Կոսովոյի անտառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառապատ Շար-Պլանինա լեռնաշղթան

Կոսովոյի անտառներ, մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության անտառային տնտեսության օբյեկտների ամբողջությունը։ Անտառները կազմում են երկրի ընդհանուր տարածքի մոտ 41%-ը[1][2]։ Անտառների մեծ մասը գտնվում է հարավ-արևմտյան տարածաշրջանում, այդ թվում՝ Պեչ, Դեչանի, Իստոկ, Յունիկ և Ջյակովիցա քաղաքների ծայրամասերում[3] և պաշտպանված են Կոսովոյի Սահմանադրության որոշ հոդվածներով[4]։ Կոսովոյում ներկայացված են անտառների մի քանի տեսակներ, գերակշռում են սոճու անտառները[5]։

Կոսովոյի բոլոր անտառներն ունեն հարուստ բուսական և կենդանական աշխարհ, ինչը մեծ նշանակություն ունի ողջ Բալկանյան տարածաշրջանի համար։ Կոսովոյի ֆլորան կազմում է Բալկանների բուսական աշխարհի մոտ 25%-ը[6]։ Կենսաբազմազանության կարևորագույն շրջաններն են Շար-Պլանինան և Ալբանական Ալպերը[7]։ Կոսովոյի անտառային տարածքները տուժում են սեզոնային հրդեհներից և ապօրինի ծառահատումից[8][9]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի անտառները համապետական նշանակություն ունեն և ներկայումս պաշտպանված են մեկ տասնյակ օրենքներով[10]։ Դրանց տարածքը կազմում է 464,800 հա (1,148,456 ակր), որից 278,880 հա (689,127 ակր) հանրային սեփականություն է և կառավարվում է Կոսովոյի անտառտնտեսության գործակալության կողմից, իսկ 185,920 հա (459,418 ակր) վերահսկվում է մասնավոր սեփականատերերի կողմից[11]։

Անտառները ազդում են Կոսովոյի կլիմայի վրա և պաշտպանում են հողի էրոզիայից։ Անտառային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 40 մլն մ², մեկ հեկտարի հաշվով մոտ 90 մ³ փայտանյութի խտությամբ[11]։ Ներկայացված են լայնատերև և փշատերև անտառներ[12]։

Անտառների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում ներկայացված է անտառների դասակարգումն ըստ Կոսովոյի անտառտնտեսության գործակալության[13]։

Անտառի տեսակներ Տարածքը հեկտարներով % բոլոր անտառների տարածքից
Լեռնային անտառներ 66 000 15 %
Հարթավայրային անտառներ 179 000 42 %
Երկրորդական անտառներ 82 000 20 %
Թփեր 103 000 23 %

Կոսովոյի անտառների մոտ կեսը ծառերի միջին տարիք ունի 0-ից 20 տարի, մինչդեռ մյուս կեսը գրեթե հավասարապես բաժանված է 20-ից 40, 40-ից 60 և 60-ից 80 տարիքային կատեգորիաների[13]։ Հանրային և մասնավոր անտառների ավելի քան երկու երրորդն ունեն ծառի բնի միջին տրամագիծ՝ 7 սանտիմետրից ավելի[12]։

Անտառներն ըստ փայտանյութի տեսակների[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանաձև դիագրամ, որը ցույց է տալիս Կոսովոյի անտառներում ամենատարածված փայտանյութի տեսակները[12]

Կոսովոյում անտառների ամենատարածված տեսակներից են[14]՝.

Անտառների վերականգնման տարեկան դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի ամբողջ տարածքի գրեթե կեսը անտառապատ է, ինչը հանգեցնում է անտառների տարեկան աճի բավարար աստիճանի։ Ընդհանուր պաշարը գնահատվում է մոտ 40 մլն մ3 փայտանյութ։ Այն տարեկան ավելանում է մոտ 1,3 մլն մ3-ով կամ մոտ 3 մ3-ով մեկ հեկտարի հաշվով։ Մյուս կողմից, փայտանյութի տարեկան պահանջարկը գնահատվում է մոտ 1 միլիոն մ3[15]։ Այդ հսկայական պահանջարկը պայմանավորված է նրանով, որ վառելափայտը ջերմության ամենատարածված աղբյուրն է ողջ երկրում։ Այսպիսով, Կոսովոյի անտառն ավելանում է տարեկան 300,000 մ3 փայտանյութով, մինչդեռ անտառները հիմնականում նվազման միտում ունեն[16]։

Պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի տարածքի մոտ 4,39%-ը համարվում է բնապահպանական[17][18]։ Կան 97 պահպանվող տարածքներ, որոնք իրենցից ներկայացնում են բնական արգելոցներ, տարածաշրջանային զբոսայգիներ, բնության հուշարձանները և ազգային պարկեր։ Դրանցից տարածքով ամենամեծը Շար Պլանինա լեռներն են՝ 60,000 հեկտար (148,300 ակր) ընդհանուր մակերեսով։ Գոյություն ունի ծրագիր Հյուսիսային Ալբանիայի Ալպերը նույնպես ազգային պարկ հայտարարելու վերաբերյալ[17]։

Բնակավայրեր անտառներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղ Բրոդ, Դրագաշ

Կոսովոյի անտառներում գտնվում են մի շարք բնակավայրեր։ Դրանցից առավել նշանավորները գտնվում են Կոսովոյի հարավ-արևմտյան մասում՝ Շար-Պլանինա լեռներում և հյուսիսալբանական Ալպերում։ Այնպիսի համայնքներ, ինչպիսիք են Շտերպցեն, Յունիկը և Դրագաշը, գտնվում են անտառապատ տարածքին մոտ, ուստի դրանք ներառում են մի քանի փոքր բնակավայրեր, որոնք ամբողջությամբ ընկած են անտառների մեջ։ Կոսովոյի այլ մասերում կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք մասամբ գտնվում են անտառներում։ Այդ իրավիճակը, սակայն, փոխվում է ուրբանիզացիայի բարձր տեմպերի և գյուղատնտեսական նպատակներով անտառահատումների պատճառով։ Լեպոսավիչ կոմունան նույնպես մոտ է Կոպաոնիկի լեռնաշղթայի նոսր անտառային տարածքներին։

Սպառնալիքներ և պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառների պահպանման մասին հիմնական օրենքը հաստատվել է 2003 թվականին Կոսովոյի Ասամբլեայի կողմից[19]։ Կոսովոյի Հանրապետության Սահմանադրությունը նաև նախատեսում է, որ Կոսովոյի անտառները պետք է պաշտպանված լինեն նախկինում հաստատված օրենքների համաձայն, ներառյալ անտառների մասին օրենքը[20]։ Դրանից հետո հաստատվել են բազմաթիվ այլ իրավական ակտեր, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության մասին և տարածքային հատակագծման մասին օրենքը, սակայն դրանց կիրառումը մնում է սահմանափակ։ Ֆիզիկական անձանց կողմից անտառների ապօրինի օգտագործումը հանդիսանում է բնապահպանական հարցերը կարգավորող հաստատությունների հիմնական խնդիրը։ Բացի այդ, անտառային տարածքներին հասցված վնասը լուրջ վտանգներ է ստեղծում բուսական և կենդանական աշխարհի անհետացող տեսակների համար, որոնք բնակվում են ապօրինի ծառահատման ենթարկվող տարածքներում[21]։

Կոսովոյում անտառների բաշխման քարտեզ[22]
Անտառ Ռուգովո Ալպերում

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի անտառների բուսական և կենդանական աշխարհը բավականին հարուստ է Սպիտակ Դրին գետի միջով միջերկրածովյան կլիմայի ազդեցության շնորհիվ[23]։ Այդ համատեքստում Շար-Պլանինան և հյուսիսալբանական Ալպերը Կոսովոյի կենսաբազմազանության երկու կարևորագույն տարածքներն են[7]։ Շար Պլանինայի անտառներում ապրում են 86 տեսակի անոթավոր բույսեր, իսկ հյուսիսալբանական Ալպերում բնակվում են 128 էնդեմիկ տեսակներ[24]։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pistacia palaestina-ն բնորոշ է Կոսովոյի անտառներին
Ալբանական շուշան

