Jump to content

Կոսովոյի Հանրապետության կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի Հանրապետության կառավարության նստավայրը Պրիշտինայի կենտրոնում

Կոսովոյի Հանրապետության կառավարություն (ալբ․՝ Qeveria e Republikës së Kosovës; սերբ.՝ Влада Републике Косова) իրականացնում է գործադիր իշխանությունը մասնակիորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետությունում[1]։ Կառավարությունը կազմված է նախարարներից և կառավորվում է վարչապետի կողմից։ Կառավարության նստավայրը գտնվում է Պրիշտինայում[2]։

Ընտրությունների ընթացակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի Հանրապետության Սահմանադրության 4-րդ գլխի 95-րդ հոդվածը կանոնակարգում է կառավարության ընտրությունը։

Խորհրդարանական ընտրություններից հետո նախագահը խորհրդարանին առաջարկում է վարչապետի թեկնածության պաշտոնը։ Ընդ որում, նա խորհրդակցում է ընտրություններում հաղթած կուսակցության կամ կոալիցիայի հետ։ Այս հանդիպումից սկսած տասնհինգ օրերի ընթացքում։ թեկնածուն պետք է խորհրդարանին ներկայացնի ապագա կառավարության կազմը։ Կառավարությունը համարվում է ընտրված, եթե ստանում է պատգամավորների մեծամասնության ձայները[3]։

Եթե կառավարության ներկայացրած կազմը չի ստացել անհրաժեշտ խորհրդարանի պարզ մեծամասնության ձայները, ընթացակարգը կրկնվում է, և նախագահը կրկին առաջարկում է ուժեղագույն կուսակցության կամ կոալիցիայի համաձայնությամբ խորհրդարանի թեկնածությունը[4]։

Հաջող ընտրություններից հետո, կառավարության անդամները պետք է երդում տան խորհրդարանում[5]։

Ռամուշ Խարադինայ՝ 2017 թվականից Կոսովոյի վարչապետ:

Վարչապետը համարվում է կառավարության նախագահ։ 2017 թվականից վարչապետ է նշանակվել Ռամուշ Խարադինայը։

Սահմանադրության համաձայն, վարչապետի պարտականությունների մեջ են մտնում՝

  • ներկայացնել և գլխավորել կառավարությունը
  • ապահովել, որ բոլոր նախարարները գործեն ըստ պետական քաղաքականության
  • ապահովել կառավարությամբ սահմանված քաղաքականության իրականացումը
  • կառավարության անդամների փոփոխությունը
  • Կոսովոյի Անվտանգության խորհրդի նախագահությունը
  • Կոսովոյի ոստիկանապետի նշանակումը
  • հետախուզության հարցերով խորհրդատվություն Կոսովոյի Հանրապետության նախագահի հետ
  • համագործակցություն Հանրապետության նախագահի հետ, նախագահի տեղակալի և Կոսովոյի հետախուզական վարչության գլխավոր տեսուչի համատեղ նշանակումը
  • խորհրդատվություն Հանրապետության նախագահի հետ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ
  • այլ առաջադրանքների կատարոումը, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և Օրենքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Статья 4 Конституции
  2. Статья 13 Конституции
  3. Статьи 1, 2 и 3 главы 4 Конституции
  4. Статья 5 главы 4 Конституции
  5. Статьи 6 главы 4 Конституции

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]