս ոգեշնչվել է Լաչի Պետերսոնի պատմությունից։ Գրողը գլխավոր հերոսներին է փոխանցել իր ապրումները՝ պայմանավորված «Entertainment Weekly» շաբաթաթերթում գրողի պաշտոնից հեռացմամբ։

Ֆլիննի սցենարը էկրանավորվել է 2014 թվականին ռեժիսոր Դևիդ Ֆինչերի կողմից։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Բեն Աֆլեքը և Ռոզամունդ Փայկը։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին մասը պատմում է Նիք Դաննի և նրա կնոջ՝ Էմիի ընտանեկան կյանքի մասին՝ էմիի օրագրային գրառումների հիման վրա նաև մեջբերումներ անելով նրանց անցյալից։ Նրանց աշխարհայացքները տարբերվում են․ Նիքը օրագրում դաժան է, մռայլ, ծույլ, իսկ Նիքը Էմիին նկարագրում է որպես դժվար, ինքնամփոփ, համառ և իռացիոնալ պերֆեկցիոնիստ։

Կրճատումից հետո ամուսնական զույգը Նյու Յորքից տեղափոխվում է Նիքի հայրենի քաղաք՝ Միսսուրի նահանգ, որպեսզի խնամեն նրա հիվանդ մորը։ Էմիին դուր էր գալիս Նյու Յորքի կյանքը, և վիճում է ամուսնու հետ տեղափոխվելու համար։

Իրենց ամուսնության տարեդարձին Էմին անհետանում է, և Նիքը դառնում է գլխավոր կասկածյալը։ Նրա հուզական սառնությունը, լուրը Էմիի հղիության մասին ոստիկանության և հասարակության աչքերում Նիքին դարձնում են մարդասպան։

Վեպի երկրորդ մասում ընթերցողն իմանում է, որ գլխավոր հերոսները անվստահելի պատմողներն են, որոնք թաքցնում են մանրուքները։ Պարզվում է, որ Էմին փախել է՝ իր «մահով» վրեժ լուծելով անհավատարիմ ամուսնուց։ Ինչպես հղիությունը, այնպես էլ օրագրային գրառումները կեղծ էին և նպատակ ունեին զրպարտել Նիքին։ Երբ մոթելում Էմիին կողոպտում են, նա հուսահատված օգնություն է խնդրում իր նախկին ընկերոջից՝ Դեզի Քոլինգսից։ Նա Էմիին պահում է իր տանը, որը գտնվում էր կղզու ափին, բայց շուտով կապվում է Էմիի հետ և իրեն զգում ծուղակում։

Այդ ժամանակ կնոջ թողած առեղծվածային գրառումներից Նիքը հասկանում է, թե ինչ ծուղակ էր նախապատրաստվել իր համար։ Դրանք հասկանալի էին միայն իրենց երկուսին, ուստի Նիքը չէր կարող ապացուցել Էմիի խորամանկությունը։ Փաստաբանի օգնությամբ նա փորձում է փոխել հասարակության կարծիքը իր մասին։ Հանրաճանաչ թոք-շոուի ընթացքում Նիքը ներողություն է խնդրում դավաճանության համար և Էմիին խնդրում վերադառնալ։ Նիքը ձերբակալվում է։

Էմին դիտում է հեռուստահաղորդումը և հավատում, որ ամուսինն իսկապես ցանկանում է վերադարձնել իրեն։ Նա սպանում է Դեզիին և վերադառնում։ Բոլորի համար նա պատմություն էր պատրաստել, թե իբր Դեզին առևանգել էր իրեն և բռնությամբ պահում էր իր տանը։ Նիքը գիտեր, որ այդ ամենը սուտ է, բայց քանի որ չէր կարող ապացուցել, ստիպված էր վերադառնալ Էմիի հետ ամուսնական կյանքին, մինչև որ հասարակության ուշադրությունը իրենց պատմության նկատմամբ կնվազեր։

Նիքը ձայնագրում է սեփական հիշողությունները Էմիի հանցագործությունների և խաբեության մասին։ Որպեսզի ամեն ինչ չբացահայտվի, Էմին դիմում է արհեստական բեղմնավորման՝ օգտագործելով Նիքի սերմնահեղուկը։ Սպառնալով, որ Նիքին թույլ չի տա մոտենալ երեխային՝ նա ստիպում է ոչնչացնել այդ ձայնագրությունները։ Վերջինս հանուն երեխայի անում է դա[3]։

Ստեղծելու պատմություն և հրատարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան այս ստեղծագործությունը Ջիլլիան Ֆլիննը գրել է ևս երկու հայտնի ստեղծագործություն պատասխանատվություն կրելու անընդունակ մարդկանց մասին՝ «Սուր առարկաներ» և «Մութ վայրեր»[4][5]։

Ֆլիննը իր սեփական անձնային հատկանիշներից որոշները վերագրել է գլխավոր հերոսին՝ Նիք Դանին․ Ֆլիննը ևս, հերոսի նման, հանրաճանաչ գրող էր, նա նույնպես հեռացվել էր աշխատանքից երկար տարիներ աշխատելուց հետո[6], նա նույնպես նյարդային էր, ինչպես Նիքը[7]։