Կոսովոյի անտառային ֆլորան ներկայացված է 139 տեսակով, 63 սեռով, 35 ընտանիքով և 20 կարգով[7]։ Այն կարևոր նշանակություն ունի ողջ Բալկանյան տարածաշրջանի համար, թեև Կոսովոն ներկայացնում է տարածաշրջանի ամբողջ մակերեսի միայն 2,3%-ը, բայց բուսականության առումով ներկայացնում է Բալկանների բուսական աշխարհի 25%-ը և եվրոպական բուսական աշխարհի մոտ 18%-ը[6]։ Միջերկրածովյան կլիմայի ազդեցության շնորհիվ Կոսովոյի անտառներում տարածված են նաև ենթամիջերկրածովյան շրջաններին բնորոշ մի քանի բույսեր, այդ թվում՝ բևեկնի ծառը (Pistacia terebinthus), վայրի ծնեբեկը (Asparagus acutifolius), կծու բաղեղը (Clematis flammula) և ասեղնատերև պատատուկը (Convolvulus althaeoides)[25]:

Կոսովոյի անտառներում տարածված են նաև այլ տեսակներ, որոնք բացառիկ չեն միջերկրածովյան կլիմայի համար[25]

  • Սրնգենի սովորական (Ligustrum vulgare)
  • Ապենինային հողմածաղիկ (Anemone apennina)
  • Սովորական բոխի (Ostrya carpinifolia)
  • Արևելյան բոխի (Carpinus orientalis)
  • Ծառանման տխլենի (Corylus colurna)
  • Ոսկեզանգ (Forsythia europaea)

Վտանգված տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի անտառներում կան բույսերի մի քանի տեսակներ, որոնք գտնվում են անհետացման վտանգի տակ՝ ըստ Կոսովոյի շրջակա միջավայրի պահպանության գործակալության դասակարգման[6]

  • Narcissus poeticus
  • Tulipa gesneriana
  • Trollius europaeus
  • Lilium albanicum
  • Fritillaria graeca
  • Dianthus scardicus
  • Wulfenia carinthiaca
  • Taxus baccata
  • Acer heldreichii
  • Quercus trojana
  • Ulmus minor

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսան

Կոսովոյի կենդանական աշխարհը ներկայացված է բազմազան տեսակներով՝ շնորհիվ իր տեղագրության բազմազանության, էկոլոգիական գործոնների և աշխարհագրական դիրքի։ Վայրի բնության ամենամեծ բազմազանություն ունեցող անտառները գտնվում են Սարի լեռներում, հյուսիսալբանական Ալպերում, Կոպաոնիկում և Մոկնայում[26]։ Այդտեղ գտնվում են տասնմեկ բնական արգելոցներ[27], որտեղ բնակվում են հետևյալ տեսակները[26][28][29]

  • Գորշ արջ (Ursus arctos)
  • Լուսան սովորական (Lynx lynx)
  • Քարայծ (Rupicapra rupicapra)
  • Քարարծիվ (Aquila chrysaetos)
  • Խլահավ (Tetrao urogallus)
  • Սպիտակ արագիլ (Ciconia ciconia)
  • Տափաստանային մկնաբազե (Falco naumanni)
  • Քթավոր իժ (Vipera ammodytes)
  • Տնային մուկ (Mus musculus)
  • Քնամուկ (Glis glis)

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի անտառային գործակալությունը համարվում է Կոսովոյի Կառավարության, Գյուղատնտեսության, Անտառային տնտեսության և գյուղական զարգացման նախարարության մի մասը, այն հաստատություն է, որը պատասխանատու է Կոսովոյի անտառների կառավարման և դրա հետ կապված ցանկացած հարցերի լուծման համար։ Նրա կարգավիճակը տրված է անտառային օրենքով[19] և գործակալությունը բաղկացած է մի քանի փոքր ստորաբաժանումներից, որոնք զբաղվում են անտառների կառավարմամբ։

Անտառների 40 մլն մ3 փայտանյութի ընդհանուր պաշարից տարեկան մոտ 1 մլն մ3 օգտագործվում է ջեռուցման համար։ Փայտանյութն օգտագործելու կամ արտահանելու մեծ ներուժ կա, բայց միայն փոքր մասն է հատվում արդյունաբերական նպատակներով։ Վերջին տասնամյակում արդյունաբերության մեջ օգտագործվել է մոտավորապես 70,000-80,000 մ3 փայտանյութ, մինչդեռ բավականաչափ փայտի պաշար կա այդ քանակությունը կրկնապատկելու համար[11]։

Հրդեհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի անտառներն ամռանը հրդեհավտանգ են։ Վերջին տասնամյակի ընթացքում ամենամեծ հրդեհները գրանցվել են 2007 թվականի ամռանը, երբ մոտ 5000 հեկտար (12,350 ակր) տարածք վնասվել է բնական և մարդկային գործոնների հետևանքով առաջացած հրդեհների պատճառով[30][31]։ Այդ իրավիճակը կրկնվեց հաջորդ ամառ[32]։ Բացի այդ, անտառային հրդեհները չափազանց վտանգավոր են այն պատճառով, որ դրանք կարող են առաջացնել մի շարք այլ բնական աղետներ, այդ թվում՝ սողանքներ։ Չնայած դրան, մի շարք միջոցներ են ձեռնարկվել նման աղետները կանխելու համար[33], սակայն դրանց կրկնության վտանգը դեռ գոյություն ունի։ Բացի այդ, հրդեհների հետևանքով մշտապես վտանգի տակ է գտնվում բուսական ու կենդանական աշխարհը։

Ապօրինի ծառահատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային անտառների մոտ 40%-ը և Կոսովոյի մասնավոր անտառների 29%-ը ենթարկվում են ապօրինի օգտագործման[9]։ Այդ երևույթն առավել տարածված է Շարի անտառներում։ Միայն 2008 թվականին ապօրինի ծառահատումների հետևանքով վնասվել է մոտ 1800 մ3 փայտանյութ։ Դա հանգեցրել է մոտ կես միլիոն եվրոյի ֆինանսական վնասների միայն այդ տարածաշրջանում[34]։ 2010 թվականի ընթացքում անտառների ապօրինի օգտագործման համար անտառտնտեսության կողմից շուրջ 7600 դատական հայցեր են ներկայացվել, որոնցից միայն չնչին մասն է քննարկվել և լուծվել[35][36]։ Անտառների ապօրինի օգտագործումը նաև լուրջ բնապահպանական վտանգ է ներկայացնում։ Այդ գործողությունների արդյունքում զգալի անտառային տարածքներ վերածվում են գյուղատնտեսական նշանակության հողերի ամբողջ երկրում, հատկապես Պրիզրենյան շրջանում[37]։