Ինքնակենսագրական ուրվագծում («I Was Not a Nice Little Girl…») Ֆլիննը հաստատում է, որ Էմի Դաննի կերպարը ստեղծելիս ոգեշնչվել է իր սեփական ներքին մենախոսությունից։ Այս էսսեում Ֆլիննը խոսում է սադիստական մանկության մասին և պնդում, որ կանայք չեն խոստովանում իրենց դաժանությունը՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնք սովորաբար օգտվում են իրենց մանկության տհաճ պատմություններից[8][9]։

Ֆլիննի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել տարբեր ստեղծագործություններ՝ Զոի Հելլերի «Սկանդալային օրագիր», Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», Այրա Լևինի «Ռոզմարիի երեխան»[10]։ Ֆլիննը նաև տպավորվել է դետեկտիվ գրողների և ժամանակակից պրոզաիկների աշխատանքներից՝ Լաուրա Լիպման, Քարին Սլոթեր, Ջորջ Պելեկանոս, Դենիս Լիհեյն, Հարլան Քոբեն, Ջոյս Քերոլ Ուոթս, Մարգարետ Էդվուդ, Կորագեսսան Բոյլ, Լյու Արչեր, Ռոսս Մակդոնալդ[11]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«The New York Times»-ը Ջիլլիան Ֆլիննին համեմատել է Պատրիցիա Հայսմիթի հետ։ «Կորած աղջիկը» Ֆլիննին բերել է «ապշեցուցիչ հաջողություն»։ Քննադատները դրական են ընդունել վեպը[12][13][14]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը «20th Century Fox» կինոընկերության հետ միասին 1․5 միլիոն դոլարի դիմաց ձեռք է բերել ֆիլմը հարմարեցնելու իրավունք։ Գրքի հեղինակ Ջիլլիան Ֆլիննը անձամբ հանդես է եկել սցենարիստի դերում, իսկ Ուզերսփունը՝ պրոդյուսերի[15]։ 2013 թվականի մայիսին ռեժիսոր է դարձել Դևիդ Ֆինչերը[16], իսկ գլխավոր հերոսների կերպարները մարմնավորել են Բեն Աֆլեքը (Նիք) և Ռոզամունդ Փայկը (Էմի)։ «Regency Enterprises» և «Fox» ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ֆիլմի համատեղ ֆինանսավորման շուրջ[17][18]։ Ֆիլմը հայտնվել է մեծ Էկրանիններին 2014 թվականի հոկտեմբերի 3-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1] by Gabe Habash, Publishers Weekly, January 11, 2013
  2. «The Bestselling Books of 2014». PublishersWeekly.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Гиллиан Флинн Исчезнувшая / переводчик: Владислав Русанов. — Азбука-Аттикус, 2014. — 512 с. — (Звёзды мирового детектива). — ISBN 978-5-389-08694-4
  4. Nordyke, Kimberly (2012 թ․ նոյեմբերի 30). «Hollywood's Most Powerful Authors: Gillian Flynn on Adapting Gone Girl, Being Too 'Wimpy' for Crime Reporting and Her Best Advice to Writers (Q&A)». Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  5. Haupt, Jennifer (2012 թ․ նոյեմբերի 19). «Best-selling Author Gillian Flynn: Gone Girl». Psychology Today. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. Memmott, Carol (2012 թ․ հոկտեմբերի 9). «Gillian Flynn talks 'Gone Girl,' success and movie deals». USA Today. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. Rousseau, Caryn (2012 թ․ հունիսի 22). «Flynn's 'Gone Girl' poised to be summer thriller». Huffington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. Flynn, Gillian. «I Was Not a Nice Little Girl». Powells.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. Flynn, Gillian (2012 թ․ հուլիսի 6). «Author Essay: July 6, 2012». Bookreporter.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. Lee, Stephan (2012 թ․ դեկտեմբերի 4). «Best of 2012 (Behind the Scenes): Gillian Flynn on 'Gone Girl' twists – 'It's fine with me if people don't like the ending'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. Goodreads listing.
  12. Memmott, Carol (2012 թ․ հոկտեմբերի 8). «'Gone Girl' goes over the top in sales, expectations». USA Today. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. Rogan, Helen (2012 թ․ հունիսի 11). «Gone Girl». People. Retrieved from MasterFILE Premier using EBSCO.
  14. Grassi, Laurie (2012 թ․ դեկտեմբեր). «'Til Death DO US PART». Chatelaine.Retrieved through EBSCO.
  15. Nordyke, Kimberly (2012 թ․ նոյեմբերի 30). «Hollywood's Most Powerful Authors: Gillian Flynn on Adapting 'Gone Girl,' Being Too 'Wimpy' for Crime Reporting and Her Best Advice to Writers (Q&A)». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. Kit, Borys (2013 թ․ հունվարի 22). «David Fincher in Talks to Direct 'Gone Girl'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  17. Siegel, Tatiana (2013 թ․ հուլիսի 17). «Rosamund Pike Emerges as Front-Runner to Star in David Fincher's 'Gone Girl' (Exclusive)». The Hollywood Reporter. «Reese Witherspoon, who optioned the book last summer via her Type A production company, is on board as a producer only and will not star.»
  18. Fleming, Mike, Jr. (2013 թ․ հուլիսի 11). «Ben Affleck In 'Gone Girl'—Starring Role Before Directing 'Live By Night'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гиллиан Флинн Исчезнувшая / переводчик: Владислав Русанов. — Азбука-Аттикус, 2014. — 512 с. — (Звёзды мирового детектива). — ISBN 978-5-389-08694-4