Անտառների ապօրինի օգտագործումը կանխելու և նման գործողություններից առավել տուժած տարածքները բացահայտելու նպատակով կազմակերպվել են մի շարք պետական ծրագրեր։ Եվրոպական միության և Կոսովոյի կառավարության համատեղ նախագիծ է ստեղծվել ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու համար և ակնկալվում է, որ այն կտա բավարար արդյունքներ[38]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Warrander, Gail, and Verena Knaus. "Natural History and Conservation Areas." Kosovo. 2nd ed. UK: Bradt Travel Guides Ltd2, 2010. 04-06. Print. Bradt Travel Guides.
  • Qenan Maxhuni et al. "Parku Kombëtar "Mali Sharr"" Gjendja e Natyrës, Raport 2008-2009. Pristina: Ministria e Mjedisit Dhe Planifikimit Hapësinor, Agjencia e Mbrojtes Së Mjedisit Të Kosovës, 2010. 16. Print.
  • Radford, Elizabeth A., and Baudewijn Odé. Conserving Important Plant Areas: Investing in the Green Gold of South East Europe. Salisbury: Plantlife International, 2009. Print.
  • Ismajli, Rexhep, and Mehmet Kraja. Kosova: Vështrim Monografik. Pristina: Akademia E Shkencave Dhe E Arteve E Kosovës, 2011. Print.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «KOSOVO». U.S. Department of State. 2008-04. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին. «Agricultural land comprises 53% of Kosovo's total land area and forests 41%.»
  2. Knaus, Gail Warrander, Verena Kosovo. — 2nd. — Chalfont St. Peter, Bucks: Bradt Travel Guides, 2010. — С. 3. — ISBN 9781841623313
  3. Beqiraj, Ajete Shaban (2011 թ․ ապրիլի 5). «Pyjet e Kosovës në Vitin Ndërkombtar të Pyjeve» (ալբաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Ligji Nr. 2003/3, Ligji per pyjet e Kosoves» (PDF) (ալբաներեն). Assembly of Kosovo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  5. «STRATEGJIA PËR ZHVILLIMIN E PYLLTARISË 2010–2020» (PDF) (ալբաներեն). Prishtina: Ministry of Agriculture, Forestry and Rural Development of Kosovo. 2009. էջ 14. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Qenan Maxhuni: Biodiversiteti i Kosoves» (PDF) (ալբաներեն). AKMM/IKMN. էջ 8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Qenan Maxhuni: Biodiversiteti i Kosoves» (PDF) (ալբաներեն). AKMM/IKMN. էջ 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  8. «Fire Situation Assessment Kosovo» (PDF). UNOCHA / UNDP. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  9. 9,0 9,1 «STRATEGJIA PËR ZHVILLIMIN E PYLLTARISË 2010-2020» (PDF) (ալբաներեն). Prishtina: Ministry of Agriculture, Forestry and Rural Development of Kosovo. 2009. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  10. «Gjendja e natyres, Raport 2008-2009» (ալբաներեն). Ministry of Environment and Spatial Planning. էջ 82.
  11. 11,0 11,1 11,2 «Spatial Plan of Kosova 2010-2020» (PDF) (անգլերեն). Ministry of Environment and Spatial Planning of Kosovo. էջ 48. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 «STRATEGJIA PËR ZHVILLIMIN E PYLLTARISË 2010 – 2020» (PDF) (ալբաներեն). Ministry of Agriculture, Forestry and Rural Development of Kosovo. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  13. 13,0 13,1 «Spatial Plan of Kosovo 2010 - 2020» (PDF) (անգլերեն). Ministry of Environment and Spatial Planning of Kosovo. էջ 48. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  14. «Materiali Diskutues: Pylltaria» (PDF). Tryeza Tematike "Bujqësia, Zhvillimi Rural, Pylltaria, Peshkataria dhe Siguria e Ushqimit" (ալբաներեն). Task Force on European Integration. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  15. «Spatial Plan of Kosova 2010 - 2020» (PDF) (անգլերեն). Ministry of Environment and Spatial Planning of Kosovo. էջ 48. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  16. «How fast are forests disappearing?» (անգլերեն). GreenFacts.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  17. 17,0 17,1 «Gjendja e natyres, Raport 2008-2009». էջ 5.
  18. «What should I know about the Sharr Mountains national park expansion into Dragash municipality?». Kosovo Environmental Protection Agency. 2012-09.
  19. 19,0 19,1 «LAW NO. 2003/3 ON FORESTS IN KOSOVO». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  20. «Constitution of the Republic of Kosovo» (PDF). 2008 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  21. Maxhuni, Qenan. «Gjendja e natyrës, Raport 2008-2009». էջ 73.
  22. «Qenan Maxhuni et al. Raport i Natyres Shqip» (PDF) (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  23. Kraja, Rexhep Ismajli, Mehmet Kosova : vështrim monografik. — Prishtinë: Akademia e Shkencave dhe e Arteve e Kosovës. — ISBN 9789951413961
  24. «Qenan Maxhuni: Biodiversiteti i Kosoves» (PDF) (ալբաներեն). AKMM/IKMN. էջ 9. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  25. 25,0 25,1 Kraja, Rexhep Ismajli, Mehmet Kosova : vështrim monografik. — Pristina: Akademia e Shkencave dhe e Arteve e Kosovës. — ISBN 9789951413961
  26. 26,0 26,1 «Qenan Maxhuni: Biodiversiteti i Kosoves» (PDF) (ալբաներեն). AKMM/IKMN. էջ 14. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  27. «Qenan Maxhuni et al. Gjendja e natyres, Raport 2008-2009». էջ 5.
  28. «Qenan Maxhuni et al. Gjendja e natyres, Raport 2008-2009». էջ 70.
  29. «Plani hapesinor, Parku nacional "Mali Sharr"» (PDF) (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  30. «Fire Situation Assessment Kosovo» (PDF). UNOCHA/UNDP. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  31. «Kosovo: fire ruins 553 hectares of forest» (ալբաներեն). 2007 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  32. «Sivjet, pyjet do të mbrohen nga zjarret» (ալբաներեն). 2013 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  33. «Vendosen prita në zonën e djegur të bjeshkëve të Sharrit» (ալբաներեն). Bota Sot newspaper. 2012 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  34. «Qenan Maxhuni et al. Gjendja e natyres, Raport 2008-2009» (ալբաներեն). էջ 45.
  35. Beqiraj, Ajete Shaban (2011 թ․ ապրիլի 5). «Pyjet e Kosovës në Vitin Ndërkombtar të Pyjeve» (ալբաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  36. «2011 – Viti Ndërkombëtar i Pyjeve» (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  37. «Qenan Maxhuni et al. Gjendja e natyres, Raport 2008-2009» (Albanian). էջ 46.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Prerjet ilegale, problemi kryesor në sektorin e pyjeve» (ալբաներեն). "Koha Ditore" newspaper. 2012 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.